User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Մնաս բարով 2007

  1. #1
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Մնաս բարով 2007

    Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև 2007 թվականի ավարտը, երբ մենք կասենք. "Ընդմիշտ մնաս բարով 2007":
    Առաջարկում եմ խոսել 2007-ի ձեռքբերումների մասին (և անձնական, և ընդհանուր):
    Օրինակ` ես 2007-ին հասկացա, թե ինչքան թանկ արժեն ժամանակն ու ազատությունը, ու ես դա համարում եմ մեծ ձեռքբերում ինձ համար:
    Իսկ ընդհանուր ձեռքբերումներից կառանձնացնեմ Հայաստանի Շախմատի Հավաքականի հաղթանակը Թուրինի օլիմպիադայում:

    Դուք ինչպիսի ձեռքբերումներ ունեք???

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից Նայել գրառումը

    Դուք ինչպիսի ձեռքբերումներ ունեք???
    Իմ ամենամեծ ձեռքբերումը դիպլոմս էր որ չհասկացա թե ոնց ստացա , մեկ հիշում եմ ընդունելության համար էի պարապում , մեկ էկ հոպ ու դիպլոմ ։ Իսկ լուջ եթե լինենք այնքան բաներ եմ ձեռք բերել այս տարի ։ օրինակ ակումբը ակումբցիները /մի մասը դեռևս/ ։ Անպայման նոր աշխարհայացք , ավելի շուտ նրա փոփոխություն ու մեծացում ։

  3. #3
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Ես էլ հենց երեկ ետ մասին էի մտածում, կարգին տարի էլ իմ համար:
    Անչափ օրհնված էի:
    1. Նոտբուկ գնեցի իմ իսկ միջոցներով
    2.փոխեցի աշխատանքս 180 աստիճանով և հիմա շատ ուրախ եմ այդ առթիվ
    3.Ծանոփացա ակումբին, մասնավորապես վերոգրառում արած անդամներին:
    4.Հասկացա, որ համարձակությունն է ամենաուժեղը, այն ուժեղ է անգամ գիտելիքից………


    Ապրի Լեո-ն: Ուրախ են նաև ձեզ համար Դայան ու Լեո:

    Թող որ գալիք տարում էլ ավելի բաներ հասկանանք ու գնահատենք կյանքը…………
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  4. #4
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    2007 լավն էր էլի, մնացած բոլոր տարիների նման, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ: Տարվա էրկրորդ կէսին րիսկով աղջիկ էի դառել, նենց բաներ արեցի, որ կյանքում չէի մտածի, որ կանեմ (տեսնես ում մտքով ինչ անցավ էս պահին ) Էս տարվա վերջին վերջապես ծանոթացա... Էս տարի հերթական անգամ հասկացա, թե ինչ արագ է թռչում այս անիծյալ խենթ ժամանակը Հասա արդեն 4-րդ կուրս, լավ չի էլի, հեսա կավարտեմ, չեմ ուզում
    Ակումբը էս տարի չեմ ձեռք բերել, էնպես որ չեմ նշում: Մի խոսքով հիշելու բաներ կան: ԿԱնցնի էս տարին էլ, հաջորդը կգա նույն ձևով, էէէխ...
    http://www.conversebank.am/am/IntBank

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Իրականում դու հզոր տարի ես, եթե մի երկու բան չհաշվեմ
    Օրացույցիս պատվավոր տեղը քեզ. ես տարվա վերջում ամեն ինչ հասցրի
    ու դեռ կհասցնեմ, չմտածե՛ս...
    Ապրե՛ս, որ խոզություն չարեցիր ու ինձ իմ ներդրած ուժերի չափով շատ բան վերադարձրիր։
    Շնորհակալ եմ քեզ...
    Գնաս բարով, բայց քեզ հաստատ չեմ մոռանա..2007 ջաաաաաաաաաան

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    2007 թվականը երևի մինչև հիմա ապրածս կյանքի ամենանշանակալից տարին է։ Արմատական փոփոխությունների տարի էր ինձ համար.
    1. Ամուսնացա։
    2. Կյանքումս առաջին անգամ մեկնեցի արտասահման, ընդ որում կյանքումս առաջին անգամ սկսեցի ապրել ոչ Հայաստանում։
    3. Ինչպես և նախորդ մի քանի տարիները, այս տարին էլ մի շարք հաճելի ու հետաքրքիր ծանոթությունների ու մի քանի շատ լավ ընկերների ձեռքբերման տարի էր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.12.2007, 06:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մնաս բարով 2007

    Մնաս բարով մեր հին և լավ ընկեր 2007 թիվ... Դու իմ մեջ միշտ լավ հիշողություններ կարթնացնես...
    Ինձ համար Դու հետաքրքիր, արկածներով և անակնկալներով լի էիր, կարծում եմ մի քիչ էլ 7 թիվն էր, այն միշտ ինձ հաջողություն է բերել... Իմ սիրած թիվն է
    Դու իմ ամենա-ամենա տարին էիր... Ես Քեզ շատ սիրեցի 2007...

    1) 3 երկար ու ձիգ տարիներից հետո վերջապես վերադարձա Հայրենիք
    2) Ամբողջ տարին հարսանիքների մեջ էի լոոոոոոլ
    3) Ծանոթությունս Ակումբի հետ , նոր և ամենակարևորը լավ ընկերների ձեռքբերում , որոնք կողքիս են թե՛ տխրությանս և թե՛ ուրախությանս պահերին... Շնորհակալ եմ
    4) Վերջապես մուտք գործեցի աշխատանքի ասպարեզ
    5) Համարձակություն ձեռք բերեցի, շնորհիվ Ակումբի՝ ակումբցիների
    6) Հասկացա, որ կյանքն այնքան էլ միապաղաղ չէ...
    7) Չեմ ասի...
    (Վերջինը գեթ, մնա ինձ հետ )

    Հ.Գ. Սմայլիկները չարաշահեցի...., բայց դրանք սրտիցս էին բխում, և չէի կարող ուղղակի գրել, պիտի ներկայացնեի այդ հուզումներս գոնե սմայլիկների տեսքով... ինչքան էլ փորձես տառերի կամ բառերի միջոցով ներկայացնել ասածդ կամ զգացածդ, միևնույն է սմայլիկների տեղը չէն տա... երբեմն ուղղակի այդ 1 սմայլիկը կարող է մի ամբողջ նախադասություն պարունակել...
    Դե լավ չերկարացնեմ, կներեք, որ չարաշահեցի...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  8. #8
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Մնաս բարով, թերևս ճիշտ է, ժամանակն առաջ է գնում, բայց երբեք չեմ մոռանա այն ամենը ինչ կատարվեց այս տարի՝ ուրախություններ, հիասթափություններ, ժպտուն, երբեմն էլ թախծոտ աչքեր, համառ պայքար, մեծ համարձակություն, ամեն ինչ քեզ պատկանելու մեծ զգացողության վայելում
    Վերջապես ստացա չորս տարիների արդյունքը՝ դիպլոմ, ձեռք բերեցի իսկական ընկերներ, ունեցա աշխատանք
    Հ.Գ.Խոզն իմ հանդեպ խոզություն չարեց
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Մնաս բարյա~վ, ախպերս
    Դու ինձ հետ վարվեցիր այնպես, ինչպես` Ես քեզ հետ:
    Տվեցիր, Խլեցիր,
    Գտա, Կորցրի

    Բայց հո հոգիս ավելի մեծացավ ու հարստացավ:
    Քո սիրելի Խոզուկ` Լէգնա

  10. #10
    Սկսնակ անդամ rostrix-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Իրոք որ իրադարձություններով լի տարի էր… ստացա մագիստրոսի կոչում, ընդունվեցի աշխատանքի, ամուսնացա, մեկնեցի Շվեդիա, Արաբական էմիրություններ, Իսպանիա… շարունակե՞մ…

  11. #11
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    այսօր մտածում էի ակումբում այսպիսի թեմա բացել, մեկ էլ տեսնեմ` արդեն կա !
    Իրոք, ամեն մի ժամանակամիջոց ամփոփելը կարևոր է, սկսած օրվանից մինչև կիսամյակ, տարի, ուսումնական տարի և այլն: Հիմա շատ հարմար առիթ է ամփոփելու համար....

    Շաաատ հագեցած տարի էր: Տեղի ունեցան լիիիիքը բաներ, որ նույնիսկ թվարկելը դժվար է: Անձնական հարցերում... էն ամենաանձնական հարցերում ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց Նոր ընկերներ` լիիիքը... կարելի է ասել` նոր շրջապատներ: Ակումբի հետ այս տարի չեմ ծանոթացել, բայց բազմաթիվ նոր ակումբցիների հետ եմ ծանոթացել: Մի խոսքով` շատ լավ էր:

    Ինտերնետային հարցերում եղան բազմաթիվ հետաքրքիր նորություններ, բազմաթիվ նոր բաներ սովորեցի, ստեղծեցինք նոր սայթեր, թարմացրեցինք հները, նոր համագործակցություններ և այլն: Մի խոսքով, էլի, շատ լավ էր

    Ուսումնական հարցերում - բարեհաջող ավարտեցի 9րդ դասարանը, հետո` 11-ի առաջին կիսամյակը
    Այս տարի սկսեցի մեծ տեմպով պարապել ընդունելության քննությունների համար, ու դրա ամենամեծ օգուտը եղավ այն, որ սկսեցի չափազանց թանկ գնահատել ժամանակը: (վերջերս շատ ուրախացա, երբ հիշեցի, որ 2008-ի փետրվարը 29 օր է : ):

    Ամեն դեպքում շատ հետաքրքիր տարի էր 2007-ը: Մնաս բարով, 2007

  12. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Սիրով մնաս բարով եմ ասում 2007 թվականին, որովհետև այն ինձ համար հեչ լավ տարի չէր բոլոր առումներով: Իսկ գալիք տարուց մեծ մեծ սպասելիքներ ունեմ: էխ... Աստված տա

  13. #13
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մնաս բարով 2007

    Շաաատ լավ տարի էր...
    Չգիտեմ, ինքնահաստատում կոչեմ, թե ինչ, բայց արդեն շատ ավելի վստահ եմ ինձ զգում կյանքում, էս մեծ աշխարհում... Մեծացա... Շատ... Մի կողմից լավ է,մյուսից` տխուր...
    Շատ-շատ գիտելիքներ ու փորձ ու ինձ համար հեղինակություն հանդիսացող մարդկանց դրական գնահատական ձեռք բերեցի մասնագիտականիս ասպարեզում ու արդեն մասնագիտությանս մեջ էլ եմ ինձ բավականին վստահ զգում ու հասկանում, որ չեմ սխալվել ընտրությանս մեջ... (ինչն էլ երևի նպաստեց ըդնհանուր ինքնավստահությանը)....(չեմ կարող չգրել շնորհակալություն Internews-ին) :
    Չէի ուզում, բայց ի վերջո սկսեցի մարդկանց տարբերակել լավի-վատի... չնայած միշտ էլ տեղը թողնում եմ լավը տեսնելու: Հասկացա, որ կամքի ուժը իսկապես շատ հզոր զենք է ու ամոթ է այն վայր դնելը... Ակումբը շատ սիրեցի, բայց դեռ չեմ հասցրել Ընկերներ ձեռք բերել այստեղ... իսկ կյանքում հասցրեցի... Սկսեցի մոտենալ երազանքիս իրականացմանը` ֆրանսերեն եմ սովորում...
    Չգիտեմ... Բայց այս տարին մի ամուր հիմք կլինի հետագայի ինչ-որ նոր փուլի համար... Այս տարվա ձեռքբերումներիս արդյունքները երևի հետո կերևան ու ամեն լավ արդյունքի հետ կասեմ, շնորհակալություն 2007-ին...
    շատ-շատ բաներ են փոխվել 2007-ի ընթացքում, բայց ամեանշանակալիները երևի սրանք էին... օ՜ֆ, մեծացա...
    Մնաս բարով 2007 ջան, գնա ու օրինակ ծառայիր նոր եկողներին, որպեսզի մարդիկ շարունակեն լավը դառնալ...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #14
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Հաճույքով հրաժեշտ եմ տալիս 2007-ին ու մեծ ակնկալիքներով սպասում եմ 2008-ին: 2007-ը ավելի շատ տարավ քան տվեց,հուսամ բալանսի պահպանման համար 2008-ը ավելի շատ կտա:Սպասում եմ 2008,արի:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  15. #15
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաս բարով 2007

    Նշանավոր տարի էր.
    1. Ես դարձա ակումբցի, որը օգնում է ինձ էլ ավելի ինքնավստահ դառնալու ճանապարհին
    2.10 տարի ընդմիջումից հետո վերջապես տեսա եղբորս
    3.Ինչ ունեի դեռ անցած տարի կորցրեցի այս տարի
    4.Ցավոք կորցրեցի նաև ինձ համար հետաքրքիր մի անձնավորության

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարով կառավարեք, նոր մոդերատորներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 228
    Վերջինը: 06.06.2018, 01:44
  2. Մնաք բարով :)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 04.06.2014, 00:56
  3. Մնաս բարով, մայրիկ
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.04.2009, 05:13
  4. Միսս Հայաստան 2007
    Հեղինակ՝ Մականուն, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 22.10.2007, 16:21
  5. Grammy 2007
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.02.2007, 12:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •