Ժողովուրդ, ով սովորել կամ սովորում է արտասհմանում , կարաք պատմեք դժվար թե հեշտ է այնտեղ սովորելը և մի փոքր համեմատություններ կատարեք մեր ԲՈՒՀ-երի հետ։
Նախապես բոլորին Շնորհակալություն...
Ժողովուրդ, ով սովորել կամ սովորում է արտասհմանում , կարաք պատմեք դժվար թե հեշտ է այնտեղ սովորելը և մի փոքր համեմատություններ կատարեք մեր ԲՈՒՀ-երի հետ։
Նախապես բոլորին Շնորհակալություն...
Ես սովորում եմ ԵՊՏՀում 1 կուրս : Խնդրում եմ ինձ օգնել : Ես տիրապետում եմ անգլերենի շատ լավ , Ես նաև պատրաստ եմ Toefl-ին ու ուզում եմ իմանամ բացի սրանից ուրիշ ինչ քննությունների պատրաստվեմ համալսարանի տնտեսագիտական-հաշվապահական-ի համար : Եթե այս կայքում կա մեկը որ գնացել է ու սովորել է տնտեսագետի համար ես նրանից խնդրում եմ օգնություն ու խորհուրդներ : Եթե կարող եք ինչ-որ ինֆորմացիայով օգնել ապագա տնտեսագետին ես կլինեմ շատ շնորհակալ : և ով գիտի որտեղից իմանալ ամերիկահայ բիզնեսմենների հայ ուսանողներին ֆինանսավորման մանրամասների մասին??? ու ես 17 դառնալու եմ հունիս ամսին , դա կառող է խնդիր լինել???
Վերջին խմբագրող՝ Lady Mane: 27.01.2011, 13:49:
Բարև բոլորին.......Խնդրում եմ ինզ կասեք կոնկրետ սայթ որտեղ ես կարող եմ դիմել արտասահմանում սովորելու համար անգլերենի գծով.........և' անվճար, և' վճարովի բոլոր կայքերը խնդրում եմ......
Բարև, ես նորեկ եմ: Սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսում ու ցանկանում եմ սովորել Մեծ Բրիտանիայում: Ձեր նշած կայքերում փորձել եմ գտնել համապատասխան համալսարաններ, սակայն չեմ գտել: Ի՞նչ համալսարաններ խորհուրդ կտաք:
Էրեխեք, էս թեմայում ընդհանուր հարցեր տալուց առաջ՝ «Ինչի՞ց սկսեմ», «Ի՞նչ անեմ», նայեք թեմայի առաջին գրառումները. էնտեղ մանրամասն բացատրել եմ, թե ինչից սկսել ու ինչ անել: Հետագա հարցերը պիտի որ ավելի կոնկրետ լինեն:
Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր համալսարանները ՝ Օքֆորդի և Քեմբրիջի գլխավորությամբ , պահանջում են qualification այլ կերպ ասած որակավորում, որոնք Հայաստանի դպրոցական սիստեմը տալ չի կարող, քանի որ համապատասխան չէ միջազգային սիստեմին… Ինչ որ մեկը սովորե՞լ է Մեծ Բրիտանիայում… Հնարավոր է , որ Հայաստանում նման գրասենյակ լինի, որ տաս քննություններդ ու ստանաս համապատասխան լեվըլ: Խնդրում եմ որ թեկուզ որոշ չափով տեղյակ մարդիկ պատասխանեն…
Եղբայրս Օքսֆորդի համալսարանում մագիստրատուրա է սովորել: Քննություն մենակ անգլերեն է տվել, IELTS համակարգով (ի դեպ, պահանջները բավական բարձր էին): Մասնագիտական առումով դու պիտի նրանց սիրտը շոյես. reference-ներ ներկայացնես հայտնի մարդկանցից, բացատրես, թե ինչու ես ուզում սովորել Օքսֆորդի համալսարանում, և այլն: Իրենք կորոշեն` քեզ ընդունել թե ոչ, այսինքն, մոտեցումը շատ սուբյեկտիվ է:
Ես անձամբ չեմ սովորել արտասահմանում և շատ բան չգիտեմ, բայց որքանով որ տեղյակ եմ այդպիսի քննություններ կարելի է տալ Irex-ում:
reference բերեմ օրինակ իմ ըմտրելիք մասնագիտության հետ կապված ինչ որ մարդուց, հա՞:
Եթե բակալավռ ես գնում ապա, Օքսը իրավունք է տալիս դիմել մի տարի այստեղ համալսարանում սովորելուց հետո, իրանց առաջի կուրս դիմես, Քեմբը, ԼՍԵն, ՅուՍիԼը ոչ, չմոյա -տուֆտիկ քոլեջներից ինֆ չունեմ:
Եթե MPhill ես դիմում կարաս դիմես ստեղի գնահատականներով:
Հ.Գ. Ա լեվելներ չես կարա հանձնես, կարաս հանձնես ամերիկյան SAT-ը ու էդ ձևով ընդունվես, բայց ԻՄՀԿ չեմ կարծում թե արժի էդքան ջանք թափել ԷսԷյԹիի վրա:
Ես արդեն համոզվել եմ, որ ճանաչվածությունն էնքան կապ չունի, ինչքան պաշտոնը: Այսինքն՝ եթե ունես շանս վերցնելու ամբիոնի վարիչից ու ամբիոնի պրոֆեսորից, ավելի լավ է վարիչից վերցնես, ինչքան էլ իր ճանաչվածությամբ զիջի երկրորդին:
Օքսֆորդի ու Քեմբրիջի համար չգիտեմ, բայց UCL-ն ու KCL-ը մագիստրատուրայի համար մենակ IELTS էին ուզում, ուրիշ ոչ մի քննություն: Ուղղակի մեզ նման չմո երկրներից չընդունվելու շանսերն ավելի մեծ են:
Freeman (07.05.2011)
Իսկ ամերիկյան Sat ի՞նչ ձևով կարամ հանձնեմ... Գիտեմ որ Միանգամից Օքս կամ Քեմբ ընդունվելը շատ դժվար ա, նամանավանդ ՝ բակալավրատ, բայց միթե՞ անհնար ա
Քեմբը մտքիցդ հանի,ինչքան գիտեմ ստեղ դպրոց ավարտած ոչ մեկ չի ընդունվել
Օքսի համար ստեղ մի տարի գերազանցիկ սովորի,ամառը լեզվի թեսթդ իրանց ուզածի չափ ստացի, մոտավոր կասեմ, բայց ես դեռ չեմ դիմել ու դժվար էլ դիմեմ,որտև երևի ուրիշ տեղ գնամ
SAT ի համար գրանցվի ստեղ, հետո գրանցվի քննության պարապի հանձնի
http://www.collegeboard.org/
էս էլ իմ արդյունքը 800 ից
12/2010, SAT Subject Test 780 Mathematics Level 2 780 Physics
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ