Ես էլ եմ դեմ, չնայած էս պրոբլեմի խորացման մեջ ես էլ իմ բաժինն ունեմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում նորմալ հետևել բաժնին:

Մնացածին առաջարկում եմ հեռացնել այդ բաժնից:
Առաջարկը լավն է, եթե տեխնիկապես դա հնարավոր է, իրենց քաղաքական կրքերը զսպել չկարողացող անդամներին կարելի է արգելել այս բաժնում գրառումներ կատարել՝ չվտարելով ֆորումից: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այդ դեպքում դժգոհությունները և ոչ անարդարության մեջ մեղադրելու փորձերը կշատանան, սրանում վստահ եմ, որովհետև եթե մարդը չի կարողանում սառը բանավիճել գլոբալ հարցերի շուրջ, իրեն ուղղվաց գործողությունները դժվար թե կարողանա օբեկտիվ գնահատել: