Գիտե՞ք, ամեն ինչ կախված է տեղանքից ու մարդուց։
Հայերիս համար դա ազգային գիծ է դարձել։ Ես ինքս չեմ սիրում համբուրելով բարևել և շատ հազվագյուտ եմ այդպես վարվում, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։
Բայց մարդուց էլ է շատ բան կախված։ Մեկ-մեկ մարդիկ դա այնքան զզվելի ու կեղծավոր են անում, որ սիրտդ խառնում է
Իսկ այս երևույթի նկատմամբ զզվանքի հիմնական պատճառը երևի թե քյառթու ջահելության համբուրվելու արարողությունն է, որից ընդամենը մի քանի րոպե հետո պատրաստ են իրար ամենավերջին հայհոյանքները տալ ու ջարդուփշուր անել միմյանց։
Բայց նույն կեղծավորությունը մարդիկ անում են իրար գովելուց կամ այլ դեպքերում, բայց դրանից գովելը վատ բան չի դառնում։
Էջանիշներ