լավ ժողովուրդ թեթև տարեք. մեռանք իրար ատելով գոնե բարևելուց մի քիչ իրար չսիրենք?????????
լավ ժողովուրդ թեթև տարեք. մեռանք իրար ատելով գոնե բարևելուց մի քիչ իրար չսիրենք?????????
Ես էտ չեմ սիրում, ու էսօր էտ պրոբլեմը չունեմ, թե չվիրավորելու համար պաչեմ... ուղղակի ով ուզել ա, բացատրել եմ, հասկացել ա: Իսկ տղա աղջիկ պաչելը հաստատ չեմ ընդունում ու դա կոմպլեքսի խնդիր չի, ուղղակի ես թույլ չեմ տա, որ իմ ընկերուհին ուրիշ տղա տեսնելուց համբուրի:
VisTolog (24.12.2009)
Նախ նշեմ, որ մեր մոտ արդեն պաչիկ չի այլ լավ նենց ջանով, մուսկուլներով պաչա: Իհարկե ես հասկանում եմ, որ մենք հայերս շատ ենք սիրում ձևականորեն ցույց տալ, որ սիրում ենք իրար: Դրա վառ ապացույցներից մեկն էլ էդ պաչնա: Իհարկե արտասահմանում երեք անգամ են պաչում, սակայն ժողովուրդ ջան պաչելու ձև, տեղ ու ժամանակ կա: Իսկ մերոնք նենց են պաչում, որ թվումա, որ այդ մարդը ամենահարազատ մարդնա կամ չգիտեմ, որ մոտիկ բարեկամը: Մի խոսքով եկեք ժոովուրդ ջան ամենինչ համով հոտով անենք, ու էդ պաչը էնքանա շատացել, որ դրա գիննել կնգնի:
Ընդամենը վերաբերմունքի հարց ա: Մի տեղ պաչում են, մի ուրիշ տեղ քիթը քսում են քթին, երրորդ վայրում կարող ա հենց պպզում են, որ վրաներով թռնեն. ի՞նչ տարբերություն: Բոլորն էլ մի բան են ուզում ասած լինեն էդպես. որ նա, ում նկատմամբ նման վերաբերմունք են ցուցաբերում, թանկ / հարազատ / շատ մտերիմ մարդ ա: Հետո էլ՝ արտասահմանի մասին օրինակներ բերելուց առաջ հիշեք, որ Հայաստանում ենք ապրում, նույնիսկ եթե չենք էլ ապրում, էդ երևույթը հիմնականում հատուկ ա հայաստանաբնակներին, իսկ դա էստեղ նորմալ երևույթ ա, համենայն դեպս էնքան վայվույով ու ցնցակաթվածներով չի ընդունվում, ինչքան փորձ ա արվում ներկայացնելու: Ամեն ազգ էլ իր առանձնահատկությունները ունի, ու հիմա մեր (ոչ միայն մեր, ասենք) առանձնահատկությունների մեջ մտնում ա նաև պաչելով բարևելը:
DIXIcarpe noctem
Ժողովուրդ, մի բան հարցնեմ, էլի, տարիքով ինձնից ավելի մեծերին, երբվանի՞ց ա էս սովորությունը մեր մո՞տ... մոտավորապես որ թվերից էլի...
Лучше Гор могут быть только Горы.
ոնց որ Բրեժնևի ժամանակներից: Բայց էդ էլ հավաստի չգիտեմ: Անտերը համաշխարհային քաղաքական ֆիգուրներն են իրար ողջունելուց համբուրում: Օդի մեջ էլի:
Օրինակ Չինաստանում ընդհանրապես ձեռքով չեն բարևում իրար, հնդկաստանում նույնպես, որովհետև աջ ձեռքն ուտելու համար են օգտագործում, ձախը՝ տուտուզը լվանալու: Եվրոպաներում հիմնականում ողջագուրվում են: Բայց մեր հասարակության աչքին դա արատավոր երևույթ չի, երբ 2 տղամարդ իրար պինդ գրկում են, իսկ օդի մեջ պաչիկը ու այտերի իրար հպումը՝ արատավոր ա:
Լրիվ սովորույթի հարց ա ու բոլոր ողջունի ձևերը ճիշտ են, որովետև գռեհիկ չեն, ինտիմ չեն, ցավոտ չեն, սարսափլի չեն: Իսկ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման պատրվակով պաչելով բարևելին փնովելու ցանկությամբ տոգորված անձաց ուզում եմ հայտնել, որ ինֆոկցիան կարող է տարածվել նաև ձեռքսեղմումով, օդակաթիլային եղանակով, սեռական ճանապարհով և այլն:
էսպես չի մնա
Jarre (24.12.2009), Ungrateful (24.12.2009)
Հարգելի Elmo, յուրաքանչյուր ոք ունի իր յուրօրինակ աշխարհայացքը, և յուրաքանչյուր հարցի մոտենում է միմիայն իրեն բնորոշ տեսակետով: Ես բացարձակապես ցանկություն չունեմ բռնանալու քո և այս հարցում իրենց կարծիքը քեզ հետ կիսող անձանց դիրքորոշմանը: Շարունակիր բարևել քո ընկերներին այնպես ինչպես ինքդ ես ցանկանում: Եվ վերջին կարծիքը, որը կարտահայտեմ ստորև, լավ կլիներ եթե ներառերիր կյանքում քեզ առաջնորդող նշանաբանների ցանկում(եթե իհարկե այդպիսիք կան).
Կյանքում պետք է ընդօրինակել միմայն լավը, իսկ վատը` պարսավել, լավագույն դեպքում քննադատել: Բա.........................
Պաչիկով բարևեք, պաչիկով հրաժեշտ տվեք, սիրեցեք զմիմյանս
Պաչիկով կամ առանց պաչիկի, ամենակարևորը հանդիպեք մարդկանց ու երջանիկ եղեք մարդկանց հետ
բոլոր նրանց ովքեր ցանկանում էին հանդիպել
ես մեծ հաճույքով կհանդիպեմ ձեզ հետ հիմա մի քիչ ինձ նկարագրեմ որ հեշտ ճանաչեք. ուրեմն ես 1.50սմ եմ, քաշս տատանվում է 100-150կգ-ում, ահավոր պզուկոտ եմ , իսկ հանդիպելիս անպայման պաչիկ եմ անում
դե ինչ հանդիպումը դեռ ուժի մեջ է????????????????????
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ