Համոզված եմ, որ թե տղաները, թե աղջիկները գոնե մի անգամ հանդիպել են այս պրոբլեմին, էլ չեմ ասում, որ 32 ատամը մեռավ ձեռ առնելով , ճիշտ է դա թե ոչ, պետք է դա թե ոչ, եկեք քննարկենք...
Համոզված եմ, որ թե տղաները, թե աղջիկները գոնե մի անգամ հանդիպել են այս պրոբլեմին, էլ չեմ ասում, որ 32 ատամը մեռավ ձեռ առնելով , ճիշտ է դա թե ոչ, պետք է դա թե ոչ, եկեք քննարկենք...
Գիտեք դա այնքան էլ արտասովոր բան չէ , ճիշտ է գեղեցիկ չէ , սակայն ինչ-որ ձևով հարազատություն կա դրա մեջ , իհարկե եթե տղան տղային չի պաչիկ անում Այն էլ այնպիսի "ՉԼՄՓՈՑՈՎ" որ շրջապատում եղած մարդկանց ականջները դղրդում են ։
Կան ազգեր ովքեր բարևելիս անպայման համբուրում են , և ի րատբերություն մեզ նրանք համբուրում են մի 3-4 անգամ մինչև գլուխդ պտտվի դա կարող է հաստատել Վիվուկը
Տղաներ , իրար քիչ համբուրեք , աղջիկներին համբուրեք Աղջիկներ դուք էլ
Հ.Գ. Կատակի վերածելուս համար չքարկոծեք
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 05.12.2007, 17:09: Պատճառ: Գրառման ավելացում
լավ սովորույթ ա, մենակ եթե դա արվի թշերով
Օֆֆ չեմ սիրում ես երևույթը: Չգիտեմ մի ձև Հուշտ եմ լինում
Միշտ փորձում եմ խուսափել բայց մեկ մեկ չի ստացվում
Ավելի գնահատում եմ ուժեղ ձեռքսեղմումը
Շատ ուժեղ չէ էլի
Loading your personal settings....
Ամենատհաճ երևույթներից ա էս երևույթն ինձ համար, երբ տղաներն իրար տեսնելիս օրական կարող ա մի 5 անգամ իրար պաչեն : Ախր ուրիշ բան եթե ամիսներով, լավ՝ շաբաթներով, դե լավ՝ գոնե օրերով իրար տեսած չլինեն, ասես ՝ հա, դե մարդիկ են, կարոտել են իրար, բայց որ ամեն օր, էն էլ օրը ո՛չ մեկ անգամ իրար տեսնելիս պաչում են, էդ պերեբոր ա արդեն… Համ էլ հիգիենիկ չի :-P :
Էս տղաների մասին էր, ինչ վերաբերվում աղջիկներին… Դե դրան էլ եսիմ ոնց չեմ վերաբերվում, դե բայց օրինակ իմ դեպքում նենց ա, որ ես ահավոր շատ եմ սիրում պաչիկ անել , հատկապես եթե փափուկ թուշիկ ա լինում, դրա համար կարամ ուղղակի, առանց պատճառի էլ գնամ-գամ պաչիկ անեմ :-P :
Ի դեպ ասեմ, որ երբ ռուս ընկերներիս պատմում էի, որ Հայաստանում տղաներն իրար տեսնելիս պարտադիր պաչիկ են անում, ասեցին, որ իրանց երկրում դրան հաստատ նորմալ չէին վերաբերվի, այլ կկասկածեին տվյալ տղաների օրիենտացիայի ուղղության վրա :
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Ահավոր չեմ սիրում,որ տղաներն են պաչիկ անում
Իսկ աղջինկներ պաչիկին նորմալ եմ վերաբերվում,չնայած ես էլ չեմ սիրում,ամեն անգամ դասից դուրս գալուց ասում եմ «Դե պաչել մաչել չկա» ու թռնում եմ աղջկերքի մոտից,մինչև իրանք իրար «հաջող անեն»
Եսիմ,մի տեսակ հաճելի չի,չնայած մի ժամանակ ես էլ էդ սովորությունն ունեի
Դայանա ջան Վիվուկը կհաստատի անպատճառ , այստեղ՝ Ֆրանսիայում, բարևելուց անպայման համբուրվում են, ուզում եմ ասեմ միայն այտերն են դիպչում իրար , չեն էլ համբուրում , և մի բան էլ 1 այտը չէ այլ 2 այտերն են համբուրում ի տարբերություն հայերի
Բայց դե, ամեն դեպքում տարօրինակ ա, որ տղաները իրար ողջունելուց համբուրվում են
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 05.12.2007, 21:04:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Համաձայն եմ Նարեի հետ։ Ես էլ չեմ սիրում, երբ ամեն տեսնելուց իրար չլմփացնում են։
Իսկ աղջիկների դեպքում չեմ սիրում, որովհետև շատ դեպքերում այդ պաչիկները զուտ ձևական բնույթ են կրում։ Չեմ սիրում ըստ սովորության պաչիկները։ Անձամբ ես սիրում եմ համբուրել ինձ համար մտերիմ ու սիրելի մարդկանց, ինչպես Նարեն ասաց, թեկուզ առանց որևէ հատուկ պատճառի, կամ գուցե ոչ այնքան մտերիմ մարդկանց, բայց գոնե վաղուց հանդիպած չլինելու դեպքում։ Հակառակ դեպքում ձևականություն եմ համարում։ Ինքս նման դեպքերում չեմ նախաձեռնում համբուրվել, բայց երբեմն խուսափել ուղղակի հնարավոր չի լինում, որովհետև մարդիկ գալիս, թշները դեմ են տալիս, դու էլ ստիպված, քաղաքավարությանը զոհ գնալով, պիտի պաչես, որ չվիրավորվեն։ Բայց որոշ դեպքերում իմ՝ որոշ չափով սառը ռեակցիայից երևի գլխի են ընկնում, որ էդ կարգի պաչիկների սիրահար չեմ։ Թող ինձ պաչիկ անեն նրանք, ովքեր իսկապես սիրում են ինձ և ուզում են հենց ինձ պաչիկ անել, ոչ թե որովհետև էդպես է կարգը (իրենց համար)։
Էս գրածիցս հետո երևի բոլորն արդեն կվախենան ինձ պաչիկ անելուց...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
իսկ ինչիա աղջիկների մեծամասնության համար երբ տղան տղայինա ՊԱՉ անում, զզվելիա, իսկ երբ որ աղջիկնա աղջկան պաչիկ անում զզվելի չի. մի գուցե նրանիցա, որ նախանձում են
Դավ ջան, դա շաաատ հնուց եկած ա, որ էն, որ ասենք աղջիկները կարող են գրկախառնվել անկապ, իրար շոյել, պաչել և այլն՝ նորմալ ա, իսկ երբ տղաներն են նման բան անում՝ աննորմալ, դրանից գալիս ենք մի ուրիշ հետևության, որն էս թեմայի հետ հեչ կա չունի :
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ