Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Շատերն են համեմատում Լևոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի կառավարության ժամանակահատվածները։ Ինչը ես արմատապես համարում եմ սխալ, քանի որ պատճառներն ու հիմքերը դրա տարբեր են։ Այս թեմայում առաջարկում եմ բերել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգառում էին (են) Հայաստանի զարգացմանը:

Լևոն Տեր-Պետրոսանի կառավարման ժամանակահատված
1. Հասարակության խորհդային մտածելակերպ
ա) «Մեկը գողանում է, ես ինչո՞վ եմ պակաս» մտածելակերպը
բ) Ժողովրդական ինստիտուտների կայացած չլինելը
գ) Վերից վար կոռումպացված համակարգը
2. Սպիտակի երկրաշարժը, որն ավերեց նորանկախ հանրապետության երեք խոշոր արդյունաբերական կենտրոնները՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:
3. Արցախի պատերազմը, 400 հազ. փախստական
4. ԽՍՀՄ-ական տնտեսական կապերի վերացումը, նախկին գործընկեր երկրների վատ տնտեսական վիճակը։
5. Հայաստանի կատարյալ շրջափակումը
6. Ռուսաստանի ճնշման տակ ատոմակայանի փակումը
7. Ծայրահեղ-ազգայնականների հզորությունը

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատված
1. Վերից վար կոռումպացված համակարգը
2. Կրիմինալ-Օլիգարխիկ համակարգի վերջնական հաղթանակն ու ամպրապնդումը

Շարունակեք
Հարգարժան Artgeo. ցանկանում եմ կետ առ կետ անդրադառնալ քո նշած պատճառներին
1. "Հասարակության խորհդային մտածելակերպ" այն չի փոխվի դեռև մի 70 տարի էլ, այնպես որ դրա մասին հիշատակումն անիմաստ է:
2.Ես չեմ ուզում մտնել այդ թվերի մեջ, գուցե դրանք բոլորը ճշմարիտ թվեր են, սակայն այդ ամենն ավելի վատթարացված ձևով չի փոխանցվե՞լ հաջորդներին, որոնք ավելի վատ "զավակներ" դուրս եկան քան իրենց "ծնողները":
3. 400000 փախստականների ճակատագրով ո՞վ էր զբաղվում, բացի միջազգային մարդասիրական կազմակերպություններից: Երբևէ լսած կա՞ք, որ Հայսատանը փախստականների հարց դնի բանակցությունների սեղանին: Ուզում եմ ասել, որ մեր բոլոր իշխանությունների համար այդ խնդիրը գոյություն չի ունեցել: Պետական մակարդակով դրան են անդրադարձել հոգեվարքում գտնվող Խորհրդային իշխանությունները միայն:
4. Այս կետը ԱՊՀ բոլոր երկրների համար համընդհանուր խնդիր էր և դրա մասին ակնարկելն էլ ճիշտ չի:
5. Հայաստանի կատարյալ շրջափակում ասածը Ճիշտ չի: Հիշեցնեմ թե Վարչապետի պաշտոնից Խոսրով Հարությունյանին ինչու են հեռացրել: Նա հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը շրջափակումը վնասում է 15 տոկոսով` մնացած 85 տոկոսի մեղավորը մենք ենք/ ի տարբերություն շատերի, ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ այն օրերի լրատվությունն ու շատ փաստեր կարող եմ բերել, որոնք հերքում են "բացարձակ շրջափակում" վարկածը: Օրինակ այդ պայմաններում` 1992 թվականին լուսահոգի Թաթարյանի որդին, ինչպե՞ս կարողացավ Հայաստան ներմուծել երկաթուղային հեղուկ գազով լցված ցիստեռններից կազմված էշելոնը և այլն/:
6. Ատոմակայանը ավելի շուտ փակել է Խաչիկ Ստամբոլցյանը, քան Ռուսաստանը: Չի կարելի այդ տեսակ ստեր տարածել մի երկրի մասին, որի Վարչապետ Ռիժկովը թախանձագին խնդրում և աղաչում էր մերոնց` չանել այդ բանը, չփակել ատոմակայանն ու "Նաիրիտ"-ը:
7. Ի՞նչ ասել է "ծայրահեղ ազգայնականներ": Դու ի նկատի ունես այն հերոս Ֆիդայիներին ու մյուս անձնազոհության մղումով Արցախի համար մաքառող Քաջ Հայորդիների՞ն, որոնք ի հեճուկս Լ.Տեր-Պետրոսյանի կռվում էին թշնամու դեմ կռելով մեր հաղթանակը. որն այնպես հեշտությամբ վերագրվեց այդ պատուհաս Նախագահին: Ես շատ լավ եմ հիշում թե նա նույն 1992 թվականի հայտնի հեռուստաելույթում ինչպես էր ժողովրդին համոզում, որ 7մլն-անոց Ադրբեջանի դեմ 3 մլն-անոց Հայաստանն անզոր է պայքարել: Ես` 12 տարեկան պատանիս չդիմասա ու թքեցի հեռուստացույցի էկրանին ու հուզված դուրս փախա սենյակից, որպեսզի մայրս չտեսներ իմ արցունքները: Չէ՞ որ նա դրանով կոչ էր անում Արցախում կռվող հորեղբորս անձնատուր լինել թշնամուն...

Երկրորդ մասի մասին.
1. 1998 թվականին այդ համակարգը շատ քիչ բանով էր զիջում ներկահամակարգին այն միայն ավելի ծաղկել ու զարգացել է:
2. Այս կետի հետ համաձայն եմ մի պայմանով, որ սաղմերը դարձյալ նրանք են տնկել: