Հաշվի առնելով քվեարկության արդյունքները գոնե առայժ բաժինը չի փակվի:
Ի դեպ զարմանալի էր մի քանի բողոքավորների դիրքորոշումը, բայց հասկանալի:
Թեմայի բոլոր գրառումներից կպատասխանեմ միայն այս մեկին.

Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
Chuk, կարող եք բաժնի կանոնները, հենց միայն Քաղաքականության ավելի խստացնել, ավելացնել մոդերների քանակը, մտցնել նոր կանոններ...այսինքն, եթե տեսնում եք խնդիր կամ ճգնաժամ, փորձեք այն լուծել։ Փակելը ամենաարմատական, և կացնային որոշումն է, որը այսպես թե այնպես կա։ Գուցե արժե մտածել, ինչպես ճգնաժամը կառավարելի դարձնե՞լ...սա էլ կարող է Ակումբի առաջին լուրջ փորձությունը լինել...հետո հպարտանալու առիթ կունենանք
Ներկա պահին անձամբ ես հնարավորություն չունեմ կառավարել այդ բաժինը: Միաժամանակ դա չի կարող անել ArtGeo-ն, քանի-որ նրա ցանկացած գործողություն իր քաղաքական հայացքները չկիսողների կողմից դիտվում է որպես կարծիքը դիմացինի վզին լծակները կիրառելով փաթաթում, ինչը, մեղմ ասած, ամենևին չի համապատասխանում իրականությանը: Բաժինը կառավարելի չի դարձնի Ուլուանան, քանի-որ այն իրեն բնավ չի հետաքրքրում, կառավարելի չի դարձնի Network.am-ը, քանի-որ այդքան ժամանակ չունի այն կառավարելի դարձնելու: Նույն կերպ բաժինը կառավարելի չեն կարող դարձնել Philosopher-ն ու Մելիքը՝ նույնպես ժամանակի սղության պատճառով:

Հետևաբար այս դժվար գործը հիմնականում կմնա նոր մոդերատորի (մոդերատորների) ուսին:

Այստեղ ինձ ամենից շատ հուզող հարցը բողոքավորների կրքերի հանդարտեցումն է: Բերեմ փոքրիկ վիճակագրական տվյալ: Բաժնին հետևողներից, գրառումները ջնջող, խմբագրողներից են եղել.
Մելիք (Լևոն Տեր-Պետրոսյանի հակառակորդ)
Philosopher (Լևոն Տեր-Պետրոսյանի հակառակորդ)
Network.am (Լևոն Տեր-Պետրոսյանի հակառակորդ)
Artgeo (Lևոն Տեր-Պետրոսյանի համակիր)
Chuk (Լևոն Տեր-Պետրոսյանի համակիր)

Ու անկախ նրանից, թե այս անդամներից ո՞վ է ջնջել կամ խմբագրել Լևոն Տեր-Պետրոսանի հակառակորդների գրած հակականոնադրական գրառումը, որոշակի խմբի կողմից դա անմիջապես պիտակավորվել է որպես «Լևոնական» բռնապետություն ու այդ զրույցներն անգամ դուրս են եկել «Դար» ակումբի շրջանակներից, հանգրվանել այլ ֆորումներում, այլուր: Ես չեմ ընդունում այս տարանջատման ձևը, չեմ ընդունում այս ագրեսիան, զայրանում եմ այդ ակումբցիների վարքի վրա: Որպես օրինակ կարող եմ ասել, որ հաճախ իմ «քաղաքական հակառակորդների» կոպիտ խախտումներով գրառումներն անտեսել եմ, չեմ կատարել զգուշացումներ, չեմ ձեռնարկել քայլեր՝ լրացուցիչ լարվածություն չմցնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ սխալ եմ արել:

Ես նոր մոդերատոր(ներ)ից պահանջելու եմ գործել անաչառ, հաշվի չառնելով քաղաքական հայացքները, հետևելով կանոնադրությանը: Դրանից հետո ցանկացած բողոքավոր, անկախ իր քաղաքական հայացքներից, «Քաղաքականություն» բաժնից արգելափակվելու է: Այդ բաժնից արգելափակվելու են նաև բոլոր նրանք, ովքեր կկատարեն վիրավորական գրառումներ, կզբաղվեն քարոզչությամբ, կամ կկատարեն այլ կանոնադրական խախտումներ:

Ես ինքս կհրաժարվեմ բաժնի քննարկումներին մասնակցելուց, որպեսզի որևէ մեկն այդ բաժնում ադմինիստրատորի ներկայությունից կաշկանդված չզգա, ինչպես պնդում են ոմանք, բայց շարունակելու եմ ժամանակիս ներածին չափով հետևել բաժնին, կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, եթե նույնիսկ տեսնեմ, որ ոմանք կրկին «վայնասուն» են բարձրացնելու ու կանոնադրական զգուշացումը փորձեն բերել քաղաքական հայացնքների տարբերության դաշտ:

Իսկ այսօր կբացվի քվեարկություն ու ակումբի անդամներին իրենք, իրենց առաջարկած թեկնածուներից կընտրեն մոդերատոր կամ մոդերատորներ, որոնց անշահախնդիր աշխատանքի տված արդյունքից էլ կախված կլինի քաղաքականություն բաժնի բաց լինել/չլինելու հարցը: