Այս թեմայում կը տեսնենք մեր ակմբակիցների հաւանական տրամադրութիւնը. նախագահական ընտրութիւններից ետք: Ի՞նչպէս են տրամադրուելու հանդէպ յաջորդ նախագահին, եթէ ձախողի իր թեկնածուն. ընտրեալ նախագահին կընդունի՞ որպէս իր նախագահին:
Այս թեմայում կը տեսնենք մեր ակմբակիցների հաւանական տրամադրութիւնը. նախագահական ընտրութիւններից ետք: Ի՞նչպէս են տրամադրուելու հանդէպ յաջորդ նախագահին, եթէ ձախողի իր թեկնածուն. ընտրեալ նախագահին կընդունի՞ որպէս իր նախագահին:
Անփորձ լինելով, վերեւի քուէարկումը անտրամաբանական եմ դասաւորել, ուստի խնդրեմ ջնջէք կայքից:
///
Թեման մնում է այժմէական
1-Յաջորդ նախագահը կընդունե՞ք, որպէս նաեւ ձեր նախագահը, եթէ ոչ ասացէք ինչու՞:
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 08.12.2007, 11:26:
Կարդալով Լեւոն Տ. Պետրոսեանի համակիրների գրածները, հասկանում եմ, որ նրանք չեն հաւատում արդար է լինելու ընտրութիւնը:
Տեսնելով նաեւ հեռացած moj մականուամբ ակմբակիցի կատարած եզրակացութիւնը. ակումբում կատարուած հարցախոյզների վերաբերեալ, հասկանում ենք, որ ոչ արդար, ոչ էլ անարդար ընտրութեամբ Լ.Տ.Պ.եանը աջողութեան առիթ չունի:
http://www.akumb.am/showthread.php?t=15389
Անարդար ընտրություններ միշտ կլինեն, որովհետև հենց 70-80000 բանակը ընտրում է, կամ ընտրել են տալիս իշխանություններին: Իսկ այդ թիվ կազմում է ընտրողների 3.5%-ը: Նկատենք, որ այսօր չկա այնպիսի զինվոր, որ հպարտ լինի ներկա իշխանությունից ու փաստորեն այդ 3.5%-ը անտեղի գնում է իշխանությունների օգտին:
Ուրիշ շատ ավելի խարդախություններ կան, որոնց անդրադառալու ժամանակ չունեմ: Գուցե հետո
Հարցումը ջնջված է։
Թեմայի վերաբերյալ։ Լեգիտիմ է այն նախագահը, որը ստացել է քվեների 50 տոկոս + մեկ ձայն։ Եթե այդպիսի նախագահ լինի, ապա ըստ սահմանադրության նա է Հայաստանի նախագահը։ Հակադարձելով հարցիդ կարելի է նույնը հարցնել Սերժ Սարգսյանի կողմանկիցներին։ Կընդունե՞ն նրանք մեկ այլ թեկնածուին որպես և իրենց նախագահ։ Կարծում եմ այս հարցը պիտի միանշանակ դրական պատասխան ունենա, և ես անձամբ քննարկման նյութ չեմ տեսնում։
Ես լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հակակիր նույնպես չեմ հավատում, որ ընտրությունները արդար են լինելու և չհավատալուս համար այնքան պատճառ ունեմ, որ օրս չի հերիքի եթե ուզենամ բոլոր պատճառները գրել:
Չեմ հասկանում թե ինչի են բոլոր քաղաքական թեմաները հանգում ԼՏՊ-ի մասին քննարկումներին: Կարեմ թե թեման ի սկզբանե ընդհանրական բնույթ ուներ:
Չնայած որ, ես Լ.Տեր-Պետոսյանի առաջին ընտրությունների ժամանակ էլ ընտրության իրավունք չունեի, ու դեմ էի նրա նախագահ դառնալուն` սակայն նրան հարգում էի մինչև 1996 թվականը, որովհետև նա մինչ այդ, իսկապես ազգընտիր նախագահ էր: Սակայն հենց իր օրոք սկիզբ դրվեց ընտրակեղծիքներին ու հայաստանցիները դեռ այն ժամանակվանից են կորցրել ընտրելու իրավունքն ու առ այսօր զրկված են դրանից:
Ասել կուզեմ` ես ոչ մի նախագահ չեմ հարգի, եթե նա ինքնակոչ լինի, իսկ ժողովրդի ընտրյալն իմ գլխի վրա տեղ ունի, թեկուզ իմ ֆավորիտը չլինի:
Ասացի ինքնակոչ ու հիշեցի իմ սրամտքերից մեկը.
-Մեզ այլևս ինքնակոչ նախագահ պետք չէ, -ասաց Սերժը,- հիմա ես եմ լինելու նախագահը:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Սերժ Սարգսեանի հաւանական ընտրութիւնը կանխարգիլելու համար, իշխանութեան մաս կազմող եւ չկազմող կուսակցութիւնները եւ նրանց թեկնածուները պիտի համաձայնեն մի, մէկ թեկնածու ներկայացնելու շուրջ:
Գուցէ այդ ժամ Սերժին հակադրւող ճամբարը մօտենայ եւ անցնի 50% սահմանը:
Գաղտնիք չէ, որ ներկայ իշխանութեան ընդիմադիրները բաժան բաժան են, եւ անհամաձայն բազմաթիւ խնդիրների շուրջ:
Գաղտնիք չէ նաեւ, աւելի քան 10 տարի քաղաքական կեանքից հեռացած գործիչին վերջին շաբաթները ազգասէր-փրկիչի շապիկ հագցնելով նա չի կարողանալու շահել ժողովուրդի մեծամասնութեան քուէն:
Արդիւնքում, տիար վարչապետը լինելու է նախագահ, իսկ դուք՝ նրանից դժգոհներդ, Հ.Հ.Շ.-ական եւ ոչ միայն այդ կուսակցութեան պատկանողները, շարունակելու էք ակումբի էջերը խճողել հակաիշխանական թեմաներով եւ մեղմ հայհոյանքով:
Այսօր դուք պատասխանու էք նաեւ ձեր նկատմամբ: Եթէ չէք կարողանում միաւորուել մի թեկնածուի շուրջ, ապա Վարչապետը լինելու է նախագահ:
Գիտեմ ճիշտ չէ նախօրօք որոշուած համարել ժողովուրդի կամքը, սակայն այդպէս եմ տեսնում: Ընդդիմութիւնը տկար է, գիտակցաբար կամ անգիտակցաբար ներկայանալով իր բազմագոյն թեկնածուներով. ընդիմութիւնը ճամփան է հարթում վարչապետի նախագահութեան գահին:
Նախագահին միշտ ընտրում է ժողովուրդը։ Կապ չունի թե ոնց է ընտրում, թե ընտրակաշառքների միջոցով, թե իրար կուտ տալով, թե արդարորեն քվեարկելով, թե կեղծելով, միևնույն է, եթե նույնիսկ նախագահը կեղծիքներով է ընտրվել, ու մնացել է, նշանակում է ժողովուրդը ԹՈՒՅԼ է տվել, այս պարագայում մեծ նշանակություն չունի ընտրե՜լ են, թույլ են տվել նախագահ լինի… ասել կուզի, ամեն ինչ ժողովրդի ձեռքին Է։ Իսկ եթե ժողովուրդը այդքան թույլ է, որ թույլ է տալիս, ապա ի՞նչ տարբերություն թե ով է նախագահը
Է ետքը ասանք շարունակուի, բան մը չենք կըրնա ընել, է ի՞նչ կխոսինք, երթանք ազգօվի գահավէժ տեղէն ծովը վազենք։
Մինչեւ յաղթանակ
Յաղթանակ, բայց որո՞ւ հանդէպ, ինչի՞ն:
Կը զրուցէինք ոչխար-գայլ յարաբերութեան մասին, եւ ահա ականատեսն ենք ոմանց ոչխարային մայիւնին, իրենց գայլ-հովիւի իւրաքանչիւր բարբաջանքն ի պատասխան :
Չեն վարանիր, կարգ մը բոլշեւիկեան ապազգային համակարգի խեղուած ծնունդներ, օր ցերեկով ստել: Կը ստեն, այնքան ժամանակ որ իրենց ոչխարները անհարցաքնին եւ հաւատարիմ կը մայեն:
Տարբերանքը՝ ազգային ընդդիմութեան եւ խեղուած-շթոփած մարդկանց միջեւ այն է, որ ազգային ընդդիմութիւնը գիտէ ո'վ է ազգի թշնամին, եւ մինչեւ յաղթանակ բառը այդտեղ կը գործածէ:
Ազգային ընդդիմութիւնը գիտէ ազգի ու պետութեան գերագոյն շահը, ըստ այդմ կը գործէ:
Մինչ ապազգային ընդդիմութիւնը, իրեն կը վերագրէ չստացած քուէն, եւ կուզէ Հայաստանն ու հայութիւնը հերթական անգամ պատուհասել մերժելիով, ազգովին մերժելին. ազգի մեծամասնութեան մերժածը՝ փաթաթել մեր ապագայի վիզին:
Բերդը ներսէն անկայունացնե՞լ
Պատմագէտ ըլլալ, դեռեւս չի նշանակէր պատմութեան դասերը ի շահ ազգին ծառայեցնել, սակայն ի շահ հատուածի՞ն, եսին...թերեւս:
Նրանք քաջաբար գիտեն, եւ թերեւս ընդօրինակած են, հայոց պատմութեան տխուր օրինակներէն, շահախնդիր եսակեդրոն տեղայնամիտ նախարարներէն:
Եւ լաւ գիտեն, այսպիսով՝ ազգի ու հայրենիքի դիմադրութիւնը պիտի ընկճուի, եւ խոստացուած, երեքամեայ ժամկէտով, յաղթանակի լուծումը տեղի ունենայ:
Ահաւոր սխալ էք, եթէ կը կարծէք պատերազմէ փախչելով, ան մեզ հանգիստ կը թողու: Ի՞նչ ապահովութիւն կուտան, ապազգային ընդդիմութեան լիդերները, թէ ազրբեջան կոչուած ստապետութեան պահանջներու գոհացումէն ետք, դարձեալ Կապանի, Այգեպարի, Մարտունիի մերձակայքում աւազակ սելջուկ թուրքեր պիտի չի յայտնուին:
Իրողապէս՝ կը խաբեն անոնք, լոկ քուէներ շահելու, անգամ մը այդ անիծեալ աթոռին հասնելու խնդրով:
Այնքան ժամանակ, երբ խաբուելու պատրաստակամ ժողովուրդ կայ, խաբեբայներ կը գտնուին:
Բայց կան նաեւ անոնք, որ երբէք տրամադիր չեն անգամ մը եւս խաբուելու. հարազատ ազգի վիժածին խաբեբաներէ:
Մինչ սպասելի էր, միլիոններու քայլարշաւը, «Արցախը մերն է» խրոխտ եւ կշռութաւոր բացականչումով, ականատես ենք, սին խոստումներուն, ի զուր սպառումը ազգի ներուժին:
Չզարմանալ այս հանրապատկերն ի տես, երբ մտաբերուի այն ահաւոր ցնցումները, որմէ անցած է ազգը, հայրենի ժողովուրդը, անցնող 100 տարիներու ընթացքին, եւ բնական է՝ ոմանք, թէեւ փոքրամասն, ախտաւոր պատկերացում ունենան հանդէպ ազգային խնդիրներու:
Վախի, անապահովութեան մէջ ապրող մարդը, ոչ միշտ ճիշտ կը մտածէ, հետեւաբար՝ ոչ միշտ ճիշտ եզրակացումներու յանգելով ճիշտ որոշումներ կ'առնէ:
Ավելացվել է 40 վայրկյան անց
[QUOTE=Smergh;472229]-Մեզ այլևս ինքնակոչ նախագահ պետք չէ, -ասաց Սերժը,- հիմա ես եմ լինելու նախագահը:[/QUOTE
Դու դրան ավելի ես հավատում, քան ինքը
Բացի դրանից պետք է ասեր . "Մեզ այլևս ինքնակոչ նախագահ պետք չէ, -ասաց Սերժը,- հիմա ես եմ լինելու ինքնակոչ նախագահը"
Ոնց կարելի է այդքան անամոթ լինել!!!!!!!!! Ավելի դաժան ընտրություններ 96ին էլ չեն եղել:
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 23.02.2008, 20:20: Պատճառ: Գրառման ավելացում
[QUOTE=Victory_;625829]Ավելացվել է 40 վայրկյան անց
Երիցս իրավացի է Պանդուխտը, իսկ իմ այս սրամտությունն այլևս նախազգուշացում չէ մեր ժողովրդին, այլ իրողություն, որի մեղավորը նա է ում վերը ի նկատի ունի հարգարժան Պանդուխտ եղբայրը…
Ինչ վերաբերվում է 1996 թ համեմատությանը, ապա սիրելի Victory քեզ պիտի հիասթափեցնեմ, քանզի այն ժամանակ լևոնականները թույլ չտվեցին բացելու և ստուգելու գոնե իրենց կողմից նշված ցանկացած 3 տեղամասերի փաստաթղթերը, իսկ այսօր նույնիսկ ընտրական հանձնաժողովի նախագահ է ձերբակալվել, բացվել են մի շարք տեղամասերի փաստաթղթեր, չնայած ես միևնույնն է համարում եմ , որ ընտրությունները կեղծվել են, սակայն այնպիսի լկտիությամբ ու ցինիզմով, որպիսին 96-ին էր դեռևս չեն կեղծվել ոչ մի անգամ…
Այն ժամանակ անկեղծորեն խոստովանեցին, որ 100 տոկոս էլ որ ընտրեիք՝ միևնույնն է չէինք թույլ տա:Էլ համեմատելու եզրեր մնացի՞ն...
Վերջին խմբագրող՝ Smergh: 23.02.2008, 23:46:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ