Թուրքերի մեղավորության մասին ես բան չասեցի (անշուշտ հավերժական ու անջնջելի ոճիր ա մարդկության առջև), բայց անգամ էդ դեպքում ես ինձ հակաթուրք չեմ կոչում, ибо
••Սեղմել՝ ցույց տալու համար
Թուրքերը մեղավոր են ու պատասխան են տալու, անկասկած:
Իմ ասածն ուղղակի էն էր, որ մեր մտածելակերպը էլի սխալ ա: Առաջ էլ մեղավորներ ենք փնտրել դրսում, օգնություն ենք ակնկալել դրսից, հույսներս դրել ենք դրսի վրա: Միշտ էլ հայը հաղթել ա անհատների դեպ պայքարում, բայց ազգի դեմ նման մեթոդները չեն աշխատում: Թուրքերը հասկացել են էդ, դրա համար էլ անհատապես պարտված՝ հաղթական են ազգովի: Իսկ մենք էդ շրջանում պարտվեցինք ազգովին ու քաղաքականապես և չեմ ամաչում դրա համար, որովհետև հավատում եմ, որ փոխվել ենք ու դաս քաղել:
Իսկ ամենուր դավադրություն տեսնելու՝ մեր զոհի սինդրոմը ծիծաղելի ա:
Համաձայն եմ, որ խայտառակ օֆֆթոփ էր՝ ուրիշ օպերայից, բայց պիտի ասեի:
Ռամշ ջան, հղմանդ «100 օրենքների» պատմությունը գոնե կարդայիր: Խնդալու ա: Ինտերնետում լայնորեն տարածված տարբերակները (ասենք՝ էս) ակնհայտ կեղծիք ա, ոչ մի հրեա էդ տեսքով բան լուրջ չի ընդունում: Ընդունված տարբերակում (անգլերեն/ռուսերեն) այլադավանների նկատմամբ բացասական զգացումների տոկոսը, ԻՀԿ, նույնքան ա ինչքան մյուս կրոններում:
Է՜, գյուղ չկա, որ շուն չլինի: Մենք էլ Գոռ Թամրազյան ու Խաչիկ Ասրյան ունենք:Ռուսաստանում էլ մի գլուխ անհանդուրժող հոգևորական ու երկու գլուխ սափրագլուխ նեոնացիստ կա:
Բանն էլ հենց էն ա, որ հրեաներին ավելի շատ են ատում նրանք, ովքեր կյանքում գեթ մի հատ հրեա չեն տեսել, ովքեր հրեաների մասին իրենց հարևանի բաջանաղից են լսել:
Կենդանացրեցի ու ակտիվացրեցի:
Մնացածը ուրախ անձնական կարծիք էր:
«Նեմեսիս» օպերացիայի սև ցուցակի 4 տասնյակ անդամներից քանիսի՞ մասին հոդված կարող ես բերել հրեական հանրագիտարաններից:
Էջանիշներ