User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հումանիզմի դեֆիցիտ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հումանիզմի դեֆիցիտ

    Հումանիզմ` Մարդասիրություն իմաստավորող մի հասկացողություն, որը գնալով նվազում է մարդկությունից: Դուք նկատե՞լ եք, թե որքան է գլուխ բարձրացրել ագրեսիան մեր օրերում:
    Ինչպե՞ս ավելացնել մարդկանց հումանիզմը, եթե ծնված օրից հենց միայն լսում են նմանատիպ խորհուրդ-կոչեր.
    «Խփիր` որ քեզ չխփեն», «Ինքդ կուլ տուր, եթե չես ուզում քեզ կուլ տան…» և այլն: Ցավ եմ ապրում… Ասել է թե` գոյության պայքարն ու մարդասիրությունը զուգամետ հարթություններու՞մ են: Բայց չէ՞ որ հումանիզմի դեֆիցիտը տանում է ինքնակործանման:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 05.12.2007, 15:59:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումանիզմի դեֆիցիտ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ՞ որ հումանիզմի դեֆիցիտը տանում է ինքնակործանման:
    Այդ դիֆիցիտը հետևանք է: Հայը՝ մի բարբարոսների ցեղ չի եղել, կամ ոչ էլ այդպիսին է այսօր:
    Պատճառը՝ շատ հիմնավոր է:
    Ունենալով շատ սահմանափակ ռեսուրսներ, և ապրելով մի փակ տարացքում, հեչ էլ զարմանալի չէ, որ այս մթնոլորտն է տիրում, և ավելին, ծնողները այդ ոգով են դաստիրակում:
    Եզրակացությանն էլ միանշանակ համաձայն եմ:
    Սա ինքնակործանում է:

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումանիզմի դեֆիցիտ

    Էրիխ Ֆրոմ, "Մարդկային դեստրուկտիվության անատոմիան". հումանիզմի ճգնաժամը արդյունք է մարդկային դեստրուկտիվության աննախադեպ աճի, որը վեր է ածվել քաղաքակրթական ճգնաժամի հիմնական պարամետրի: Իսկ այն իր հերթին հետևանք է բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, բարոյական փոփոխությունների, որոնցից հիմնականը մարդկային գոյության առաջնային մեխանիզմների փլուզումն է և երկրորդային, արհեստական մեխանիզմների առաջացումը, որի պարագայում մարդու հոգևոր-բարոյական պահանջմունքները մնում են չբավարարված, ինչի արդյունքն էլ հենց ագրեսիան է ու հումանիզմի տոտալ նահանջը
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 05.12.2007, 16:41: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումանիզմի դեֆիցիտ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դիֆիցիտը հետևանք է: Հայը՝ մի բարբարոսների ցեղ չի եղել, կամ ոչ էլ այդպիսին է այսօր:
    Լավ կլիներ հարցը քննարկել համամարդկային տեսանկյունից, քանզի այդ կործանումը մենակ մեզ` հայերիս չի սպառնում, այլ ողջ մարդկությանը:
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    .. հումանիզմի ճգնաժամը արդյունք է մարդկային դեստրուկտիվության աննախադեպ աճի, որը վեր է ածվել քաղաքակրթական ճգնաժամի հիմնական պարամետրի: Իսկ այն իր հերթին հետևանք է բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, բարոյական փոփոխությունների, որոնցից հիմնականը մարդկային գոյության առաջնային մեխանիզմների փլուզումն է և երկրորդային, արհեստական մեխանիզմների առաջացումը, որի պարագայում մարդու հոգևոր-բարոյական պահանջմունքները մնում են չբավարարված, ինչի արդյունքն էլ հենց ագրեսիան է ու հումանիզմի տոտալ նահանջը
    Համամիտ եմ, բայց ի՞նչ լուծումներ կարելի է գտնել: չէ՞ որ մենք ամենքս էլ այդ մեխանիզմի մի պտուտակ ենք: Թե՞ իմաստ չունի անգամ որոնել այդ լուծումները` մտածելով, թե միևնույն է մի «ծաղկով գարուն չի գա»: Ու այդպես` խառնվել ճգնաժամի խառնուրդին ու գնալ կործանման:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումանիզմի դեֆիցիտ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կլիներ հարցը քննարկել համամարդկային տեսանկյունից, քանզի այդ կործանումը մենակ մեզ` հայերիս չի սպառնում, այլ ողջ մարդկությանը:
    Այսինքն համայն մարդկությունը կորցնում է հումանի՞զմը:
    Սա, ըստ իս ապացույց է իմ վերևի ասածի, այսինքն աշխարհի առաջադեմ մասի առօրյաից իսպառ տեղյակ չլինելուն:
    Շատ երկար չասելու համար, միայն մի օրինակ բերեմ: Թե ինչ էր կատարվում այն ժամանակ, երբ տեղի ունեցավ Լենինականի մեծ երկրաշարժը: Երևի արդեն մոռացել ենք, թե ինչպես էին ամբողջ աշխարհը ցավակցում և օգնում, ով ինչով կարող էին և անգամ մի բան էլ ավել: Հիշենք գոնք ամբողջ աշխարհից /հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք/ Հայաստանը ողողած փրկարարներին ու իրենց անձնազոհ աշխատանքը:

    Կարելի է նաև օրական մի քանի րոպե նայել համաշխարային ինֆորմացիոն հոսքերը միջազգային կանալներով, թե ինչ միջոցներ են ներդնում Աֆրիկայում, Ասիայում, նաև հաշվանդամների, հիվանդների, մահացու հիվանդությունների, ... և այլն խնդիրներ համար, և հաստատ այսպիսի պեսիմիստական մտքեր չեք հայտնի համայն մարդկության մասին /ես հասկանում եմ, որ հիմնականում ինկատի ունեք արևմտյան աշխարհը /

    Հ.Գ. Ուրիշ բան է, որ մենք, հայաստանցիներս այս բաներին լրիվ անհաղորդ ենք, և բացարձակ ոչ մի մասնակցություն չունենք: Ես հենց սա էի շեշտել:

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումանիզմի դեֆիցիտ

    Ես համաձայն եմ Manon–ի հետ այն հարցում, որ խնդիրն ավելի գլոբալ է, և Հայաստանը գուցե պարզապես վառ օրինակ է։ Մենք Հայաստանն ենք տեսնում, ուստի կարող ենք միայն Հայաստանի մասին վստահ խոսել, բայց չեմ կարծում, թե աշխարհի մյուս մասերում հումանիզմի պակաս չի նկատվում։

    dvgray, քո նշած փաստերը՝ հումանիտար օգնությունների, ներդրումների, հատկապես Լենինականի երկրաշարժից հետո տարբեր երկրների անհատների ցույց տված իսկապես հսկայական ու անգնահատելի օգնությունը, իհարկե, անժխտելի է։ Սրտացավ ու օգնելու պատրաստ անհատներ միշտ էլ եղել են ու կլինեն, բարեբախտաբար։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ նման օգնությունները հաճախ շատ քիչ առնչություն են ունենում հումանիզմ կոչվող երևույթի հետ։ Նմանատիպ նյութական օգնությունները շատ հարուստների համար դառնում են մի տեսակ սովորություն, ինքնահաստատման ու ինքնաճանաչման միջոց, որը կատարվում է հաճախ առանց առանձնապես մարդասիրական զգացմունքների մղման։ Շատ բարեգործներ կան, որոնք, չնայած իրենց կատարած ահռելի նյութական ներդրումներին այս կամ այն ոլորտներում և այլն, իրականում բարու շատ քիչ տարրեր են կրում իրենց հոգում, ավելին՝ այդպիսի մարդկանց մեջ շատ են պատահում այնպիսիք, որոնց կարելի է բառացիորեն հակադրել բարի հասկացության հետ... Այդ նույն հանրահայտ բարեգործները կարող են ամենաչնչին կենցաղային հարցերում հումանիզմի այնպիսի բացակայություն դրսևորել, որ նրանց արած բարեգործությունն իսկապես վերածվի ձևականության։ Ի վերջո, ստացվում է, որ բարեգործները նրանք են, ովքեր շատ փող ունեն, ոչ թե շատ բարություն։ Դա, իհարկե, չի նշանակում որ չեն կարող բարի լինել, ուղղակի ասածս այն է, որ այդ հայտնի բարեգործություններն այսօր շատ մարդկանց համար ընդամենը անուն ձեռք բերելու միջոց են, ոչ թե իսկական հումանիզմի դրսևորում։ Բոլորս էլ գիտենք, որ բոլոր հայտնի մարդիկ այսօր զբաղվում են բարեգործությամբ, դա մի տեսակ մոդա է, նունիսկ պատվի հարց, իսկ թե ինչպիսին են այդ մարդիկ իրենց մտերիմների, ընկերների, հարազատների ու ենթակաների հետ հարաբերություններում, Աստված գիտե։ Ամեն դեպքում բարեգործությունը հումանիզմի հետ նույնացնելը խիստ սխալ եմ համարում։

    Օսկար Ուայլդի խոսքերից հիշեցի, որ գուցե մի քիչ խիստ է ասված ու նրան հատուկ խայթիչ տոնով, այնուամենայնիվ, դրանում հաստատ ճշմարտություն կա. «Բարեգործները կորցնում են իրենց ողջ մարդկայնության զգացումը. դա նրանց բնորոշ հատկանիշն է»։

    Այնպես որ հումանիզմի դրսևորումները պետք է փնտրել ամենակենցաղային, ամենասովորական մարդկային հարաբերություններում, որովհետև ավելի «բարձր օղակներում» այն հումանիզմի փոխարեն հաճախ բարեգործության հանդերձանքով անմարդկայնությունն է հանդես գալիս...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոդի դեֆիցիտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.11.2011, 12:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •