Առհասարակ այսօր դժվար թե գտնվի մի լրագրող, ով ամբողջությամբ պահպանում և հետևում է էթիկային, բացառությամբ, երևի, սկսնակ լրագրողների:
Առանց վախենալու կարող եմ ասել, որ մայրս ու հայրս հետևում են այս կանոններին: Այդպես են նաև այն լրատվամիջոցները, որտեղ նրանք աշխատում են: Մայրս երբեմն նույնիսկ հիվանդագին է ընդունում, երբ եթերում չստուգված լուր է լսում:
Հավատացած եմ, որ թեև քիչ, բայց այդպիսի լրագրողներ Հայաստանում կան: Իսկ ամբողջ աշխարհում շատ են: