User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Սիրտս դողում է

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտս դողում է

    Դու անցյալում ես...
    Գուցե թե այնպես, ինչպես այն աստղը...
    Այս խավար ժամին
    Երկնքում պայլող պայծառ աստղի պես
    Դու անցյալում ես..

    Գուցե, ով գիտե???
    Աստղը այլևս... այլևս չկա
    Եվ միայն լույսն է
    Նրա երբեմնի գոյության վկա...

    Լսում ես? հոգիս
    Ականջ արա, տես
    Սիրտս դողում է
    Խելագար, անտես...
    Ականջ արա, տեեես
    Ես....... Սիրում եմ քեզ...

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    Լավն էր, ինձ դուր եկավ

  3. #3
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    Լավն էր..

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    լավն ԷՐ սիՐտս իսկական դողաց

  5. #5
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    Ապրես, գեղեցիկ էր, սպասում եմ նոր ստեղծագործությունների
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #6
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    չհաշված կետադրական բացթողումները, լավն էր,մանավանդ վերջը հոգեհարազատ էր

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    Վատ չէր։ Դողն իրոք զգացվում էր։
    Բայց Պետրոսը ճիշտ նկատեց կետադրական նշանների գրեթե բացակայությունը... Հատկապես առաջին տան մեջ դրա անհրաժեշտությունը հաստատ զգացվում է։

    Մեկ էլ սա.
    Գուցե, ով գիտե???
    Աստղը այլևս... այլևս չկա
    Եվ միայն լույսն է
    Նրա երբեմնի գոյության վկա...
    Այստեղ, ըստ երևույթին, իմաստը փոքր–ինչ զոհաբերվել է հանգին, քանի որ ավելի ճիշտ կլիներ գրել ոչ թե «վկա», այլ «վկան»։ Ես ինքս հանգերին մեծ նշանակություն եմ տալիս, բայց հանգերն իմաստի հաշվին կառուցելը հաստատ սխալ եմ համարում։ Համ էլ սա այնպիսի դեպք է, որ «ն» ավելացնելու դեպքում էլ հնչողությունը չի տուժում։ Հանգն էլի պահպանվում է որոշ չափով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    Գարուն է, մեկն այն հազարավոր գարուններից, որ ժպիտ է բերում, որ սկիզբ է նոր կյանքի…
    Գարուն է, իսկ ես վախենում եմ: Շուրջս ծաղկունք է, իսկ ես դեռ ձմեռ եմ բուրում, այն էլ ձմռան սկիզբ…
    Կարծես սառցապատ լինեմ, կարծես ցուրտ է դրսում… Եվ միայն ներսից մի հրաբուխ ուզում է հալեցնել…
    …Եվ ներսումս առվակի կարկաչ եմ լսում… Սառցի տակ գլորվող առվակի զնգոց…
    Եվ կարծես նստած լինեմ պատվանդանին… Գարուն անտառի սառցե դղյակում…
    …Բայց առվակի զնգոցը ժպիտ է բերում, գարնանային մի ժպիտ, որ վեր է ամեն տառապանքից…
    …Եվ ես գարնան հետ … Եվ անէացած … Ես արդեն չկամ… Ես քո գարունն եմ ու… Քոնն եմ հավերժ…
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    հարգելի Fansheta դուք կարծում եմ մի քիչ չարաշահում եք "..." բազմակետերը, որոնք իրականում ավելի նման են մտքի թաքցնելու, իսկ դա լավ չէ, ավելի համարձակ լինել է պետք։ Հասկանում ու գիտակցում եմ, որ երբ ինչ-որ բան գրում եք, զգում եք դա ու ոչինչ չեք ցանկանում փոփոխել, բայց ուզում եմ որպես ակումային ընկեր խորհուրդ տալ, ավելի համարձակ դառնալ ու բոլոր բազմակետերի փոխարեն ասեք այն ինչ զգում եք։
    Ներողություն եմ խնդրում եթե կնեղացնի գրածս ու սպասում եմ ձեր մյուս փոսթերին։

  10. #10
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրտս դողում է

    Մեջբերում Fansheta-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու անցյալում ես...
    Գուցե թե այնպես, ինչպես այն աստղը...
    Այս խավար ժամին
    Երկնքում պայլող պայծառ աստղի պես
    Դու անցյալում ես..

    Գուցե, ով գիտե???
    Աստղը այլևս... այլևս չկա
    Եվ միայն լույսն է
    Նրա երբեմնի գոյության վկա...

    Լսում ես? հոգիս
    Ականջ արա, տես
    Սիրտս դողում է
    Խելագար, անտես...
    Ականջ արա, տեեես
    Ես....... Սիրում եմ քեզ...
    Սիրուն էր ու ոչ շաբլոն:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narinfinity (16.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ինչ թելադրում է սիրտս...
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 03.03.2018, 19:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •