boooooooom-ի խոսքերից
Ամոթ չլինի ասեմ, էս տարի ռեկորդային համեստ նոր տարի ենք արել։ 3 անգամ խանութ գնացինք, շատ թեթև առևտուր արեցինք, մոտ 100.000 դրամի։ Ոչ թե 10 կգ-անոց բուդ, այլ 5 կգ-անոց թև, ոչ թե մի քանի, այլ մեկ աղցան, խմորեղեն, մի քիչ թփով դոլմա ու էլի տենց մանր մունր ուտելիքներ։
Համարյա ոչ մի ուտելիք չփչացավ, բոլորը կերվեց։
Մենք ու մեր տան անդամները. ոչ մեկի տուն չգնացինք, ոչ մեկ չեկավ, մի լավ հանգստացանք տանը էդ 5 օրը, հեռուստացույց ա, կինո ա, տան կենցաղային հետաձգված գործեր ա...
Մի խոսքով սենց հանգիստ հլը ոչ մի անգամ չէր անցել։ Մյուս տարի կփորձենք ավելի քիչ ուտելիքի վրա շեշտը դնել։
Հա մոռացա ասեմ, առաջին նոր տարին ա, որ ոչ մի գազավորված ըմպելիք չկար սեղանին. կոմպոտ գասպադա))
Էջանիշներ