Չեմ ուզում պեսիմիստորեն նայել այդ հարցին, բայց այնուամենայնիվ խիստ կասկածում եմ Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծմանը մոտ ապագայում:
Կոսովո եռյակի հանդիպման ժամանակ, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ կողմերը կոնսենսուսի կգան, սակայն Ռուսաստան/ՆԱՏՕ խորհրդում Լավրովի ելույթից պարզ դարցավ, որ այդ հարցը դեռ շատ ջու ր կվերցնի:
եռյակի կողմից ՄԱԿի անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցը , որը քաղաքական դրդապատճառներից ելնելով դեռ չի հրապարակվում, ճակատագրական չի լինի Կոսովոյի բնակչության համար: համենայնդեպս այդպես եմ կարծում: դա հաստատ կլինի հերթական էմպիրիկ հետազոտություններով լի մի փաստաթուղթ, որով էական առաջընթաց չի գրանցվի: աշխարհաքաղաքական տեսանկյունից կոսովոյի հարցը ռուս. և ԱՄՆ-ի միջև իրենից մեծ արժեք ներկայացնող խաղաքարտ է, որը շարունակ շահարկվում է այդ ուժերի կողմից, և դժվար թե այն իր վերջնական լուծումը գտնի:
Էջանիշներ