Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Դեմ եմ, Բրեժնևյան ժամանակաշրջան կվերադառնանք բոլորովս:

-Ա..-ն էշ ա,
-Չէ, Բ..-ն ա էշ:
-Չէ, Ա..-ն ա էշ, ու դու էլ հետը :
-Վա՜յ ես քո , հլա սոտկիտ համարը ասա


Արդյոք է՞ս է այն սահմանաբաժանը, որով առանձնանում են բրեժնևյան և ոչբրեժնեևյան ժամանակաշրջանները:
Դժվար թէ:

Մի կողմից փակելով աչքերը այս հարցերի նկատմամբ, հարցերը չես փակի /ջայլամի քաղաքականություն/:
Մյուս կողմից էլ, այսպիսի "ծեծկռտուքները" նման են մի կաթիլ մեղրի մեջտեղի մասերին, երբ արդեն ոչ մեկն էլ ռեալ չէր հիշում թե ով ում խփեց առաջինը :

Պետք է փնտրել ելք:

Այդ ելքը օրինակ կարող է լինել մի ինչ-որ անցումային տարբերակի ընտրություն /անցումային շրջանում ենք ապրում չէ՞ /:
Անցումային շրջանը աչքի է ընկնում ավտորիտար կառավարման համակարգով :
Միգուցե հատուկ "քաղաքականություն" համար անցնել այսպիսի մի համակարգի՞ : Ասենք, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մի անդամի/մոդերատերի կամ ինչ կուզեք/ օժտել համարյա դիկտատորական իրավասություններով: Ինչ գրառում որ հարկ համարի ջնջել, ջնջի: Ում ուզենա՝ նկատողություն տա: Առանց ոչ մի բացատրության: Բացատրության պահանջները նույնպես հեռացնի առանց մի վարյկյան անգամ մտածելու: Հետո իհարկե էս իրավասությունները հետ վերցնելը հոգեբանորեն մի քիչ բարդ կլինի, սակայն շատ ավելի հեշտ կլինի , քան ռեալում :

Ինչ եք ասում: Իևձ թվում է ՝ բավականին "հայկական"-ին մոտ տարբերակ է, ու պետք է որ աշխատի :