Մտածում եմ, ոնց անեմ որ շուտ քնեմ![]()
Մեկ մեկ էլ Պետրոսի նման պոտենցյալ լիկվիդներիս մասին եմ մտածում ու քունս չի տանում![]()
Մտածում եմ, ոնց անեմ որ շուտ քնեմ![]()
Մեկ մեկ էլ Պետրոսի նման պոտենցյալ լիկվիդներիս մասին եմ մտածում ու քունս չի տանում![]()
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
Վերջին մի երկու տարին հազվադեպ եմ քնելուց առաջ մտածելու ժամանակ ունենում։ Հիմնականում պառկելս ու քնելս մեկ է լինում։Բայց եթե պատահում է, որ անմիջապես չեմ քնում, ապա մտածում եմ... շատ բաների մասին. ընտանիքիս անդամների, որոնք հեռու են,
ակումբցիների, որոնք նույնքան հեռու են,
նրանց խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների, իմ նորաստեղծ ընտանիքի, նրա ապագայի, դե, բնականաբար, նաև օրվա կատարվածի մասին։ Նաև շատ եմ վերլուծում ինքս ինձ ու տարբեր մարդկանց պահվածքները։
Հա, ու մեկ էլ միշտ քնելուց առաջ մտածում եմ տվյալ օրը արածս գործերի արդյունավետության մասին ու, որպես կանոն, դժգոհ եմ մնում ինձնից՝ համարելով, որ շատ եմ անիմաստ ժամանակ վատնել...
որից հետո որոշում եմ հաջորդ օրը ժամանակս ավելի արդյունավետ կազմակերպել։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամեն օր, քնելուց առաջ ես ինձ խոստանում եմ ավելի քիչ ինտերնետի վրա ծախսել, ավելի շատ գործ հասցնել, կարդալ դաստեքով դրված գրքերը՝ ֆիլմեր նայելու փոխարեն, վերջապես քիչ գարեջուր խմել, չկոպտել դասախոսներին, հիշել ծնողներին, չդավաճանել ընկերուհուն...եթե էդքան բանից հետո դեռ քնած չեմ, ունեմ մի հատ շատ լավ դրական կիսամազոխիստական ուղեղի մարզանք՝ սկսում եմ պլանավորել, թե եթե մեկ մլն դոլար Վեգասում շահեի, ինչ կանեի...դեռ չի եղել, որ ամեն ինչ պլանավորեմ, ու դեռ արթուն լինեմ![]()
Մտածում եմ..Z...z..z..zz
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ