Իսկ գերազանցիկ էս տարին պիտի լինեմ թ՞ե մյուս.... Մինչև էս տարի, կոնկրետ անցյալ կիսամյակ գերազանցիկ էի... Ամեն դեպքում շատ մերսի
Իսկ գերազանցիկ էս տարին պիտի լինեմ թ՞ե մյուս.... Մինչև էս տարի, կոնկրետ անցյալ կիսամյակ գերազանցիկ էի... Ամեն դեպքում շատ մերսի
Մեկ էլ մի բան հարցնեմ էլի. Գրանցվելու համար դեռ ուշ չ՞ի:
Դե հա, դրա համար ճիշտ ա բակալավրիատ չգնալ: Մեկ ա սենց թե նենց տարի պիտի կորցնես բակալավրիատ ընդունվելու համար: Դրա համար ավելի հարմար ա ստեղ ավարտել, հետո էնտեղ մագիստրատուրա գնալ: Համ տարի չես կորցնում, համ էլ շանսերդ են մեծանում:
Ինչ վերաբերում ա գերազանցիկ սովորելուն, դրանք սուտ բաներ են: Իրանք շատ լավ գիտեն, թե մեզ նման Ճ կլասի երկրում ինչեր են կատարվում: Եթե գերազանցիկ չես, իհարկե, վատ ա, բայց եթե գերազանցիկ ես, դա չի մեծացնում ընդունվելու հավանականությունը: Ամենա-ամենակարևորը motivation letter-ն ա, ամենաշատը դրա վրա պետք ա աշխատել:
Ինչ որ նպատակադրվել եմ միանգամից արտասահման դիմել … Հետ չեմ կանգնի, եթե նույնիսկ մի հտ պուճուրիկ հույս ունենամ,իսկ motivation letter հենց համալսարան՞ին եմ ուղարկումԱմենա-ամենակարևորը motivation letter-ն ա, ամենաշատը դրա վրա պետք ա աշխատել:
Ես մի քիչ ուրիշ ձև եմ նայում էս ամենին, իմ համար լավ կրթությունը ուղղակի ստեղից լավ պայմաններով լավ տեղ գնալու առիթ ա,երկրորդն ել ես ստեղ չեմ կարում սովորեմ նեռվերս տարատեսակ դեբիլիզմի չի հերիքում, դրա համար բակալավր եմ ուզում գնամ, ու երևի ես տարի էլ գնամ, մաքս մյուս տարի:
Դե հա, շատ լավ ա, որ ուզում ես միանգամից բակալավր գնաս, բայց դրա համար պիտի ամեն ինչ թողնես ու կենտրոնանաս դրա վրա, ոնց որ իմ ընկերներից մի քանիսն արեցին: Ես կոնկրետ չէի կարողանում կենտրոնանալ, որովհետև էստեղի դասերս էլ չէի կարողանում թողնել: Իսկ էս տարվա համար, եթե դեռ չես դիմել, ոնց որ արդեն մի քիչ ուշ ա: Այսինքն՝ չգիտեմ բակալավրիատները ոնց են, բայց մագիստրատուրաների վերջնաժամկետներն ամենաշատը մինչև մարտ են լինում, իսկ էն տեղը, որտեղ ընդունվել եմ, նույնիսկ մինչև նոյեմբեր էր:
Չէ StrangeLittleGirl , էս տարվա համար չեմ ուզում , այլ մյուս… Էս տարի դպրոցին դեռ մեկ տարի ունեմ
արտասահմանում սովորողները,խնդրում եմ թող գրեն թե որ համալսարանում են սովորում,և ինչպես եբ ընդունվել իրենց համալսարանը,ինչ թղթեր են տվել ,երբ են տվել,ինչքան ժամանակ անց են ընդունվել և այլն: Նախապես շատ շնորհակալություն:
կներեք, իսկ գիտե՞ք թե SATը հանձնելուց հետո արդյունքները երբ են հրապարակվում: մեկ էլ ին՞չ գրքերով / դասագրքերով ա հարմար պարապել օրինակ՝ ֆիզիկան:
չէ վիճակագրություն չէ,ուղղակի ուզում եմ իմանալ թե ինչպես ընդունվել,սկզբում շատ ընդհանուր է գրված:Օրինակ ինչպես ուղարկել փաստաթղթերը,կամ դասախոսի կողմից տրված բնութագիրը կարելի է մի քանի համալսարան ուղարկել,ինչպես են կրթաթոշակ տալիս,ինչպես են նրանց ընտրեւմ:Եթե ինչ որ մեկը արդեն ընդունվածներից գրի թե ոնցա ընդունվել,ինչ ճանապարհա անցել,էս բոլոր հարցերի պատասխանները կլինի:Շնորհակալություն
Ես կարող եմ պատմել՝ ոնց եմ անցել էդ ճանապարհը, բայց ամեն մասնագիտության, ամեն համալսարանի և նույնիսկ աստիճանի համար դեպքը խիստ տարբեր ա: Կարող եմ պատմել, թե Էրասմուս Մունդուս ծրագրով ոնց եմ կլինիկական լեզվաբանության մագիստրատուրա ընդունվել, բայց եթե դա հետաքրքիր ա ու ինչ-որ կերպ առնչվում ա ձեր մասնագիտության հետ:
երեխեք որևէ մեկը տեղյակ է luys հիմնադրամից,մանրամասները ով կարող է ասել,կա որևէ մեկը ով luys-ի ծրագրով է անցե՞լ
Հա պատմի:Դու որ համալսարանում ես սովորում?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ