User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Հիմիկվանից մարդիկ սկսում են ուտելիքային տեսանկյունից կամաց-կամաց պատրաստվել Նոր Տարվա տոնակատարությանը: էս վախտերը որ հլը մի 25 օր կա, առնում են չարազեղենը, պահում պահարանում, անպայման սպիտակ տոպրակի մեջ, վրայից էլ սև տոպրակ են քաշում : Հետո 1 շաբաթ հետո առնում են բուդը, դնում են սառնարանում: Եվ այլն և այլն...: Ինձ համար դրանք շատ կարևոր բաներ են, քանի որ Հայաստանում եմ ապրում: Եթե ապրեի քցենք Ամերիկայում, կեզրափակվեյի 1 Շամպայնով, տորթով և կոնֆետներով: Բայց էստեղ սեղանը պետք է լինի ճոխ, որ մինչև ամսի 15-ը ուտելիքը չպրծնի: Ո՞րն է իմաստը էդ ճոխ սեղանի: Մարդիկ կան, որ հնարավորություն ընդհանրապես չունեն, բայց պարտք անելով սեղան են
    գցում ու հետո ամբողջ հունվար-փետրվար սկսում են պարտքերը փակել: Ձեզ մոտ ինչպե՞ս է: Անպայման սեղանը պետք է լինի ճոխ, թե՞ ավելի դեսերտային: Գրեք
    Եվ գրեք, թե երբվանից եք սկսել պատրաստվել

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (17.11.2013)

  3. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Էս ինչ լավ թեմա էր....
    Իմ ամենասիրելի տոնը ՝Նոր Տարին է, երբ ես երեխայի պես հրճվում եմ, ուրախանում և /պարադոքս է, բայց փաստ/ սպասում Ձմեռ պապի գալուն....
    Ամբողջ աշխարհի մարդկությունը մտածում է՝ որտեղ անց կացնի տոները, իսկ մենք էլ մտածում ենք/ես էլ նրանց թվում/, թե որ ապրանքը՝որտեղ է ավելի էժան:Եվ կապ չունի, որ հոգու խորքում երևի թե բոլորս էլ կուզենանք այդ օրը ավելի իմաստալից անց կացնել, բայց մենք ապրում ենք Հայաստանում և սրանով արդեն ամեն ինչ ասված է...
    Ու հիմա քիչ է մնում լացեմ, որ չգիտեմ երբ եմ հասցնելու մի քիչ ինձնով զբաղվելու ժամանակ գտնել
    Բայց ասեմ, ինձ համար ամենակարևորը ոչ թե սեղանի ճոխությունն է, այլ այն, որ երեխաներիս խնդրած նվերները Ձմեռ պապը ժամանակին բերի...
    Իսկ թե ինչու է պարտադիր, որ պարտքով սեղան գցեն....ճիշտ ասած էտ մեկը չեմ կարողանում հասկանալ...այս էլ է պարադոքս...երբ պիտի սովորենք ապրել մի քիչ էլ ինքներս մեզ համար.....
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 05.12.2007, 17:01:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (17.11.2013)

  5. #3
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Նոր Տարին շատ եմ սիրում ուր գնում ես լիքը ուտելիք կա, կեր խմի քեֆ արա առավոտվանից իրիկուն Շատ եմ սիրում բուդը, չգիտեմ ինչի, ու ամենահետաքրքիրը որ ամեն մի ամեն մի խազայկա իրա բդով հպարտանումա(ես անձամբ մի քանի տեղ լսել եմ), նոր տարին բդամարտիա վերածվում:
    Մի բան էլ կա - նոր տարվա բանբաներկեքը, որ էդ ընթացքում տնից տուն են ճամփորդում:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (17.11.2013)

  7. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Միակ բացասական կողմն այն է, որ կան մարդիկ, ովքեր իսկապես նույնիսկ ոչ ճոխ սեղան գցելու հնարավորություն չունեն, բայց ունենան չունենան պետք է պատրաստվեն, քանի որ նոր տարվա հյուրերը անկանխատեսելի են: Իսկ ընդհանուր առմամբ հրաշալի ավանդույթ է սեղան գցելն ու միմյանց հյուր գնալը: Հարմար առիթ է այցելել բարեկամներին, ընկերներին ուտել, խմել ուրախանալ Իսկ աղանդերային հյուրասիրությանը կտրականապես դեմ եմ, քանի որ դա ինձ համար համարժեք է հյուրասիրության բացակայության՝ ես քաղցրավենիք գրեթե չեմ ուտում: Ճոխ սեղանը ինքնանպատակ չէ, բայց դե գոնե խմիչք պետք է լինի և համապատասխան զակուսոն: Եվ հետո մենք լիկյորով կենաց ասող ու կոռժիկ ուտող ազգ չենք էլի

    Նոր տարվա գնումները դեռ չեմ սկսել, բայց շուտով կսկսեմ, բուդ առնելուն տնեցիները ընդդիմանում են, բայց մեկա առնելու եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (17.11.2013)

  9. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Չեմ սիրում այդ տոնը: Չեմ սիրում նմանատիպ անիմաստ ծախսեր միայն դիմացինի աչքը հագեցնելու ու բերանները փակելու համար: Տոնը պիտի լինի մարդու հոգում, ոչ թե սեղանների վրա: Մարդ պիտի կարողանա ուրախանալ տոնով, ոչ թե վերջին կոպեկն էլ ծախսի, որ սեղանը քիչ թե շատ ճոխ երևա, իսկ տոնին հաջորդող մի ամբողջ ամիս սոված նստել ու սպասել հաջորդ աշխատավարձին:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (08.12.2010)

  11. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Ես էս տոնին սպասում եմ էս տարի , քանի որ վերջապես հանգստանալու եմ , մեկ էլ գիտեք ինչն եմ սիրում , մեր փողոցը շատ աղմկոտ է ու էդ հունվարի 1-ին նենց լռություն է տիրում ,քնում եմ մինչև կեսօր , հետո վեր կենում , սենց նայում ես տունը մաքուր , ուլեիք պատրաստելու կարիք չկա , մեկէլ հոպ ու լիքը հարազատ մարդիկ ։ բա նախօրեի աժիոտաժը , վազվզում ենք, պատրաստվում ։ Առհասարակ լավ է ինչ-որ բանի պատրաստվելը , որ սենց գործերը գլխիցդ թափում են սիրում եմ ։ Մեկ էլ սիրում են էդ լավ-լավ հաղորդումները , որ չգիտես որ մեկը նայես , մեկը նայում ես մի քիչ աչքդ կպցնում , արթնանում ու անցնում հաջորդին ։
    իսկ էդ սեղանային պատրաստությունները ինձ համար կարևոր չեն , միշտ ուտում եմ չամիչ ու խմում շամպայն իսկ էդ ցանկացած օր էլ կա , նենց որ դրանք էնքան էլ կարևոր չի Հա չմոռանք սնեց թեմա բացել Ծննդյան տոների համար , թե չէ էդտեղ կգրեմ թե չամիչով փլավին ոնց եմ սպասում

    Վայ կյանքում էսքան լավ պատկերացում չէի ունեցել նոր տարվա մասին , ինչքան լավ գրել եմ

    Հա չմտածեք մենակ չամիչ եմ ուտում , ուղղակի էդ եմ սիրում ։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 05.12.2007, 19:09:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.02.2011)

  13. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Նոր տարի ասիք հիշեցի

    Անցած տարի ընկերներով ֆռֆռում էին մեր ու մեր ընկերների տներով:
    Է՜ն ինչքա՜՜՜ն էինք խմել ու խառնել իրար, Գինի, Լիկյոռ, գարեջուր, Օղի, Պեռցովկա էլ ինչ կար չեմ հիշում: Մինչև հիմա հիշում ենք ու ծիծաղում:

    Նոր տարվա բոդը չեմ սիրում անիմաստ բանա:

    սալաթներ եմ սիրում ու խմորեղեննեեեեեեեեերը Մրջնաբույնա բանա /Էկլերի գիժ եմ / Տենց էլի:

    Մենակ ցուրտը չեմ սիրում որ տարվա ու ձմռան առհասարակ
    Loading your personal settings....

  14. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    սիրում եմ մենակ <<ստալիչնին>> մեկել զեյթուն ,ուր գնամ ,ռմբակոծում եմ

  15. #9
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմիկվանից մարդիկ սկսում են ուտելիքային տեսանկյունից կամաց-կամաց պատրաստվել Նոր Տարվա տոնակատարությանը: էս վախտերը որ հլը մի 25 օր կա, առնում են չարազեղենը, պահում պահարանում, անպայման սպիտակ տոպրակի մեջ, վրայից էլ սև տոպրակ են քաշում : Հետո 1 շաբաթ հետո առնում են բուդը, դնում են սառնարանում: Եվ այլն և այլն...: Ինձ համար դրանք շատ կարևոր բաներ են, քանի որ Հայաստանում եմ ապրում: Եթե ապրեի քցենք Ամերիկայում, կեզրափակվեյի 1 Շամպայնով, տորթով և կոնֆետներով: Բայց էստեղ սեղանը պետք է լինի ճոխ, որ մինչև ամսի 15-ը ուտելիքը չպրծնի: Ո՞րն է իմաստը էդ ճոխ սեղանի: Մարդիկ կան, որ հնարավորություն ընդհանրապես չունեն, բայց պարտք անելով սեղան են
    գցում ու հետո ամբողջ հունվար-փետրվար սկսում են պարտքերը փակել: Ձեզ մոտ ինչպե՞ս է: Անպայման սեղանը պետք է լինի ճոխ, թե՞ ավելի դեսերտային: Գրեք
    Եվ գրեք, թե երբվանից եք սկսել պատրաստվել
    Կարծում եմ, որ ամանորյա պատրաստությունը դեռ սկսվում է նախորդ նոր տարուց
    Օրինակ ինձ հենց տենց էլ դուր ա գալիս, ոչինչ պետք չէ փոխել:
    Անգամ էտ բուդը Հայաստանում որ ռիտուալացված ա , ինձ էտ էլ ա դուր գալիս:
    Ամեն ինչ ընտիր ա, իսկ ինչ վերաբերում ա գումար չունեցողներին՝ կարծում եմ տենց "մասսան" ինձնից ու քեզնից էլ լավ են նշում…………………

    Ուրախ նոր տարի

  16. #10
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Ճիշտն ասած, ինձ համար միևնույն է՝ ուտելիքեղենից սեղանի վրա ինչ կլինի-չի լինի /բացի խմորեղենից /: Ինչնա ինձ համար կյանքի ու մահվան հարց. սպասքը ու սփռոցը: Դրանք պիտի անպայման իրար համահունչ լինեն, ու բացի այդ՝ հարմար հյուրասենյակի ինտերիերին:
    Բդազանգվածին կտրականապես դեմ եմ, քանի որ ինձ մի տեսակ հիշեցնում է Հին դարերի պատմության դասագրքի 15-րդ էջը/Եր. 1995/: Բայց քանի որ դա արդեն վեր է ածվել մի տեսակ նահապետական ավանդույթի, ուստի այն մեր տան ամենամանորյա «զարդարանքն է»/եկեք պայմանավորվենք այս տարի սեղանի վրա բուդը դնել կտրատված վիճակում, թե չէ, մեկը որ տուն է մտնում, բոլորով ընկնում են սեղանի վրա, բա թե բուդ ենք կտրտում, ուժըս/:

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    : Ո՞րն է իմաստը էդ ճոխ սեղանի: Մարդիկ կան, որ հնարավորություն ընդհանրապես չունեն, բայց պարտք անելով սեղան են
    գցում ու հետո ամբողջ հունվար-փետրվար սկսում են պարտքերը փակել: )

    Ինչու՞ են մարդիկ ձգտում ճոխ նշել այս տոնը: Ըստ հին ասացվածքի՝ «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն»: Հիմա մի փոքր տրամաբանենք՝ եթե դու այդ փողը պարտքով ես վերցրել, ու այդ սեղանը պարտքով է ծանրաբեռնված, ապա փաստորեն, ողջ տարին պիտի պարտք վեցնես Կարևոր չի սեղանին ինչ է դրված, կարևորը սեղանի շուրջ տիրող մթնոլորտն է: Ի վերջո եկե՛ք գիտակցենք, որ այդ սեղանը ոչ թե հարևանի ինադու է, այլ մեր ստամոքսի հանգստության համար:
    Հ. Գ.2տարի է արդեն տոնածառ չեմ դրել: Այս տարի անպայման ամսի 31-ի առավոտվանից այդ գործին եմ ձեռնամուխ լինելու: Փուչիկներ, փայլեր, Ձմեռ պապիկ, ձյունիկ, պատին անպայման գրած 2008, դռանն էլ՝ Շնորհավոր Ամանոր, իսկ մուտքի մոտ` Առնետիկը...
    Ինչու՞ եմ սիրում Ամանորը... Մանկությանս շունչն եմ զգում,տոնածառը որ դնում եք՝ չեք հիշում որ մի ժամանակ ձեզնից բարձր էր, ոնց էիք ներքևից նայում, խաղալիքները/հիշու՞մ ես էն մեկը, էն որ կոտրեցիր,/:
    Սակայն այնքան միեւնույն է...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (17.11.2013), Morg (08.12.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր Տարվա սեղանի ահռելի պատրաստությունը

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ սիրում են էդ լավ-լավ հաղորդումները , որ չգիտես որ մեկը նայես , մեկը նայում ես մի քիչ աչքդ կպցնում , արթնանում ու անցնում հաջորդին ։
    Իմ նման ես

  19. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2010
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց ՆՈՐ ՏԱՐԻՆ ամենալավ ու ուրախ տոննա ու անիմաստ ծախսեր չկա:Վորովհետև օրը տարին մի անգամա լինում ու ետ օրը ՏՏՏՏՏՈՈՈՈՈՈՈՆՆՆՆՆՆՆՆՆԱԱԱԱԱԱԱԱ

  20. #13
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ չբռնենք էս նոր տարի բուդ չառնենք? Ոչ էլ ձուկ։ Լրիվ փողը տանք խմիչքին, մի թեթև էլ закуски: Չեմ սիրում ինձ, երբ սեղանի կողքով ամեն անցնելուց մի բան ուտում եմ։
    Սենց ասում ենք ամեն տարի, ու ամեն տարի լիքը ուտելիք ենք սարքում։ Էդ մի քանի օրը մարդ չգիտի հանգստանա, հյուր գնա, տանը մի օգուտ տա… Վերջում գալիս ես էն մտքին, որ լավ կլինի էս քանի օրը շուտ անցնի. գնանք գործի։ ։օֆֆամանեսիմէ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)

  22. #14
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այս տարի իմ աղջկա առաջին ամանորն է, ու ինձ համար համար 1 խնդիրը տունը գեղեցիկ զարդարելն է, ուրիշ ոչինչ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.11.2013), Նաիրուհի (17.11.2013)

  24. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս տարի երևի ոչ մի բան չանեմ։ Ոչ էլ տնից հեռու գնալու ձև կա։ Աչքիս հայտարարություն եմ դնելու, ով իրա տանը մի բան անի, մի փոքր մասը ուղարկի մեր տուն

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (17.11.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեղանի խաղեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2019, 10:00
  2. Սեղանի խաղ «7 հրաշալիք»
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2016, 14:48
  3. Վաճառք. Ընդունվում են ֆուրշետի սեղանի, տարոսիկների պատվերներ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.10.2011, 00:30
  4. Առք. սրճարանի սեղանի զանգ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.08.2010, 21:49
  5. Գրառումներ: 16
    Վերջինը: 28.02.2008, 04:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •