Մարդը կենդանուց տարբերվում է ոչ միայն խելքով, այլև խելահեղությամբ:
***
Ինչքան շատ գիտելիք ես ստանում, այնքան քիչ ժամանակ է մնում դրանք կիրառելու համար:
***
Սովորելը, ինչպես բուժվելը, երբեք ուշ չէ: Միայն թե երբեմն անօգուտ է: (մի դասախոսի մտորումներից)
***
Ոչինչ այնպես չի գցում ձեր մեքենայի գինը, ինչքան այն վաճառելու փորձը:
***
Այն, ինչ դատավորի համար կաշառք է, փաստաբանի համար հոնորար է:
***
Օղին միայն սկզբում է թանկ, հետո արդեն գինը կարևոր չի:
***
Ամերիկացիները աշխատում են, եթե վճարվում են լավ: Հայերն աշխատում են, եթե վճարվում են՝ լավ է:
***
Փորձառությունն այն է, ինչ մարդուն թույլ է տալիս սխալ գործելիս ասել՝ «ես այդպես էլ գիտեի»:
Էջանիշներ