Ափսոսսսս![]()
Ափսոսսսս![]()
Ես նենց սպասում էի, որ Բելոռուսիան Հայաստանին բարձր միավոր կտա ու գլխին կսարքի
Շնորհավորում եմ![]()
Հ.Գ. Ինձ համար ամենահաճելին այն էր, որ վրացի հաղորդավարուհին ասաց. «Ցավալի է, որ Հայաստանը չգրավեց առաճին տեղը: Ինչևիցե, շնորհավորում ենք Բելոռուսիային»:
Առաջին անգամ ելույթ ունենալ և երկրորդ տեղ
Ես ոչ էլ տխրում եմ, պետք չէ միանգամից շատի ձգտել; Ապրի «Արևիկ»-ը![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Առաջին պահին տխրեցի, սակայն հիմա ասում եմ. սա ևս հաղթանակ է, քանզի առաջ ենք շարժվել հիմնականում 12 միավորներով: Հաղթանակ է, քանզի առաջին անգամ ներկայանալով մանկական Եվրատեսիլի բեմում արևիկցիները սեր ձեռք բերեցին Եվրոպայում…
Ուղղակի եթե ասենք 5տեղ գրավեինք Էտքան դարդ չԷինք անի ինչքան որ 1 բալի տարբերությամբ կրվելը,
ամեն դեպքում ապրի սփյուրք, Էտ իրա շնորհիվ էր, քանի որ եկեք իրատեսորեն մոտենանք մեզնից հետո ավելի լավ կատարումով ու ձայնով երկերներ կաին,
ինչևէ համարենք սա սփյուրքի սմս ուղարկելու գեներալնի ռեպետիցիա գալիք Եվրոտեսիլինի , դե եսքան խոսացի, մնաց ասեմ երգողներնել ապրեն![]()
Ապրեն մեր ճժերըըըըըըըըը
Ոնց կգրկեի ու կպաչեի...
Ամեն դեպքում հաղթանակ էր, փայլուն էր, ու Հայաստանի անունն էլ ավելի շատ լսեցի
/Բելառուսիկին շնորհավոր/
Բայց մերոնք Ուրիշ են
Վրաստանի երգն էլ էր անուշ, Պորտուգալիայինն էլ...
ՄԻ խոսքով Երազանքների բարի փերին մի վայրկյանով գնացել էր ջուր խմելու![]()
Ապրեն երեխեքը, ես իրանց շատ եմ սիրում
Սրտանց շնորհավորում եմ ԱրևիկցիներինԿեցցեն նրանք:
Հ.Գ. Ափսոս, որ մրցույթ էր: Ընդհանուր «շոուն» շատ հավանեցի: Շատ ջերմ էր ու անմիջական, մի այլ կարգի ուրախություն կար մեջը: Չարժեր նման բանը մրցույթի վերածել, իմ կարծիքով: Ի դեպ, ամենից ավելի հավանեցի վրացիների երգը: Մի խոսքով, բոլորն էլ կեցցեն
Հ.Գ.2. Վա՜յ, հիմնական հաղթողին մոռացա: Սրտանց շնորհավորում եմ բելոռուսներին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ետ տուֆտա Լիտվացիք, մեկ ել մակեդոնացիք մեզ երրորդ անգամն ա գոնե մի հատ միավոր չեն տալիս, գոնե մի միավոր տային, հիմի չէինք լոմկվի, մենակ չասեք երկրորդ տեղն ել ա լավ.
շատ լավն էր... շնորհավորում եմ բոլորիս: Շատ բարձր է տրամադրությունս: Չնայած, վերջին պահի հարվածը շատ ուժեղ էր (և արձագանքն էլ` էմոցիոնալ), բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ
Բելառուսները երևի արժանի էին, ես եթե քվեարկեի, իրենց էի քվեարկելու:
«Արևիկի» երգը, անշուշտ, շատ լավն էր: Աղջիկներն էլ հրաշալի են կատարում, բայց կոնկրետ ելույթն ահավոր էր: Նախ, ինչ-որ տարօրինակ գործիքավորում էր, հետո մի տեսակ լարված էին երեխաները: Ինչ-որ ներքին ազատության պակաս, կաշկանդվածություն էր զգացվում: Կարծում եմ՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ պետք է նախ հոգեբաններն աշխատեն: Ինչու՞ են միշտ միայն մերոնք կաշկանդվում (հիշենք Անդրեին):
Այստեղ ակնհայտ էր սփյուռքի աշխատանքը. Մալտայում ու Պորտուգալիայում հայեր չես գտնի (չեմ ասում չկան, որովհետև հայերն ամենուր են, պարզապես այնքան քիչ են, որ չես գտնի), հետևաբար նրանք միավորներ չտվեցին:
Անկեղծ ասած, ինձ ամենից շատ Վրաստանի երգը դուր եկավ. մի քանի գլուխ բարձր էր մնացած բոլոր երկրներից: Կարծում եմ՝ Վրաստանն է այստեղ իսկական հաղթողը, որովհետև միավորներ ստանում էր անկախ ամեն ինչից. ո՛չ սփյուռք ունեն, ո՛չ լավ բարեկամ երկրներ, չնայած եթե քաղաքական կողմնորոշմանը նայենք, մի քիչ նման է Լիտվային և Ուկրաինային:
Մալտայի երգն էլ էր լավը, բայց որովհետև Մալտան ո՛չ սփյուռք ունի, ո՛չ կարգին հարևան երկիր, ո՛չ քաղաքական համախոհ, ո՛չ ընդհանրապես ինչ-որ բանով հայտնի է Եվրոպային, հետևաբար բավական քիչ ձայն հավաքեց:
Բուլղարիայի երգն էլ ինձ շատ դուր եկավ. միակն է, որ շատ ուժեղ տպավորվել է, անգամ կարող եմ նրանց հետ երգել:
Սերբիան, որի երգն ընդհանրապես չի տպավորվել (ու ընդհանրապես վերջին ժամանակներս ոչ տպավորիչ երգերով հաճախ է «Եվրատեսիլում» բարձր տեղեր գրավում), նույնպես սփյուռք ունի: Դրա համար զարմանալի չէ երրորդ տեղը:
Ընդհանրապես, չարժե «Եվրատեսիլն» այդքան լուրջ ընդունել. երգը չափից դուրս լավը պետք է լինի, որ բարձր տեղեր գրավի:
Ու մեկ էլ մեր հաղորդավարներն ահավոր անգրագետ էին: Ասացին, որ մերոնք Ռոտերդամում շատ հետաքրքիր տեղեր են գնացել, օրինակ՝ Մադամ Թյուսոյի թանգարան: Ասեմ, որ նախ Ռոտերդամն ահավոր անհետաքրքիր քաղաք է. այնտեղ բացարձակապես անելիք չկա: Երկրորդ հերթին, Մադամ Թյուսոն Ամստերդամում է:
Բյու՛րս, ասել եմ ու կասեմ։ Չնայած, որ շատ եմ սիրում մեր երկիրը, այն բարդույթավորելու յուրատեսակ տաղանդ ունի...
Մերոնք այդպես դաստիարակվում են..իբր թե խելոք, համեստ, ենթարկվող,մեկ-մեկ ազատ։ Շատերն են իրենց համոզում, որ թռիչքի համար լայն թևեր ունեն, բայց ներքին ինչ-որ վախ մոռանում է հուշել, որ լայն թևերը լայն բացել ա պետք
Ինչևէ, հուսամ, սա էլ կանցնի...
առանձին թեմա. ա..
Կոչվում է հայկական բարդույթ.../լօօօօօլ/ /չշփոթել ազգային պատկանելության հետ/
Վերջին խմբագրող՝ Ծով: 09.12.2007, 02:10:
Կեցցեն մեր երեխաները: Փայլուն ելույթ ունեցան ու ըստ արժանվույն ներկայացրին Հայաստանը: ՀԱՂԹԱՆԱԿԸ մեր է:
Ապրեն մերոնք,շաաաաատ լավ էր
Արժանի էին2-րդ տեղը վատ չի,ես կասեի շատ լավ ա,բայց իհարկե առաջին տեղի էին արժանի
Արևիկի երգից հետո ամենաշատը հավանել եմ... հմմ... Եվրոտեսիլի էս տարվա հիմնը
Շատ լավն էր,ուզում եմ էլի լսեմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ