Հիմիկվանից մարդիկ սկսում են ուտելիքային տեսանկյունից կամաց-կամաց պատրաստվել Նոր Տարվա տոնակատարությանը: էս վախտերը որ հլը մի 25 օր կա, առնում են չարազեղենը, պահում պահարանում, անպայման սպիտակ տոպրակի մեջ, վրայից էլ սև տոպրակ են քաշում : Հետո 1 շաբաթ հետո առնում են բուդը, դնում են սառնարանում: Եվ այլն և այլն...: Ինձ համար դրանք շատ կարևոր բաներ են, քանի որ Հայաստանում եմ ապրում: Եթե ապրեի քցենք Ամերիկայում, կեզրափակվեյի 1 Շամպայնով, տորթով և կոնֆետներով: Բայց էստեղ սեղանը պետք է լինի ճոխ, որ մինչև ամսի 15-ը ուտելիքը չպրծնի: Ո՞րն է իմաստը էդ ճոխ սեղանի: Մարդիկ կան, որ հնարավորություն ընդհանրապես չունեն, բայց պարտք անելով սեղան են
գցում ու հետո ամբողջ հունվար-փետրվար սկսում են պարտքերը փակել: Ձեզ մոտ ինչպե՞ս է: Անպայման սեղանը պետք է լինի ճոխ, թե՞ ավելի դեսերտային: Գրեք
Եվ գրեք, թե երբվանից եք սկսել պատրաստվել
Էջանիշներ