Ժող, փոխանակման ծրագրերում միշտ թոեֆլ չի լինո՞մ, թե՞ ծրագրից է կախված։
Ժող, փոխանակման ծրագրերում միշտ թոեֆլ չի լինո՞մ, թե՞ ծրագրից է կախված։
Arpine (08.12.2012)
Բարև ձեզ:Ես սովորում եմ երրորդ կուրսում: Մյուս տարի բակալավրը կավարտեմ: Շաաաաատ եմ ուզում ուսումս շարունակել՝ մագիստրատուրա ընդունվել Ֆրանսիայում: Մասնագիտությունս է մանկավարժ-լեզվաբան. առաջին լեզուն ֆրանսերենն է, երկրորդը՝ անգլերենը: Ուղղակի տեղյակ չեմ ինչպես կարելի է դա անել: Կա՞ն ինչ-որ ծրագրեր,կամ միգուցե պետք է դիմել դեսպանատու՞ն: Ցանկալի կլիներ Մարսելի համալսարանը,կամ էլ գոնե այդ քաղաքին մոտ: Բայց դե,բնականաբար,մնացած քաղաքներում էլ դեմ չէի լինի սովորել) Շնորհակալություն![]()
Ահա Մարսելի համալսարաններից մեկի կայքը, եթե էս ես ուզում http://www.univ-amu.fr/presentation
Բայց քանի որ ֆրանսիացիք մի այլ կարգի խոզ են, և ինպես սպասելի էր, կայքի անգլերեն տարբերակը չի աշխատում, ոչնչով չեմ կարող օգնել. պետք է ինքդ քրքրես:
Եթե շատ դժվարանաս անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու հետ կարող ես հենց իրենց ուղիղ նամակ գրել /սովորաբար դա լավագույն տարբերակն է/, ու խնդրես, որ քեզ հետաքրքրող մասանիգտությամբ արտերկի ուսանողների ընդունելության պայմանները ուղարկեն:
Arts, Lettres, Langues et Sciences Humaines
Suivi des Accords Internationaux :
Incoming students :
- [email protected] , Sonia Lefèvre (Erasmus)
- [email protected] , Manon Bonifay (International)
Programmes Institutionnels sortants :
- [email protected] , Cécile De Miras Durey (Erasmus)
- [email protected] , Manon Bonifay (International)
Հարգելիներս, արդյո՞ք ձեզանից որևէ մեկը սովորել է Oxford, Cambridge կամ Harvard համալսարաններում և տեղկա՞կ է «Բիզնես կառավարում» մասնագիտության մասին: Ի՞նչ քննություններ պետք է հանձնել, հեշտ է արդյո՞ք ընդունվելը, ինչքա՞ն է այդ մասնագիտությամբ մագիստրատուրայում ուսման վարձը: Շնորհակալություն:
Ժողովուրդ, 5-ամյա բարձրագույն կրթության դիպլոմով ու մագիստրատուրայի առաջին կուրսում սովորողի համար ի՞նչ կրթական ծրագիր գիտեք մեկ-երկու տարով իրականությունից փախչելու, մի քիչ խելոքանալու էլի հետ գալու հարազատ եզերքին ստրկագրվելու... SOS կարգախոսի տակ է վերոգրյալը![]()
Ալֆ, արտասահմանում կրթություն ստանալը արձակուրդ գնալ չի, էդ լուրջ գործ է, որը լիքը ջանքեր է պահանջում թե ընդունվելիս, թե սովորելիս:
Եթե իսկապես հետաքրքրված ես, սկզբի համար դեռ ինքդ մի քիչ քչփորի նայի, թե ինչ հարմար բաներ կան. թե չէ «մի բան գտեք, մի բան անեմ»-ով հաստատ բան դուրս չի գա:
StrangeLittleGirl (29.04.2013)
StrangeLittleGirl (29.04.2013)
Alphaone (29.04.2013)
Հա, շատ ճիշտ ես նկատել. հոգեբանությունը մեղմ ասած էն չի Հայաստանումամեն դեպքում, առաջին բանը, որ խորհուրդ կտամ, լեզվի քննություն հանձնելն ա: Հետո նոր կարելի ա ծրագրեր փնտրել: Բայց ասեմ քեզ. դա շատ բարդ գործ ա ու երկար ժամանակ ա պահանջում: Եթե հիմիկվանից սկսես, ու մեկուկես տարուց ստացվի, որ գնաս, կարաս ասես, որ բավական հաջողակ ես:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Չէ, ամեն անգամ մի բան էն չի լինում: Կա՛մ չեն ընդունում, կա՛մ ընդունում են, փող չի ճարվում, կա՛մ լեզվի գնահատականն ա ի սկզբանե ցածր լինում և այլն: Բայց լինում են նաև էնպիսի դեպքեր, երբ առաջին փորձից էլ ստացվում ա: Կախված ա պատրաստվածությունից ու նրանից, թե ինչ ծրագրի ես դիմում: Մի խոսքով, լիքը հանգամանքներ պետք ա հաշվի առնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ