Նախ, ծանոթ–մանոթ բաները արժի մոռանալ էստեղ: Անհատական դիմելու համար կա մի միջոց՝ ինտերնետ, գումարած ինքնուրույնություն: Պիտի հասկանաս, թե որտեղ ես ուզում սովորել և ինչ մասնագիտությամբ: Դրա մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո սկսում ես որոնել: Հետևյալ կայքերը կօգնեն գտնել, թե որ երկրի որ համալսարանում կան քո ուզած մասնագիտությամբ բաժիններ.
www.petersons.com
www.gradschools.com
www.daad.de/en
Գտնում ես համալսարանների հետաքրքրող բաժինները և սկսում ես նայել իրեն օֆիցիալ կայքերում ինչեր են գրված դիմորդների համար, հիմանականում դա լինում է Admission կամ Prospective students կամ էլ Application process ենթակետերում: Այնտեղ ամեն ինչ նշված է լինում՝ ինչպես դիմել որոնք են պահանջները, ինչ քննություններ հանձնել, ինչ փաստաթղթեր ուղարկել, և որոնք են դիմելու ժամկետները: Եթե այդքանը կարդալուց հետո դեռ մնում են հարցեր, անրաժեշտ է նամակ գրել տվյալ ֆակուլտետի/բաժնի աշխատողներին և հարցնել, թե ինչ և ոնց: Նրանց էլեկտրոնային հասցեները սովորաբար լինում են նույն կայքերում: Դրանից հետո սկսում ես փաստաթղթեր հավաքելն ու քննություններ հանձնելը: Օֆիցիալ արժեք ունեցող քննություններ կարելի է հանձնել միայն մի տեղ՝ IREX–ում, դրա համար նախապես պիտի հերթագրվել և ժամկետները պլանավորելիս հաշվի առնել, որ հերթը շատ արագ չի հասնում, ինչպես նաև քննության պատասխանները:
Շատ կարևոր է անհատական դիմումի ժամանակ հոգալ ֆինանսավորման հարցերը՝ դիմել համալսարանում առկա կրթաթոշակների կամ գտնել հովանավոր կամ էլ ունենալ սեփական միջոցները, այլապես դիմելն ու ընդունվելն իմաստ չի ունենա: Դրա մասին նույնպես արժի նայել տվյալ համալսարանի կայքերում կամ նամակ գրել իրենց և հարցնել:
Բանակում ծառայել–չծառայելու հարցը արտասահմանյան համալսարաններին քիչ է հոգում, բայց դա կարող է առավելություն լինել, երբ էստեղ մտնես դեսպանատուն՝ վիզա ստանալու: Վիզա ստանալու համար էլ մտնում ես դեսպանատուն հենց համալսարանից օֆիցիալ նամակ ես ստանում այն բանի վկայությամբ, որ ընդունվել ես. դա ամենակարևոր փաստաթուղթն է վիզա ստանաու համար, ինչպես նաև ֆինանսավորման մասին փաստաթուղթը:
Ինչ վերաբերում է կոնկրետ իմ սովորելուն, ապա ես Գերմանիայում եմ, սովորում եմ Մյունխենի պետական համալսարանում
www.lmu.de՝ բիզնեսի և կրթության հոգեբանություն
http://www.paed.uni-muenchen.de/excellence/: Ուսումն անգլերենով է և վերջում ստանում ես մագիստրոսի կոչում: Բայց ընդհանրապես Գերմանիայում տարածված չեն անգլալեզու բաժինները, հատուկենտ են...
Էջանիշներ