Ըստ Ձեզ Հայաստոնում այսօրվա դրությամբ ո՞րն է առաջնայինը, ըստ ինչի՞ են լուծվում քաղաքական հարցերը։ Օրենքի՞, թե՞ կրիմինալ-օլիգարխների քմահաճույքի։ Մի՞գուցե փողի։
Օրենքի
Իշխանության քմահաճույքի
Փողի
Չգիտեմ
Ըստ Ձեզ Հայաստոնում այսօրվա դրությամբ ո՞րն է առաջնայինը, ըստ ինչի՞ են լուծվում քաղաքական հարցերը։ Օրենքի՞, թե՞ կրիմինալ-օլիգարխների քմահաճույքի։ Մի՞գուցե փողի։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.12.2007, 19:27:
միանշանակա ԹԵ
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
նախընտրելի է, որ ընտրության մի քանի հնարավորություն լիներ հարցման մեջ, քանզի փողն ու իշխանական օլիգարխական քմահաճույքները մեր օրերում հանգուցված են ։
Եվ դա ոչ միայն ՀՀ ում այլ գլոբալ մասշտաբով, իզուր չեն ասում " ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը" ։
Ուղղակի էս անտեր եվրոպական և արևմտյան կառույցները այնքան պռոֆեսիոնալ են ներկայացնում իրենց վարած քաղաքականությունը , որ մեղադրելու տեղ անգամ չի մնում։ Թող չթվա որ իրենք կաշառք չեն վերցնում, ուղղակի իրենց առաջնային նպատակը քաղաքացու հիմանարար իրավունքները հարգելն է, ինչը մեզ մոտ ցավոք սրտի բացակայում է։ Եվ եթե սահմանադրական երկրում սամանադրությունը ուժ չունի, ապա ինչպես ասում է լատինական ասացվածքը" ձուկը գլխից է հոտում" , և այդ ժանտախտը տարածվում է մինչև ոտքերը ։ ճի՛շտն ասած, Արտգեո, լավ կլիներ կոնկրետացնեիր թե որ հարցերի մասին է խոսքը, բայց եթե քաղաքական կամ աշխատանքային հարաբերություններն ի նկատի ունես, ապա միանշանակ մեզ մոտ մութ տեղը լույս են տալիս փողը և լավ իշխանական ծանոթը։
Հ.Գ. և դա նոր երևույթ չէ, մեր հասարակությունը միշտ էլ տառապել է այդ հիվանդությամբ.....
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Զավեշտի հասնող տգիտություն
19:37 Yerevan | 15:37 GMT | Friday 30 November 2007
Հեղինե Մանուկյան
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելը, այն դեպքում, երբ Կարապետյանը 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին եւ փաստորեն այն ժամանակ բավարարել է ՀՀ Սահմանադրության այդ պահանջին, վկայում է այս իշխանությունների զավեշտի հասնող տգիտության մասին:
Զավեշտն այն է, որ անձնագրերի եւ վիզաների վարչության պետը` Ալվինա Զաքարյանը, չի փոխվել. նա է 2003-ին Ա.Կարապետյանին տվել այդ տեղեկանքը եւ նա է 2007-ին մերժել նրան: Բացի այդ` Ա.Զաքարյանը չի վիճարկում Արամ Կարապետյանի քաղաքացիության հարցը եւ չի նշում, թե ինչն է պատճառը, որ այլ երկրի քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրում նշված փաստաթուղթը: 2005թ.-ին Արամ Կարապետյանը նոր անձնագիր է ստացել, որտեղ առկա է համապատասխան կնիք, ըստ որի` նա 1992թ.-ից գրանցված է եւ բնակվում է Դավիթաշենի 26 շենքի 64 բնակարանում: Հենց այդ նույն հիմքով էլ այս տարվա մայիսին Կարապետյանին տրվել է համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա էլ վերջինս իրավունք է ստացել մասնակցել ԱԺ ընտրություններին: «Դուրս է գալիս շատ հետաքրքիր մի բան` ըստ Սերժ Սարգսյանի, Գորիկ Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի` երբ պետք է` փաստաթուղթ գոյություն ունի, երբ պետք է` փաստաթուղթ գոյություն չունի: Շախիշախի (նկատի ունի շահնշահի) երկիրն է դառել` տղեք, աջ կանգնեք, տղեք, ձախ կանգնեք, օրենք ընդհանրապես չի գործում, բեսպրեդել, ես ուրիշ խոսք չեմ կարող ասել»:
Մենք փորձեցինք պարզել, թե ինչի հիման վրա, ինչ կերպ է հաշվարկվում մշտական բնակություն ունենալու ցենզը: Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ասաց, որ այն հաշվարկվում է ըստ մշտական հաշվառման վերաբերյալ կարգի, այսինքն` սկսած այն օրվանից, երբ տվյալ քաղաքացին հաշվառվել է տվյալ հասցեում: Պրն Պողոսյանն ասաց նաեւ, որ «իրավակիրառական պրակտիկայում չկա համապատասխան չափման միավոր, ըստ որի հաշվառվի քաղաքացու բնակության ցենզը, թե տվյալ մարդը քանի օր, քանի վայրկյան է ապրել այդ հասցեում եւ այլն: Բավարար է միայն հաշվառված լինելը»: Իսկ ինչ վերաբերում է Արամ Կարապետյանին վերը նշված փաստաթուղթը չտրամադրելուն, դա, ըստ Պողոսյանի, միանշանակ քաղաքական պատվեր է եւ զուրկ իրավական բացատրությունից: Մնում է ենթադրել, որ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանից իշխանություններն իրոք զգուշանում են, եւ վերջինիս ընտրական պայքարի ամենասկզբում լիկվիդացնելով, զերծ են մնում ինչ-ինչ վտանգներից: Չէ՞ որ Կարապետյանն իր ասուլիսներից մեկում խոստացել էր, որ գալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությամբ ներկայացնելու է պետական բարձրաստիճան չինովնիկների մասին զարհուրելի կոմպրոմատներ: Երեկ էլ ՆԺԿ ղեկավարը հայտարարեց, որ քանի որ որպես նախագահի թեկնածու չի կարող օգտվել հեռուստաեթերից, իր մոտ եղած «հաստափոր» դոսյեներն, այնուամենայնիվ, ներկայացնելու է հանրությանը: «Ես խնդրելու եմ, որ գրանցված թեկնածուներից ոմանք իրենց օրական եթերի մի բաժինը իմ փողով տրամադրեն ինձ: Յուրաքանչյուր ոք հեռուստատեսությամբ կարող է ելույթ ունենալ որեւէ թեկնածուի օգտին: Եթե իսկապես ընդդիմադիր են, եթե իսկապես մտածում են համակարգը փոխելու մասին, ուրեմն եթեր կտրամադրեն», - վստահեցրեց Կարապետյանը:
http://www.zhamanak.com/article/7675/
չէի ասի, մարդ կա շատ հարուստա բայց չեն թողում նորմալ աշխատի ու հարցեր էլ լուծել չի կարողանում, պետքա անպայման իշխանության կողմից լինեսՀՀ-ում փողն է տալիս իշխանություն
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Norton (21.01.2009)
Քվեարկել եմ 2-րդ տարբերակը, բայց ես 2-րդ ու 3-րդը կմիավորեի, որովհետև առանց էդ երկուսի մի քիչ Հայաստանի պատկերը փոխվում ա![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայաստանում ուղղակի լիմիտա դրած, չեն թողի ավել հարստանաս, բայց կարաս արտասահմանում հարստանաս մեկա ստեղ փողդ ետքան դեր չի խաղա ինչքան իշխանությունը, ինչին էլ ուժի շնորհիվ են հասնում, տակ շտո Աստղ ջան ոնց քցում բռնում ես ուժն է ծնում իրավունքԵթե հարուստ է, նշանակում է, որ մինչ հարստանալը եղել է իշխանության հետ, իսկ եթե այլևս չեն թողնում՝ աշխատի, նշանակում է, որ այնքան է առաջադիմել, որ իշխանությանը չի ենթարկվումփողն էլ իրա դերը ունի պարզա բայց բավարար պայման չի
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
կասեի իշխանությամբ փող աշխատելու… իսկ "օրենք" կետն իզուր էլ դրել եք… այդ բառն անգամ շուտով բառարաններից պետք է հանել… մեզ մոտ "օրենքները "միայն հարսանիքի, կնունքի, մեռել թաղելու, քելեխ, խաշ ու խորոված ուտելու, բեյբի շաուեր անելու ժամանակ է գործում, էն էլ ոչ ոք չգիտի որն է ճիշտը
ոնց գցում-բռնում եմ Միխելսը ճիշտ ա/Օլիգարխիզացիայի երկաթե կանոնը/
Բայց նայի, ստեղ միանշանակ չես կարող ասել՝ իշխանությունը, ուժը.. ես գիտեմ պաշտոնավորներ, որ մյուս պաշտոնյաների պես չեն շորթում. ունեն իշխանություն որոշակի չափով, բայց չունեն փող ու հարկ եղած արտակարգ դրության պայմաններում, իրենք հասարակ քաղաքացիների պես կանգնում են դատարանի առջև: Իսկ եթե փող ունենային, չէին կանգնի. իշխանությունը օգուտ չունի իրենցից
ստացվում է մի զավեշտ, երբ իշխանությունը և փողը /կոռուպցիա/ սերտաճած են, ու չեն կարող մեկն առանց մյուսի գոյատևելk
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Պետությունն օլիգարխներին չի խանգարում հարցեր լուծել, օլիգարխներն էլ իրենց հերթին պետությանը չեն խանգարում ձևացնել, թե հարցեր լուծողն իրենք են ու օրենքը: Կան նաև բացառություններ... Վաճառվում են վերը նշվածների կողմից:
ինչ լավ թեմա եք թարմացրել
Ես պատասխանեցի «չգիտեմ», քանի որ հարցի իմաստը չեմ հասկացել: Ի՞նչ հարցերի լուծման մասին է խոսքը: Եթե գործող իշխանությունների կողմից լուծվող ինչ-որ հարցերի մասին է, ապա այդ հարցերը Հայաստանի ու հայ հասարակության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք հարցեր են, որոնք վերաբերվում են լուծողների անձնական բարեկեցությանը, տնեցիքին, բիզնեսին, ժամանցին, կայֆերին: Վերջին տաս տարում ՀՀ-ում ընդուված գրեթե բոլոր օրենքներն ու կառավարության որոշումները բացառապես նպատակաուղղված են եղել իշխանության ու դրան մոտ կանգնած մի քանի բաշիբոզուկների բիզնեսը զարգացնելուն: Տակը մնացած օրենքները, որոնք պիտի որ հասարակական օգտակարություն ենթադրեին, երբեք չեն գործադրվել - այսինք ընդունվել են ու ուղարկվել են գրողի ծոցը:
Մենք իշխանություն ահագին ժամանակ է չունենք: Ունենք մի խումբ միշտ սոված սադիստներ, որոնք երկրին վերաբերվում են իրենց հոր բոստանի պես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ