Վաաայ, Նոր տարին շատ եմ սիրում: Ճիշտ է՝ հաճախ շատ բաներ իմ ուզածով չեն լինում, բայց այդ շատ բաները չորրորդականներն են:
Սիրում եմ պատրաստվել, սիրում եմ լավ սեղան գցել, Ձմեռ պապ, Ձյունանուշ, բարեկամներ, ընկերներ, քեֆ, ուրախություն:
Ես այդ օրերին է միայն, որ կարողանում եմ այցելել բոլոր բարեկամներիս. դա դարձրել եմ սովորություն: Էնքան հավես է գնալ ու տեսնել, թե մի տարվա մեջ ինչ է փոխվել, եթե իրենց մոտ չէ, ապա քեզ մոտ հաստատ փոխվել է, իրենք կտեսնեն փոփոխությունները: Կասեք-կխոսեք, հյուր գնալիս բնավ չեմ կարևորում սեղանն ու դրա պարունակությունը, կարևորը, թե ոնց անցավ այն մի քանի րոպեն, որ անցկացրինք այդ տանը:
Իսկ մեր տանն էլ սեղանն ուզում եմ, որ միշտ բազմատեսակ ու հետաքրքիր, ուրախ լինի, որովեհտև հավատում եմ "Ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի" առածին, քանի որ իմ կողմից փորձված է:
Ամենահետաքրքիրը ընկերական, երիտասարդական առանձին հանդիպումներն են, երբ մի տեղում հավաքվում ենք միայն երիտասարդներով: Չնայած ասեմ, որ նախադեպ ունենք տարիքովների հետ տանը շատ հավեսին երեկոյի, այնքան ենք երիտասարդական խաղեր խաղացել ու ծիծաղել, որ շենքը թնդում էր հենց տարիքովների ծիծաղից:
31-ի ուշ գիշերն է մի քիչ սովորական անցնում մեզ մոտ, այ, դա կուզեի փոխվեր, մնացած ամեն ինչ կախված է մեզնաից, ինչպես տրամադրվենք, այնպես էլ կնշենք:
Էջանիշներ