Love has an enemy, but it is already defeated!
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (18.11.2009)
Նախ անգլերենի իմացությունից…
Մոդերատորական: Ծանոթացեք Ակումբի կանոնադրությանը։ Մասնավորապես լրիվ մեծատառերով գրառումներ Ակումբում չեն թույլատրվում։ Այս անգամ գրառումը ես կարգավորել եմ։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 29.11.2008, 13:44: Պատճառ: Լրիվ մեծատառերով գրառումը կարգավորել եմ
Ես օրինակ կցանկանայի իմանալ ինչպես կամ ինչ ծրագրերի միջոցով կարելի է Ֆրանսիայում ` Փարիզում սովորել , կամ ավելի ճիշտ շարունակել ուսումը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.11.2009, 22:06:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ֆրանսիայում չգիտեմ, բայց Լեհաստանում կարող եմ ասել (օգնել) թե ֆիզիկայի հետ կապված որտեղ կարելի է ուսումը շարունակել և ստանալ կրթաթոշակ:
Պարտադիր պայման է մագիստրոսի կոչումը և անգլերենի գոնե միջին իմացությունը։
Ցանկացողները կարող են գրել։
Բակալավրը ավարտելուց հետո հնարավոր է Նոր Զելանդիայում մագիստրատուրա սովորել?
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Իսկ տնտեսագիտության գծով արտասահման մեկնած մարդիկ կա՞ն: Այս տարի ավարտում եմ բակալավրիատն արդեն, բայց դեռ չգիտեմ ուր կարելի է գնալ: Կայքերի վրա, իհարկե, լիքը ծաղիկներ ու ծիածաններ է կարելի գտնել, պարզապես համոզված չեմ, որ արդեն տեղում սաղ(կամ գոնե մի մասը) սուտ չի լինի:
Դրա համար շատ կուզենայի արդեն ներսից մարդու կարծիքը լսել:
>ասենք թե կան:
Բախտի ժպիտը մեկ-մեկ նենց գեղեցիկ կարա լինի - նայես-նայես, մեկա էլի հավեստ գա:
>իսկ ինչ՞ կուզենայիր իմանալ
Ստանդարտ հարցերի փաթեթ, գումարած ինչ առարկաներ են դասավանդվում, ինչ մակարդակի դասախոսներ կան ու կուրսի չափը: Մեկ էլ շատ հետաքրքիրա ինչքանովա անգլերեն սովորելը հայերեն ու ռուսերենից դժվար: Ուզում եմ ասեմ, որ լեզուն պարզապես հասկանալը ու միտքդ հասկացնելը մի բանա, իսկ մասնագիտական գրականություն ըմբռնելը ու գրավոր ներկայացնելը լրիվ ուրիշ, իմ պատկերացմամբ:
Դժվար չի, նամանավանդ եթե մինչև մեկնելդ լավացնես մասնագիտական բառապաշարդ, փորձես կուրսայիների և դիպլոմայիների համար հիմնականում անգլերեն գրակունությունից օգտվել,
որակի առումով՝ կարծում եմ բոլոր զարգացած երկրներում էլ կրթությունը ավելի որակով է քան Հայաստանում,,, տնտեսագիտությունը լավ է ԱՄՆում և Անլիայում, սակայն այստեղ ուսումը թանկ է, նաև Գերմանիայում և Շվեդիայում, որտեղ կրթությունը էժան է, իսկ դասավանդվող առարկաների կուրսերի մեջ մեծ տարբերություն չկա, մեծ մասը քեզանից ա կախված, թե ոնց կսովորես...
իսկ եթե ուզում ես բարձ վարկանիշ ունեցող ԲՈՒՀ ապա պետք է շատ ավելի վճարես՝ երբեմն միայն վարկանիշի համար...
Kita (17.01.2010)
մագիստրատուրային չեմ կարող ասել, բայց բակ.-ից -
ուրեմն դասախոսները ՝ շատ մեծ չափով կապված ա համալսարանից /կոլեջների մասին չեմ խոսում, որովհետև -չգիտեմ/ լավ համալսարաններում դասավանդում են հիմնակաում հիանալի գիտնական-մասնագետ դասախոսներ:
Կարող եմ խոսալ Տորոնտոյի համալսարանի մասին, որտեղ հենց Կոմերս բաժնում հավաքվել են հիմնականում հիանալի մասնագետ դասախոսներ /իմիջայլող դեպաևտամենտի ղեկավարը հայ է /:
ուսուցումը իր ծրագրային բնույթով ու դասավանդման ու նյութի յուրացման մեթոդոլոգիայով բացարձակ նման չէ հայկական/սովետական մեթոդոգիային: Ասեմ մի խոսքով, որ այստեղ անհամեմատ ավելի լավն է: Եթե հետաքրքիր մանրամասները. թե ինչն է լավը, ասա՝ կպատմեմ:
Այստեղ, բացի ամեն ինչից որ ասացի, մեծապես կիրառվում է ինտերնետը ու ինֆորմացիոն ռեսուրսներին օնլայն հասանելիությունը: ՈՒղղակի ապշելու աստիճանի է հասցված նույնիսկ իմ համար /ես ծրագրավորող եմ /
քննություններ գաղափարը հասցրած է մինիմալի: ուսանողը հիմնականում արդեն ամեն ինչ արած է լինում մինչև քննություները: Ուսանող /գերազանց սովորող / ամեն օր պրակտիկորեն աշխատում է թեմանեի վրա՝ օրական 8 ժամից ոչ պակաս: դա չարեցիր, այսիքն ամենօրյա աշխատանքը չարիր, պևակտիկորեն շանսեր չունես կրեդիտը հավաքելու:
Սա իհարկե չի վերաբերվում բոլոր համալսարաններին:
անգլերենի մասով:
անգլերենի իմացությունը պարտադիր է ,օրինակ կանադական կամ ամերիկյան համալսարանների համար: եթե անգլերեն չի եղել դասավանդումտ, ապա պարտադիր պետք է հանձնես քննություններ ՝ թոէֆլ կամ այելտս ու բավականին բարձր միավորներով /միավորների պահանջը համալսարանից - համալսարան, ու նույնիսկ համալսարանի տարբեր մասնագիտությունների առումով տարբերվում է /
անգլերեն քննությունը ոչ թե մասնագիտական է, այլ այսպես ասած ակադեմիական, որտեղ քննվում են գիտելիքները 4 կատեգորիայից:
պարապես՝ կհանձնես: իմիջայլոց ասեմ, որ չնայած միջազգային քննական կենտրոններ են, բայց Երևանում բարձր բալեր ստանալը ավելի բարդ է, քան դրսում /ասում եմ , ունենալով դրա փորձը/:
One_Way_Ticket (18.01.2010)
dvgray, այսինքն ծրագրավորող ես, բայց որոշել ես տնտեսագիտականով շարունակե՞լ:
>Եթե հետաքրքիր մանրամասները. թե ինչն է լավը, ասա՝ կպատմեմ
Շատ հետաքրքիր են, ու ոչ միայն նրանք, այլ նաև առանձին նյուանսները, որոնց մասին չէիր էլ մտածի մինչև գնալդ:
>Ուսանող /գերազանց սովորող / ամեն օր պրակտիկորեն աշխատում է թեմանեի վրա՝ օրական 8 ժամից ոչ պակաս
Իսկ տնտեսագետների համար նման գործնական աշխատանքը ինչու՞մն է կայանում: Մեկէլ մագիստրատուրա չավարտածի համար հասանելի ընտրության ինչ ճյուղեր կան, որտև «Տնտեսագիտություն»-ը մի քիչ աներևույթ է հնչում:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ