Մանուկ հասակում շատ էի սիրում ռռւսական հեքիաթներ: Սիրելուս պատճառներներից մեկն այն էր, որ նրանք ավարտվում էին ճիշտ ժամանակին: Մաշինկայի ու արջի մասին այս հեքիաթն էլ փառք աստծո ավարտվեց: Իհարկե այդ ընթացքում ռուսները հասցրեցին հարամ անել սպասվող Հոլանդիա- Իսպանիա կիսաեզրափակիչը, բայց լավ էր Իսպանիան իր բարձրության վրա գտնվեց եւ 7 գոլ խբեց ռուսների դարպասը: Զվարճացնում էր այն, որ հանդիպման մեկնաբանը ասում էր, որ նա մյուս մրցաշրջանում կարող է «Բարսայում» խաղալ: Ինչ լավ կլիներ... «Ռեալ Մադրիդի» համար: Բայց «Բարսաի» ղեկավարները դժվար այդքան հիմար գտնվեն: Արշավինը, իմ կարծիքով, առավելագույնը արժանի է «Մանչեսթեր Սիթիի» պահեստայինների նստարանին: Իսպանիա- Ռուսաստան խաղում, թեեւ լավագույնը Անդրես Ինյեստան է ճանաչվել, որը իսկապես շատ լավ խաղաց, բայց իմ կարծիքով լավագույնը Սեսկ Ֆաբրեգասն էր:
Հիմա ուզում եմ պայծատ մտքերս Ձեզ հետ կիսել սպասվող եզրափակիչի մասին, գնահատել թիմերի շանսերը, քանի դեռ չգիտեմ թե բուքմեյքերները ինչպես են գնահատում:
Այսպես... Գերմանիան ունի արագ եւ բարձրակարգ թիմ, ունի ընդգծված առաջատար, ի դեմս տեխնիկապես եւ ֆիզիկապես ուժեղ Միքայել Բալլակի: Իմ կարծիքով գերմանացիները երկու լուրջ խաղ են խաղացել այս առաջնության ընթացքում. առաջինը խորվաթներին տանուլ տված խաղն էր, եւ Պորտուգալիայի նկատմամբ տարած համոզիչ հաղթանակն էր:
Իսպանիան այս ընթացքում ընդամենը մեկ լուրջ մրցակից է ունեցել, դա Իտալիայի քարուքանդ վիճակում գտնվող հավաքականն էր: Նրանց դեմ իսպանացիները ոչինչ չկարողացան անել եւ հաղթեցին միայն հետխաղյա վիճակահանությամբ: Ճիշտ է, իտալացիները նույնպես ոչ մի կերպ չկարողացան վախեցնել իսպանացիների դարպասապահին: Իսպանիան չունի նաեւ Բալլակի պես լիդեր, այդ դերում կարող է լինել Տոռռեսը կամ Ֆաբրեգասը բայց առաջինը լավ չի խաղում իսկ երկրորդը մարզչի մեկնարկային 11-ում տեղ չունի:
Եզրափակիչում չի խաղալու առաջնության դեռ լավագույն ռմբարկուն՝ Դավիդ Վիլյան, ու այս անգամ Սեսկը առաջին րոպեից կլինի դաշտում:
Իսպանացիներին, մրցակցին պարտության մատնելու համար, մի քանի պարտադիր պայման է պետք: Մասնավորապես երկու բարձրահասակ, հավ բռնող պաշտպաններ /ազգանունը կարեւոր չէ Կոլոդին, Բերեզուցկի, Իգնաշեւիչ թե Շիռոկով/, որպեսզի ուղիղ հարված կատարելու հնարավորություն ստանան:
Կարե՞լի է արդյոք իմ այս բնորոշումը /բարձրահասակ, հավ բռնող պաշտպաններ / օգտագործել գերմանացիների կետնրոնական պաշտպաններ Մետցելդերին ու Մերցեցակերին բնորոշելու համար: Ինձ թվում է, այո՛:
Նորից Արագոնեսի ու Ռաուլի մասին: Կարող է թվալ, թե նա իրավացի էր, որ Ռաուլին չի ընդգրել իր ցուցակում: Չեք համոզի: Հարձակվողը վնասվածք է ստանում եւ նրա փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս կիսապաշտպան Ֆաբրեգասը, որովհետեւ արժանի փոխարինող չունի Վիլյան, ամոթ է: Իսկ թզուկ կիսապաշտպանների գերկուտակումը ինձ իսկապես վախեցնում է/Չավի, Ֆաբրեգաս, Ինյեստա, Սիլվա/:
Միակ էֆեկտը, որ ունեցել է Ռաուլի՝ հավաքականում չլինելը, դա այն է, որ բազմաթիվ «Ռեալի» երկրպագուներ Իսպանիայի պարտությունն են ուզելու:
Եվ այսպես հաշվի առնելով բոլոր կողմերը եւ դեմերը, այսպիսի կանխատեսում եմ անում...
Գերմանիա 65 %
Իսպանիա 35 %
ու ցավոք Եվրոպայի գավաթը մեկնում է Բեռլին: Բայց դե 35 տոկոսն էլ քիչ չէ ու հույս ունեմ, որ Մադրիդ կգնա այնուամենայնիվ գավաթը:
Իսպանիա ջաաաաաաաաաաաան, մեկ հաղթակ ու գավաթը մերն է:
A POR ELLOS OEEEEEEEEE
A POR ELLOS OEEEEEEEE
A POR ELLOS OEEEEEEEEE
http://www.youtube.com/watch?v=o3oTP...eature=related
Հ.Գ.
Այսօր Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկույի ծննդյան օրն է: Ռաուլը դարձավ 31 տարեկան:
Շնորհավո՜ր
Էջանիշներ