Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
ականջների մեջ ավելի շատ ռոմանտիկա կա
Ռոմանտիկայի առումով՝ չգիտեմ, բայց ականջները գոնե հաստատ ավելի թարմ են գովերգվելու համար։ Իսկ աչքերը... հըմ... չափից դուր ծեծված են...

Համոզված եմ, որ եթե մինչև հիմա աչքերի (հատկապես սիրելիի աչքերի) փոխարեն ականջները գովերգված լինեին, բոլոր ռոմանտիկ ու հուզառատ բանաստեղծություններն ու երգերը ձոնվեին ականջներին, աչքերը քեզ ավելի ռոմանտիկ կթվային, Amaru... Բայց դե թեմաներ կան, որ արդեն սպառված են կարծես... Խորունկ, անհուն տիեզերք, հոգու հայելի և այլն։ Սրանք արդեն վաղուց ասված են, ու բոլորս էլ գիտենք։ Օրինակ, թող որևէ մեկը փորձի աչքերի մասին որևէ նոր, դեռևս չասված բան ասել, որ հետաքրքիր լինի կարդալը։ Կարո՞ղ եք։ Փորձեք։