Չնայած որ, ես Լ.Տեր-Պետոսյանի առաջին ընտրությունների ժամանակ էլ ընտրության իրավունք չունեի, ու դեմ էի նրա նախագահ դառնալուն` սակայն նրան հարգում էի մինչև 1996 թվականը, որովհետև նա մինչ այդ, իսկապես ազգընտիր նախագահ էր: Սակայն հենց իր օրոք սկիզբ դրվեց ընտրակեղծիքներին ու հայաստանցիները դեռ այն ժամանակվանից են կորցրել ընտրելու իրավունքն ու առ այսօր զրկված են դրանից:
Ասել կուզեմ` ես ոչ մի նախագահ չեմ հարգի, եթե նա ինքնակոչ լինի, իսկ ժողովրդի ընտրյալն իմ գլխի վրա տեղ ունի, թեկուզ իմ ֆավորիտը չլինի:
Ասացի ինքնակոչ ու հիշեցի իմ սրամտքերից մեկը.
-Մեզ այլևս ինքնակոչ նախագահ պետք չէ, -ասաց Սերժը,- հիմա ես եմ լինելու նախագահը:





Մեջբերել


Էջանիշներ