Արտգեո սկսենք նրանից, որ եթե ես չնկատեի քո բերած հղումի ամսաթիվը ապա կստացվեր որ դու կատարեցիր ապատեղեկատվություն ( պատահական թե դիտավորյալ էական չի ) : Բայց ես շարժվեցի անմեղության կանխավարկածի դրույթով ու քեզ միանգամից չմեղադրեցի ապատեղեկատվություն տարածելու մեջ:Մինչդեռ հանդիպումը չի եղել փակ, չի եղել համակիրների հետ և նրան ներկա կարող էր գտնվել ով ուզենար, նույնիսկ ավելի ցանկալի էր ոչ համակիրների ներկայությունը (հարցերի առումով)։
Ես փակ բառը շեշտեցի այն պատճառով որպեսզի շեշտեմ այդ հանդիպման փակօթյա լինելը ի տարբերություն բացօթյա հանդիպման որը եղավ կարծեմ դրանից մի քանի օր հետո: Դու միանգամից դիտարկեցիր դա որպես հատուկ հարձակում Լևոնի վրա ու սկսեցիր իմ հասցեին անհիմն ծանր մեղադրանքներ տարածել:
Բայց մենք շեղվում ենք բուն թեմայից: Ես կուզենաի իմանալ քո կարծիքը, դու գտնում ես որ քաղաքական պայքարի մեջ ընդունելի՞ միջոց է մարդկանց բաժանել ըստ ծննդավայրի:
Էջանիշներ