Որոշ ցանկությունների իրականացումներ հետաձգվում են, որոշումները՝ մնում անորոշ, նպատակները՝ համրանում...
Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ շատ ծեծված մի միտք հաճախ այցելում է մեզանից գրեթե յուրաքանչյուրին. ժամանակը ցույց կտա...
Երբեմն ժամանակը սլաքները կամ նշաններն է ցույց տալիս այսպես կոչված ճիշտ ժամի...
Երբեմն էլ ուշանում ես...
Ու չնայած երբեք ուշ չէ, բայց... ո՛չ ուշացողի համար...
Ժամանակը ի՞նչ պիտի ցույց տա և արդյոք այսօրը ճիշտ ժամանակը չէ...
Կամ ինչի՞ց ես ուշացել ճակատագրական սխալի դրոշմի տակ...
ու էլի շատ հարցեր..դրանք թողնում եմ քեզ...խոսե՞նք...![]()
Էջանիշներ