Սա էլ հարցազրույցը, որ խոստացել էի՝
_ Ի՞նչ է ձեզ համար նշանակում Ձեր սիրելիի աչքերը...
_ Ինձ համար նրանք մի ամբողջ աշխարհ ենՆրանք կարծես ներկված լինեն սև գույնով, բայց եթե փորձես ներթափանցել ներքին աշխարհը, այն լցված է բազմազան գույներով...
![]()
Իմ սիրտը կարծես կտորների է բաժանվում, երբ այդ աչքերը տխրում ենԱյդպիսի րոպեներին ես պատրաստ եմ լինում ամեն ինչի, որպեսզի անէացնեմ նրա աչքերից տխրության կտորները, սակայն դա ոչ միշտ է հաջողվում, և մնում է միայն տխրել նրա հետ
Ես սիրում եմ, երբ այդ աչքերը փայլում են ուրախությունից... Նրանք սկսում են անսովոր փայլով շողալԵս կտայի ամեն ինչ այս աշխարհում, որ այդ աչքերը միշտ այդպես ուրախ տեսնեի: Իսկ դուք նկատել եք, թե ինչպես է այդ աչքերում կարծես խարույկ վառվում, երբ մի հետաքրքիր միտք է առաջանում: Սակայն լինում է այնպես, որ նայելով այդ աչքերին չես էլ գուշակում, թե ինչ զգացմունքներ են արտահայտում
Նրանք դառնում են հանելուկային և մի քիչ օտար...
Բայց ամենից շատ ես սկսում եմ անհանգստանալ, երբ նկատում եմ, որ այդ աչքերը նայում են ինձ սիրով ու քնքշությամբ
Դա մի անբացատրելի զգացում է: Ես սիրում եմ այդ աչքերը, ես սիրում եմ այդ էակին, ես սիրում եմ, երբ մենք միասին ենք...
![]()
Էջանիշներ