soultaker-ի խոսքերից
Փորձեմ ավելի պարզ լուծում տալ. ունենք (p2 - 1) = (p - 1) * (p + 1):
Քանի որ p > 3 և պարզ է, ուրեմն այն 3-ի վրա չի բաժանվում, իսկ քանի որ կամայական երեք հաջորդական թվերից մեկը բաժանվում է երեքի, ուրեմն կամ (p - 1), կամ (p + 1) բաժանվում են 3-ի, հետևաբար և նրանց արտադրյալը: Մյուս կողմից p > 3 պարզ թիվը կենտ է, այնպես որ (p - 1) ու (p + 1) զույգ են, և քանի որ հաջորդական զույգ թվեր են, ուրեմն նրանցից մեկը բաժանվում է նաև 4-ի, հետևաբար նրանց արտադրյալը բաժանվում է 8-ի: Ստացանք որ (p - 1) * (p + 1) բաժանվում է և 3-ի, և 8-ի, հետևաբար այն բաժանվում է 24-ի:
Էջանիշներ