Գալայի բանկի հաշվեհամարն է պետք: Տեղեկություն ունեցողները թող ինձ ՊՄ ուղարկեն, պլզ![]()
Գալայի բանկի հաշվեհամարն է պետք: Տեղեկություն ունեցողները թող ինձ ՊՄ ուղարկեն, պլզ![]()
Դրամական հաշվի համար
Վահան Խաչատրյան
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ
հ/հ 2410 3101 2610
Դոլարային հաշվի համար
For transfers in USD
Intermediary Bank:
Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiary’s bank:
UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22
Acc: 0443 7920
“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH
Beneficiary: Khachatryan Vahan
Account: 2410 3111 2618
ափսոս ուշ մտա Ակումբ։ Ցավոք ԴԱՀԿ–ն այսօր էր այցելելու ԳԱԼԱ կամ մնացած գումարը բռնագանձելու, կամ էլ գույքը բռնագանձելու նպատակով։ Բանկային փոխանցումները 24 ժամից շուտ տեղ չեն հասնում։ Երեկ, երբ ԳԱԼԱ–ում էի, պարզվեց, որ նույնիսկ ուրբաթ օրվա այն դրամային փոխանցումները, որոնք արվել են Յունիբանկից բացի այլ բանկերից տեղ չեն հասել։ Ասեցին, հույս ունեն երկուշաբթի կստանան։ ԳԱԼԱ–ին հիմա միայն կանխիկ դրամով կարելի է օգնել, ու ոչ միայն նվիրատվություն, այլ նաև վարկ, պարտք, և այլ պարտավորությունների տեսքով։ Այսօր վերջին օրն է, առայժմ լուրեր չունեմ, բայց մեր իշխանության "խասյաթը" իմանալով, համարյա վստահ եմ որ ԴԱՀԿ–ն արդեն պետք է ԳԱԼԱ–ում լինի, փորձելով ինչքան հնարավոր է քիչ ժամանակ տալ հեռուստաընկերությանը մնացած գումարը ճարելու համար։ Ըստ Գյումրու տխրահռչակ քաղաքապետ, մի զույգ "աշխույժ, 30–անց երեխա տղաների" հայր Վ. ղուկասյանի "մի քիչ էլ թող նրանք /ԳԱԼԱ ու Ասպարեզ քաղմասները/ զգաստանան"։ Իսկ զգաստացնելու իրենց հայտնի ձևը դա հեռուստաընկերությունը եթերազրկելն ու փակելն է։
p.s. մոռացա նաև շնորհակալություն հայտնել նվիրատվության համար։ չնայած գումարը ուշ տեղ կհասնի, բայց հուսով եմ որ ազատ ու պատասխանատու խոսքի համար պայքարը կշարունակվի ու բոլոր նվիրատվությունները կօգնեն մեզ բոլորիս առաջ շարժվել որպես արժանապատիվ ազգ, և ինքնամաքրվել։
Վերջին խմբագրող՝ Արմէն: 24.03.2008, 15:01:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԱԼԱ ՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿՈՉԸ
Մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդագրությամբ եւ կոչով է հանդես եկել խոսքի ազատության եւ Գալա հեռուստաընկերության պաշտպանության շտաբը, որն ուղղել է ազատությունը գնահատող քաղաքացիներին:
"Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.
Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 6 մլն 846 հազար 200 դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:
Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:
Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:
Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:
Դրամական հաշվի համար
Վահան Խաչատրյան
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ
հ/հ 2410 3101 2610
Դոլարային հաշվի համար
For transfers in USD
Intermediary Bank:
Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiary's bank:
UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22
Acc: 0443 7920
"UNIBANK" CJSC GYUMRI BRANCH
Beneficiary: Khachatryan Vahan
Account: 2410 3111 2618
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան":
15:41:29 - 24/03/2008
Ավելացվել է 17 րոպե անց
Եվ ամենավերջին հաղորդագրությունը.
ՎՃՌԱԿԱՆ ՕՐՎԱ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՄԱՐԱԹՈՆԸ
Խոսքի ազատության եւ Գյումրիի Գալա հեռուստաընկերության պաշտպանության շտաբի տարածած հաղորդագրության համաձայն, Գալա հեռուստաընկերության պաշտպանության համար կազմակերպված հանգանակության ընթացքում մարտի 24-ի մինչեւ օրվա երկրորդ կեսը արդեն հանգանակվել է 22 մլն 218 հազար, որից 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան: Ինչպես տեղեկացնում է խոսքի ազատության եւ Գալա հեռուստաընկերության պաշտպանության շտաբը, հանգանակությունը վերածվել է իսկական համահայկական մարաթոնի:
"Մարտի 23-ին Սուրբ Զատկի տոնին Մարդիկ շարունակում էին այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերություն եւ իրենց հոգու պարտքը կատարում` իրենց դրամը հանգանակում Հեռուստաընկերության պաշտպանության գործին: Օրվա ընթացքում անձնական նվիրատվությունների տեսքով հանգանակվեց 628.800 դրամ` ամբողջը կանխիկ:
Մարտի 24-ի` երկուշաբթի առավոտնից վերսկսեց մարդկանց բուռն հոսքը հեռուստաընկերություն: Կիրակի եւ երկուշաբթի ստուդիա եկող մարդկանց մի մասն արդեն նախորդ օրերին իրենց հանգանակություններն արել էին, բայց լավ տեղեկացված լինելով իրավիճակին ու կամենալով մինչեւ վերջ հասցնել գործը, մասամբ ի հեճուկս մի քանի հատուկենտ չարամիտների, նորից էին գալիս ու նվիրաբերում իրենց դրամը:
Մարտի 24-ի ժամը 13-ի դրությամբ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության գործին հանգնակվել է ընդամենը 22 մլն 218 հազար 650 դրամ, որից այդ պահին Յունիբանկի դրամային հաշվին կա 236.000 դրամ: Մարտի 24-ի առավոտնից մինչեւ ժամը 13-ը արդեն հանգանակվել է 3.319.350 դրամ, որից 1մլն դրամ նվիրող զույգ երիտասարդները ներկայացան որպես Երեւանցի Ախպերություն:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը հայտնում է, որ լրջագույն ահազանգեր ունենք առ այն, որ արտերկրից արված մի քանի հարյուր դրամական փոխանցումները տեղ չեն հասնում, կամ դեռ տեղ չեն հասնում: Մեր ձեռքի տակ ունենք փոխանցումների անդորրագրեր, որոնց հետքերով բանկեր այցելելիս, պատասխանում են, թե այդ գումարը դեռ չկա: Երեւանից մի քանի ահազանգեր ունենք, առ այն, որ մի քանի բանկերից արդեն ուրբաթ օրը փոխանցումներ կատարելիս, մերժել են ընդունել դրամը, ասելով, թե այդ հաշվին չենք կարող վերցնել:
Փաստացի արտերկրից ունենք առայժմ ընդամենը 3 հանգանակություն`Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար, Դիաննա Զաքարյան` Իսպանիա, 50.000 դրամ, Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար` «Գագիկ Թերզյանե գրասենյակի միջոցով", ասված է խոսքի ազատության եւ Գալա հեռուստաընկերության պաշտպանության շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
15:34:07 - 24/03/2008
Վերջին խմբագրող՝ Արմէն: 24.03.2008, 16:38: Պատճառ: Գրառման ավելացում
Մարտի 25-ը Խոսքի ազատության պաշտպանության տոն է
դառնալու
ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Համահայկական մարաթոնը ամենայն հավանականությամբ իր հաղթական ավարտին կհասնի մարտի 25-ին. արդեն հանգանակվել է 23 մլն 924 հազար դրամ, որից 23.421.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է
24 | 03 | 2008 | 23:50 | Հաղորդագրություն-30
Մարտի 24-ին ամբողջ օրը բուռն կերպով շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության դրամահավաք մարաթոնը, մարդիկ շարունակում էին մարաթոնի առաջին օրվա պես այցելել հեռուստաստուդիա եւ իրենց նվիրատվությունները կատարել ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման լիցենզիան փրկելու համար: Բոլորը միանգամայն հստակ գիտակցում էին, որ Հարկայինի նկարած եւ դատարանի արտանկարած ակտի գումարը բետբյուջե չվճարելու դեպքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կառգրավի հեռուստաընկերության ամբողջ գույքն ու այն կդնի էլեկտրոնային աճուրդի` մինչեւ վաճառվի ու դատարանի վճռով սահմանված գումարը գանձվի բյուջե: Իսկ այդ ընթացքում հեռուստաընկերությունը ուղղակի եթերազրկված կլիներ եւ գուցե` կսնանկանար:
Սուրբ Զատկի տոնին մի հետաքրքիր միջադեպ էր տեղի ունեցել նվիրատուներից մեկի հետ: Մի վանաձորցի տիկին հասել էր Գյումրի իր նվիրատվությունը (5000 դրամ) կատարելու, եւ այդ մասին հեռուստաընկերության եթերում հայտարարելուց հետո ստուդիա զանգահարեցին Գյումրու հեռուստառադիոտեխնիկայի վաճառասրահներից մեկից եւ պատրաստակամություն հայտնեցին տիկնոջը նվիրել մեկ հեռուստացույց:
Մարտի 24-ին ԳԱԼԱ ՀԸ էին այցելելու ԴԱՀԿ աշխատակիցները եւ բռնագանձելու էին մնացած գումարը: Այդ իսկ պատճառով օրը հայտարարված էր վճռական: Ժամը 20:30-ի դրությամբ այդ օրվա ընթացքում հանգանակվել է մոտ 5 մլն դրամ: Ժամը 16-ին մոտ նրանք այցելեցին ստուդիա եւ մոտ ժամը 20-ին բռնագանձեցին 8 մլն 400 հազար դրամ: Այսպիսով ՉԱՊ ՍՊԸ-ից Պետբյուջեին վճարած գումարի հանրագումարը կազմեց 23 մլն 421 հազար 500 դրամ: Մնացած գումարի ետեւից նրանք համաձայնեցին գալ երեքշաբթի` մարտի 25-ին:
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
Մարտի 25-ին Ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանուևթյան շտաբը Ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ ետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր:
ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 Ամերիկյան դոլար) «պարտքը»:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
www.lragir.amՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը ավետում է, որ շնորհիվ ազատությունը գնահատող մարդկանց` հավաքվել է ԳԱԼԱ ՀԸ անհրաժեշտ փողը: Այդ առթիվ շտաբը տեղեկացնում է. "Մարտի 25-ին, ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ հետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր: ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 Ամերիկյան դոլար) "պարտքը":
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ուռռռռռռաաաա
ախր գիտի էլի էս ժողովուրդը կոնկրետ նպատակի համար հավաքվել ու խելքի գալ!!!!!!!
ժողովրդիս ցավը տանեմ
ուղղակի գործում է ավանդական կանոնը` մինչև դանակը ոսկորին չի հասնում, բան չենք անում... դե էս դեպքում արդեն չգիտեմ, թե ուր էր հասել դանակը... կամ դանակները...
շնորհավորում եմ ԳԱԼԱ-ին ու մեր ազգին
... ու թող ոմանց բերանները բաց մնա!
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Դավիթը հաղթեց ԳողիաթինՍա ընդամենը մեծ հաղթարշավի սկիզբն է:
Մանրամասները և Փառքի Ցուցակը` www.asparez.am էջում:
Թեմայի վերնագիրն էլ արդեն կարելի է փոխել "<<ԳԱԼԱ>> Հայաստանի անկախ հեռուստաընկերություն", որովհետև նախ` ԳԱԼԱ-ին օգնելու շտապեցին բոլոր ազատ քաղաքացիները ԱՄԲՈՂԶ Հայաստանից /նույնիսկ նրանք ովքեր երբեք չէին լսել ԳԱԼԱ-ի մասին և դժվար թե մոտ ապագայում հնարավորություն ունենան ԳԱԼԱ-ի հաղորդումները դիտելու/ և նաև, դժբախտաբար, բացի <<ԳԱԼԱ>> -ից Հայաստանում այլ անկախ հեռուստաընկերություն գոյություն չունի: Առայժմ միայն ԳԱԼԱ-ն է ազատ, բայց պատասխանատու խոսքի կղզյակը մեր երկրում:
Մաեստրո Օհան Դուրյանը ինչպես միշտ իր բարձրունքի վրա էր /40,000 դրամ նվիրատվությամբ/, իսկ <<Ժառանգություն>> կուսակցության պատգամավորները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ժողովրդի ու արդարության կողքին են:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մնաց ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման լեյթմոտիվի շրջանակներում,
14 | 04 | 2008 | 19:30 | Հաղորդագրություն-38
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը
Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մնաց ուժի մեջ
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ապրիլի 14-ին ժամը 14-ին հրապարակեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի փետրվարի 29-ի վճռի վերաբերյալ ՉԱՊ ՍՊԸ վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց մերժել ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը եւ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ: Վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ այն կարելի է բողոքարկել եռամսյա ժամկետում:
Ըստ էության այս որոշումը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀ ավտորիտար ռեժիմը մի միլիմետր անգամ չի նահանջել ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը մինչեւ եթերազրկում հետապնդելու ռազմավարությունից: Ոչ ոք տարակույս չունի, որ վերաքննիչ դատարանը նույնպես կգտնի, թե հարկավոր է ազատել քաղաքապատկան եւ հասարակական նշանակություն ունեցող հեեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենայի տհաճ ծանրությունից:
Փաստորեն Գյումրու իշխանությունները եւ դատական ատյանները արդեն 5,5 ամիս է անհնարին են դարձնում Գյումրի քաղաքի սեփականությունը հանդիսացող, ըստ կադաստրի վկայականի` հասարակական նշանակություն ունեցող հեռուստաաշտարակի օրինական ծառայեցումը իր նպատակին: Գյումրու ավագանին, լիարժեքորեն տեղեկացված լինելով աշտարակի նկատմամբ առնվազն մեկ հեռուստաընկերության եւ ինտերնետային կապի մատակարարման առնվազն մեկ ընկերության առեւտրային հետաքրքրության մասին, հետեւողականորեն իր նիստերի քննարկմանը չի դնում աշտարակի վրա անտենա տեղադրելու սակագին որոշելու հարցը (1), չի որոշում այդ սակագինը (2) եւ չի հանձնարարում Գյումրու քաղաքապետարանին պայմանագրեր կնքել այդ ծառայությունից օգտվել կամեցող ընկերությունների հետ ու համալրել համայնքային բյուջեն այս ընկերությունների օրինական վճարներով (3): Ստացվել է, որ բազմաթիվ կարիքներ, 3972 անօթեւան ընտանիք, մոտ 300 կմ քարուքանդ փողոց եւ մոտ 300 ավերակ բակեր ունեցող քաղաքի բյուջեն այս միջոցներով չի համալրվում միայն ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ ինչ-որ անսահման չարության եւ անհեռանկար թշնամանքի պատճառով:
Գյումրու քաղաքապետարանը ակնհայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում հին հեռուստաաշտարակի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկու ընկերություններին. ԳԱԼԱ Հեռուստաընկերության անտենան հանել տալու համար, առանց որեւէ փոխզիջման, առանց հաշտության բարի կամքի, վերջինիս հիմնադիր ՍՊԸ-ին հալածում է մինչեւ դատական ատյաններ, իսկ Ինտերնետ կապ ապահովող ընկերությունից ոչ գումարներ է գանձում անտենաները աշտարակի վրա տեղադրած պահելու համար, ոչ էլ դիմում է այդ ընկերությանը կամ դատարան` այդ անտենաները աշտարակի վրայից հանելու պահանջով: Ինտերնետ կապ ապահովող այդ ընկերության անտենաները աշտարակի վրա գտնվում են գրեթե նույնքան ժամանակ, որքան ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան է այնտեղ գտնվում:
Վերջապես, Գյումրու քաղաքապետարանը` քաղաքապետարանի եւ ավագանու լխավորությամբ չի ուզում հանրությանը պատասխանել, թե ինչի համար է 55 մետրանոց քաղաքապատկան աշտարակը, եթե ոչ` անտենաներ ու համանման սարքավորումներ կրելու:
Ապրիլի 14-ին լրացավ ԳԱԼԱ ՀԸ եւ Հայաստանի վարչական ռեժիմի առճակատման 6 ամիսը: Հիշեցնում ենք, որ կոնֆլիկտը սկիզբ էր առել 2007 թվի հոկտեմբերի 14-ին` այն կիրակի օրը, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն համարձակվել էր եթեր հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի 22 րոպեանոց տեսագրությունը, որ վերջինս ունեցել էր Մարիոտ-Արմենիա հյուրանոցում սեպտեմբերի 21-ին` իր տասնամյա քաղաքական լռությունից հետո: Այդ եւ հաջորդող 3 օրերին, ԳԱԼԱ ՀԸ ղեկավարները տեղ-տեղ սպառնալի հորդորներ, խնդրանքներ, պահանջներ են ստացել ՀՀ նախագահական պալատից, ԱԱԾ Շիրակի մարզի, Գյումրու հարկային տեսչության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներից: Չնայած անցած 6 ամիսներին հեռուստաընկերությունը աշխատեց ծանրագույն տնտեսական եւ հոեբանական պայմաններում, ԳԱԼԱ ՀԸ-ն չի փոխել ու չի փոխելու իր լրատվական քաղաքականությունը: Այն շարունակում է հայաստանյան մարզային հեռուստաարդյունաբերության պատմության մեջ չտեսնված բազմակարծություն ապահովել հանրության համար: ԱՆցածը նաեւ 6-ամիս Խոսքի ազատության շարունակվող հաղթարշավի կես տարի էր:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը վերահաստատում է իր վճռականությունը` ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ քաղաքացիական հասարակության հետ միասին պայքարելու մեր բոլորի խոսքի, կարծիքի, տեսակետի, տեղեկություններ ստանալու եւ տարածելու ազատության համար: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկել չի հաջողվի: Մենք իսկապես նահանջի տեղ չունենք: Նահանջի ցանկությունը մեզ անծանոթ է եւ անմեկնելի: Հայտարարում ենք այնպես, ինչպես հայտարարել ենք 6 ամիս շարունակ գրեթե ամեն օր. -Այս բարձունքը չենք հանձնելու: 6 ամիս տեւող այս ամոթալի հարձակման եւ հանդուգն առճակատման բոլոր ուղղակի եւ անուղղակի հետեւանքների պատասխանատունները հայաստանյան ավտորիտար ռեժիմի պարագլուխներն են: Միամտություն չունենք կարծելու, թե սրանք դարձի են գալու մեր հորդորներից ու իրենց խայտառակություններից:
Արիություն ունենք պնդելու, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրները, աշխատակազմը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անդամները, համակիրները, հարկայինի նկարած պարտքը փակելուն իրենց լուման ու բարոյական ահռելի աջակցություն բերած բազմահազարանոց հանրությունը միացյալ անմնացորդ հավատում է բազմաց Կամքին եւ ոչ մի փշուր չի զիջելու նվաճած Ազատությունից:
Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:
Արթուր ջան, Հանրապետական կուսակցության վառ ներկայացուցիչ, մարդասպան, փողոցային ամենավերջին խուլիգան, Գյումրիի քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը մտքին դրել է ԳԱԼԱ-ն փակել ու ամեն ինչ կանի դա անելու համար: Մինչև դրան աթոռից չզրկեն ու իր նման լկտի ազգականների հետ ցմահ բանտում չնստացնեն, ԳԱԼԱ-ն հանգիստ շունչ չի քաշի....
I may be paranoid but no android!
՚ԳԱԼԱՙ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆԸ ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
[19:35] 16 Ապրիլի, 2008
Այսօր ժամը 14£00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն ներկայացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14©04©2008թ-ի վճիռը, որը անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 29-ի վճիռը, որով պարտադրվում է ՚ՉԱՊՙ ՍՊԸ-ին ազատել ՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերության հեռարձակող սարքավորումները Գյումրու քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակի վրայից£
Ժամը 16£00-ից ՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերությունը զրկված է եթեր դուրս գալու հնարավորությունից£
՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերության ժամանակավոր եթերազրկումը Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի պայմաններում հղի է անկանխատեսելի զարգացումներով, մասնավորապես հանրապետության երկրորդ քաղաքում£
Ի հավելումն տեղեկացնենք, որ հեռուստաաշտարակի վրա գտնվող սարքավորումները կարող են ապամոնտաժել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները£ Նման կարգի մասնագետներ ՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերությունը չունի, իսկ ԴԱՀԿ աշխատակիցները ներկայացել էին առանց այդ մասնագետների£
՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը առաջարկեց հետաձգել ապամոնտաժման գործողությունները, մինչեւ համապատասխան մասնագետների այցելությունը, ինչին համաձայնություն չտվեցին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները£
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների նախաձեռնած ապամոնտաժման հետագա գործողությունների համար ՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը որեւէ պատասխանատվություն չի կրում£
Այս մասին փաստաթղթային տեսքով իրազեկվել է ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ Գեղամ Մաթեւոսյանը£
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հապճեպ գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերության օր առաջ եթերազրկումը իշխանությունների համար օրակարգային թիվ մեկ խնդիր է մնում£
՚ԳԱԼԱՙ հեռուստաընկերություն
A1plus.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ