Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենատհաճ երևույթներից ա էս երևույթն ինձ համար, երբ տղաներն իրար տեսնելիս օրական կարող ա մի 5 անգամ իրար պաչեն : Ախր ուրիշ բան եթե ամիսներով, լավ՝ շաբաթներով, դե լավ՝ գոնե օրերով իրար տեսած չլինեն, ասես ՝ հա, դե մարդիկ են, կարոտել են իրար, բայց որ ամեն օր, էն էլ օրը ո՛չ մեկ անգամ իրար տեսնելիս պաչում են, էդ պերեբոր ա արդեն… Համ էլ հիգիենիկ չի :-P :

Էս տղաների մասին էր, ինչ վերաբերվում աղջիկներին… Դե դրան էլ եսիմ ոնց չեմ վերաբերվում, դե բայց օրինակ իմ դեպքում նենց ա, որ ես ահավոր շատ եմ սիրում պաչիկ անել , հատկապես եթե փափուկ թուշիկ ա լինում, դրա համար կարամ ուղղակի, առանց պատճառի էլ գնամ-գամ պաչիկ անեմ :-P :

Ի դեպ ասեմ, որ երբ ռուս ընկերներիս պատմում էի, որ Հայաստանում տղաներն իրար տեսնելիս պարտադիր պաչիկ են անում, ասեցին, որ իրանց երկրում դրան հաստատ նորմալ չէին վերաբերվի, այլ կկասկածեին տվյալ տղաների օրիենտացիայի ուղղության վրա :
Համաձայն եմ Նարեի հետ։ Ես էլ չեմ սիրում, երբ ամեն տեսնելուց իրար չլմփացնում են։

Իսկ աղջիկների դեպքում չեմ սիրում, որովհետև շատ դեպքերում այդ պաչիկները զուտ ձևական բնույթ են կրում։ Չեմ սիրում ըստ սովորության պաչիկները։ Անձամբ ես սիրում եմ համբուրել ինձ համար մտերիմ ու սիրելի մարդկանց, ինչպես Նարեն ասաց, թեկուզ առանց որևէ հատուկ պատճառի, կամ գուցե ոչ այնքան մտերիմ մարդկանց, բայց գոնե վաղուց հանդիպած չլինելու դեպքում։ Հակառակ դեպքում ձևականություն եմ համարում։ Ինքս նման դեպքերում չեմ նախաձեռնում համբուրվել, բայց երբեմն խուսափել ուղղակի հնարավոր չի լինում, որովհետև մարդիկ գալիս, թշները դեմ են տալիս, դու էլ ստիպված, քաղաքավարությանը զոհ գնալով, պիտի պաչես, որ չվիրավորվեն։ Բայց որոշ դեպքերում իմ՝ որոշ չափով սառը ռեակցիայից երևի գլխի են ընկնում, որ էդ կարգի պաչիկների սիրահար չեմ։ Թող ինձ պաչիկ անեն նրանք, ովքեր իսկապես սիրում են ինձ և ուզում են հենց ինձ պաչիկ անել, ոչ թե որովհետև էդպես է կարգը (իրենց համար)։

Էս գրածիցս հետո երևի բոլորն արդեն կվախենան ինձ պաչիկ անելուց...