Դուք իրավիճակին ավելի լավ եք ծանոթ և ավելի օբյեկտիվ կարող եք գնահատել կատարվածը:
Իմ համար երկու շատ տխուր կետ կա այս պատմության մեջ:
Առաջին տխուր կետը շտապ օգնության դեպքի վայր ուշ հասնելու փաստն է: Իհարկե կարծում եմ, որ ուսանողի մահվան հիմնական մեղավորը հենց ինքն է՝ իրեն վայր գցողը: 6-րդ հարկից ընկնելու դեպքում նույնիսկ պատահական է, որ անմիջապես չի մահացել (իմ կարծիքով): Բայց դա չի արդարացնում Շտապ Օգնության դանդաղ աշխատանքը, որը միայն այս դեպքում չէ, որ դանդաղ է եղել:
Երկրորդը Քյալյանի արտահայտվելու ձևն է: Ոչ թե իմաստը, այլ ձևը: Թերթերում կարդալով և ձեր ասածները լսելով իմ մեջ կարծիք է ստեղծվում, որ իր քաղաքականությունը շատ ճիշտ է: Բայց "հնդիկները սուտասան, գնչու ազգ են" տիպի արտահայտությունը շատ կոպիտ սխալ եմ համարում: Չի կարելի այդպես խոսել: Առավել ևս այդպես խոսելու իրավունք չունի այն ԲՈՒՀ-ի ռեկտորը, որտեղ սովորում են գրեթե հազար հնդիկ ուսանող:
Ինձ նաև զարմացնում է Քյալյանի ինքնավստահ հայտարարությունը. "Բայց եթե իրենց դուր չի գալիս այստեղ սովորելը, կարող են շատ հեշտությամբ վեր կենալ եւ գնալ, ի՞նչ է եղել": Որքան ես գիտեմ, հնդիկ ուսանողներն են Բժշկական Համալսարանի եկամտի հիմնական աղբյուրը:





Մեջբերել
Էջանիշներ