Բոլոր թռչունները, որոնք թռչում են, իրենց տոտիկներն ունեն: Բոլոր ավազները, որոնք փռված են, տոտիկների ոտնահետք ունեն: Բոլոր խխունջները, որ փռված են ավազի վրա, թրջվել գիտեն: Բոլոր ջրերը, որ սառել գիտեն, հալչել գիտեն:
Բոլոր աչքերը, որ նայել գիտեն, փայլել գիտեն: Բոլոր աչքերը, որ փայլել գիտեն, հրապուրել գիտեն: Բոլոր աչքերը, որ հրապուրել գիտեն, ասելիք ունեն: Բոլոր ասելիքները, որ լռել գիտեն, խոսել գիտեն: Լռելը հեշտ բա՞ն է:
Հիմա հեռադիտակը իր տեղը զիջում է մանրադիտակին:

Դե ասեք, ո՞ւմ աչքերն եմ հիմա նկարների տեսքով խոսելու:
Փորձեցի:

Էջանիշներ