Սիրելի ակումբցիներն, վերջին շրջանում նկատում եմ, որ «Քաղաքականություն» բաժինը գնալով ակումբն հեռացնում է իր սկզբնական նպատակներից, որոնք են հայերենի ու հայ գրականության տարածումը, աշխարհի ողջ հայության միավորելու ձգտումները, բարեկամական կապեր հաստատելուն օգնելը:
Այսօր այդ բաժնի թեժ քննարկումները նայելով տեսնում եմ չափազանց թեժ մթնոլորտ, փոխադարձ վիրավորանքներ, չհիմնավորված փաստարկներ և այլն: Հարց է առաջանում. պետք է, ո՞ր այդ բաժինը լինի: Այնպես որ բացում եմ 6 օր տևողությամբ հարցում, որի միջոցով կասեք Ձեր կարծիքը: Ցանկանում եք, որ այդ բաժինը փակվի գոնե մինչև նախագահական ընտրությունների ավարտը, քաղաքական թեժ մթնոլորտի մեզ լքելը, թե՝ ոչ:
Ազատ արտահայտեք Ձեր միտքը![]()
Էջանիշներ