Չգիտեմ, թե Ակումբի համապատասխան մասում ինչու չի երևում, բայց ասեմ, որ այսօր մեր սիրելի Սասունի՝ քաղաքացու ծնունդն է։
Շնորհավորում եմ, Սասուն ջան։ Թող կյանքումդ ամենախոշոր կորուստը մոդերատորությունից զրկվելը լինի։Հիմա իսկական ազատ քաղաքացի ես։
Բայց լավ, էդ հեչ։ Թեմայից չշեղվենք
![]()
Դու դեմք ես, մարդկային ինքնատիպ տեսակ, ու հուսով եմ՝ միշտ կպահպանես էդ չգիտակցված փոքրիկիշխանությամբ պարուրված տեսակդ։Մաղթում եմ, որ կյանքում գտնես ինքդ քեզ, քո տեղը, շրջապատված լինես քեզ սիրող ու գնահատող մարդկանցով, մեկ էլ մեծ սեր գտնես ու երջանիկ լինես։
Երբեք քեզ միայնակ ու չհասկացված չզգաս։
![]()
Մենք քեզ շատ ենք սիրում, դե, համենայնդեպս, ես՝ հաստատ։![]()
Ծնունդդ շնորհավոր։![]()
![]()
Էջանիշներ