artak.am De gustibus et coloribus non est disputandum.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Նեթֆլիքսի պահերը ճշտեցի։ Գեո բլոկը նոր բան ա։ Վախտին հենց ամերիկյան ըքաունթով ամերիկյան ամբողջ տեսադարանը հասանելի էր։ Էն էլ ջոկեցին, որ Եվրոպայում սենց բաներ են անում, գեո բլոկ դրեցին։ Հիմա էլ կարաս ամերիկյան ըքաունթ ունենաս, բայց միակ առավելությունն էն ա, որ մի քիչ ավելի էժան ա ամերիկյանը։ Մնացած առումներով նույն VPN֊ով մտնելն ա։
Spotify֊ն ու մյուս սթրիմերները խայտառակ շատ փող են աշխատում՝ արտիստին խայտառակ քիչ վճարելով։ Իսկ ֆիզիկական կոպիա կամ թվային առնելիս շատ ավելի մեծ տոկոս ա արտիստին գնում (որոշ դեպքերում նույնիսկ ամբողջ գումարը)։ Ու պլյուս էդքանի հետ միասին սթրիմերները խայտառակ վատ որակով են երաժշտությունը տրամադրում, նույնիսկ եթե վճարովի ըքաունթով ես, իսկ թվային գնման դեպքում հնարավոր ամենաբարձր որակը կարաս քաշես։ Ընդհանուր առմամբ, ես Bandcamp֊ից եմ օգտվում, որ իրա սթրիմերն էլ ունի, բայց ուրիշ սկզբունքով ա աշխատում. մի քանի անգամ ձրի սթրիմից հետո պիտի առնես ալբոմը կամ երգը։ Առնելուց հետո էլ էն ա քաշում ես փլեյերի մեջ, էլ սթրիմով չես լսում, վճարածդ գումարի մեծ մասն էլ արտիստին ա գնում։
Ինչ վերաբերում ա ֆիզիկական կոպիա առնելու՝ շրջակա միջավայրին հասցրած վնասների պահին, ապա մի քիչ խնդալու ա, որ իմ՝տարին մի քանի անգամ վինիլ առնելուց միջավայրն ավելի շատ ա վնասվելու, քան ամեն օր ավտո քշողների, պլաստիկ աման֊չամանով ամեն օր սնվողների, սուպերմարկետների պլաստիկի, զանազան զիբիլ արտադրող գործարանների թափոնները։ Ես գոնե արվեստի համար եմ վճարում ու էդ արվեստը մինչև վերջ վայելում եմ։ Սթրիմինգը կարող ա բնությանը վնաս չի, բայց արվեստին խայտառակ վնաս ա։ Իսկ առանց արվեստի ու առանց բնության աշխարհը մոտավորապես նույն բանն են։
Օֆիցիալ ես էլ եմ մենակ Netflix-ից օգտվում։ Վերցրել եմ Standard պլանը, ամիսը 9․9 մանեթ եմ տալիս, բայց սաղ ընտանիքով մի քանի դիվայսի վրա նայում ենք, այսինքն գալիս ա մարդ ա ամիսը 2,5 մանեթ, որը թանկ չի։ Չորս պրոֆայլ ունենք գրանցած, որ ամեն մեկն իրա նախընտրություններով նայի ու watցhlist-եր սարքի։ Մենք համ էլ Apple Music-ն ենք family sharing անում չորս հոգով ու էլի շատ էժան ա գալիս, մարդ ա մոտ մի մանեթ ամիսը։
Էս վերջերս Amazon Prime Video գրանցվեցի, առաջին յոթ օրը ձրի էր, ու երեք օրում The Expanse-ի չորրորդ սեզոնի տաս էպիզոդը նայեցի ու դուրս եկա։ Ի միջի այլոց, էս սերիալը նայող կա՞։
Մի հատ լավ ռուսական սայթ կա, http://seasonvar.ru/ համ սաղ սերիալները միանգամից քցում են, համ էլ անգլերեն օրիգինալն են քցում, պռոստը ռուսերեն subtitle-ներով։
Վերջապես, եթե ուզում եմ կոնկրետ մի կինո օֆիցիալ նայեմ, իմ համար լավագույնը google play-ն ա, https://play.google.com/store/movies/ ․․․ համ կարաս առնես կինոն, համ վարձակալես էժանով։ Էս նույն բանը Apple TV-ով էլ ա կարելի անել, բայց ինձ googlе-ն ա դուր գալիս։
Freeman (23.01.2020)
Legion-ի առաջին սեզոնը վերջացրեցի. Օլիվերը կյանք ա
Հայկօ (25.01.2020)
Տրիբուն (23.01.2020)
Ապեր, ամեն ինչը։ Պատմությունը ահագին զարգանալու տեղ ունի, դե գրքերը լավն են: Նկարահանությունը, տեսարանները, գրաֆիկան ուժեղ ա: Ահագին գրավիչ կերպարներ կան, Յենիֆերը, Տիսայան, Տրիսը, ու հենց ինքը Գերալտը: Ֆենթըզիի համար ահագին ամբողջական սյուժեյա ու շատ հավես ժամանց ա նայելը:
Հիմա ասա քո դուրը ինչը չի էկել: Մի բառով ասել, որ տապոռ սերիալ ա, հերիք չի:
Անվերնագիր (25.01.2020)
Նեթֆլիքսի բաժանորդագրություն պլյուս տորենտներ: Կինոները՝ կինոթատրոն պլյուս էլի մեկումեջ տորենտներ, երբեմն՝ Google Play-ից բանից վարձել-մարձել: Ինչը խելքին մոտ ա, առնում կամ բաժանորդագրվում եմ: Բայց հիմա արդեն լիքը բան խելքին մոտ չի, ու ոնց կարդում եմ՝ ամբողջ աշխարհում են հակվում էդ կարծիքին:
Սթրիմինգային ծառայությունները քանի գնում՝ թափ են հավաքում ու շատանում, որովհետև մարդիկ հասկացել են, որ բաժանորդագրության մոդելով ստացած եկամուտն ավելի կայուն, կանխատեսելի ու շատ ա, քան հատավաճառությունը: Դրա արդյունքում բոլոր խոշոր ընկերություններն անցնում են էդ մոդելին․ Netflix, Disney+, Amazon Prime, HBO Now, Apple TV Plus, Syfy... Սրա վատն էն ա, որ լավ կոնտենտը բաժանվում ա հինգ-վեց տարբեր ծառայությունների մեջ․ ուզում ես ամեն ինչ նայե՞լ, բարի եղիր՝ վճարիր բոլորին: Ու խոսքը մենակ նոր ստեղծվող բաների մասին չի․ օրինակ՝ Դիսնեյը հենց սկսեց իր սեփական սթրիմինգն առաջ բրթել, տեղնուտեղը Նեթֆլիքսից հանեց Marvel-ի ու Star Wars-ի հետ կապ ունեցող համարյա ամեն ինչ: Իսկ ես դրանք Նեթֆլիքսով նայում էի:
Ես հասկացել եմ, որ ամսական $50-60 դեռ պատրաստ չեմ վճարել սթրիմինգների համար, դրա համար էլ ընտրել եմ Նեթֆլիքսը՝ որպես քիչ թե շատ ամենաբազմազան դարան ունեցող ծառայություն, իսկ մնացած ամեն ինչ քաշում եմ: Եթե հանկարծ մի օր լավ ագգրեգատոր ստեղծվի, որ ինչ-որ հրաշքով կարողանա սրանց բոլորին միավորել, ամսական $20 կվճարեմ, բայց ոչ ավել:
Բայց դե վատի հետ լավն էլ ա պետք ասել: Սթրիմինգների թափ հավաքելուց ի վերջո մենք՝ դիտողներս, լավ շահում ենք: Որովհետև բաժանորդագրության մոդելի դեպքում ընկերության համար կարևոր ա դառնում ոչ թե կոնկրետ կինոյի կամ սերիալի պոտենցիալ եկամտաբերությունը, այլ ամբողջ դարանի բազմազանությունն ու թարմությունը․ բոլորը միշտ պիտի նայելու բան ունենան: Իսկ փողը կաթում ա՝ անկախ կոնկրետ մի հաջողված կամ չհաջողված արտադրանքից: Սրա շնորհիվ սթրիմինգներում մեկը մյուսի հետևից կանաչ լույս են տալիս նենց նախագծերի, որ Հոլիվուդում-բանում նույնիսկ ստուդիայի պարկինգին մոտ չէին թողնի: Ու հիմա որ սուպեր-որակյալ սերիալների սենց բազմազանություն կա, էդ հենց սթրիմինգային ծառայությունների շնորհիվ ա: Արդեն կինոներ էլ են սկսել նկարել, ու մեկումեջ նենց հրաշալի բաներ են ստեղծվում, որ ուրիշ դեպքում ուղղակի երբեք չէին նկարվի․ փող տվող չէր լինի: Իսկ Հոլիվուդում էդ ընթացքում նկարվում ա Fast and Furious 12, Star Wars 9, Toy Story 4 ու առհասարակ սիքվելը պրիկվելի հետևից, որովհետև երբ հազիվ մի հատ բանաձև ես գտել, որ ձախողվելու քիչ ռիսկ ունի, պիտի շարունակես էդ քամել մինչև վերջ, ոչ թե անհայտ բաների վրա հարյուրավոր միլիոններով փող ծախսես ու սպասես՝ գոնե իր գինը կհանի՞, թե՞ չէ:
Ընդհանրապես՝ էսօր ժամանցային (որ երբեմն ոչ միայն ժամանցային) որակյալ կոնտենտը մեծ էկրաններից սահուն տեղափոխվում ա տուն՝ բազմոցի վրա, ու լիամետրաժ ֆորմատից՝ սերիալի ֆորմատ: Մեկը ես՝ հիմա նոր սերիալներից հիմնականում ավելի շատ եմ ուրախանում ու հաճույք ստանում, քան նոր կինոներից:
DIXIcarpe noctem
Նախ սկսենք նրանից, որ սթրիմինգը ընդամենը տեխնոլոգիա ա՝ երաժշտություն լսելը ավելի հարմար դարձնելու ինժեներական լուծում, ոնց որ դիսկերը, իսկ երգչին շահագործել–չշահագործելը կարա սթրիմինգով էլ լինի, դիսկով էլ, էդ լիքը այլ գործոններից ա կախված. բուն սթրիմինգը որպես տեխնոլոգիա դրանում մեղավոր չի ու չարիք չի։ Ինչ վերաբերում ա շահագործելուն, նախ աղոտ հիշում եմ, որ արտիստին հասնող տոկոսները նույնքան ցածր չեն ինչքան սկզբում էր ու ընդհանրապես սթրիմինգ անող ֆիրմաների շատանալուն զուգընթաց էդ ամենը բալանսի ա գալու ժամանակի ընթացքում։ Ոնց որ ձայնագրման ստուդիաների հետ եղավ․ ժամանակին արտիստները ստուդիաների բռի մեջ էին, շատ քիչ իրավունքներով, հիմա իրավիճակը ահագին փոխվել ա։
Ինչ վերաբերում ա Սփոթիֆային, Սփոթիֆայը ինչքան գիտեմ մինչև հիմա մինուսով ա աշխատում՝ ինվեստորների փողերն են ծախսում ու դեռ երկար ժամանակ տենց ա լինելու։ Այսինքն՝ «սթրիմերները խայտառակ շատ փող են աշխատում՝ արտիստին խայտառակ քիչ վճարելով» պնդումը էնքան էլ ճիշտ չի։ Իսկ փողը ծախսում են սթրիմինգի նոր տեխնոլոգիան զարգացնելու ու մասսայականացնելու վրա․ ինովացիա են անում։ Երբ դու դիսկ առնելուց փող ես տալիս, փողին համապատասխան ստացածդ արժեքը միայն արտիստի ստեղծածը չի․ դիսկի արժեքը լիքը բաղկացուցիչ մաս ունի՝ արտիստի աշխատանքը, դիսկ արտադրողի աշխատանքը, դիսկի՝ որպես տեխնոլոգիա ինովացիայի հեղինակների աշխատանքը, ստուդիայի կատարած աշխատանքը, խանութ հասցնողների աշխատանքը և այլն։ Նույն ձևով սթրիմինգն ա, որը որպես տեխնոլոգիա դեռ զարգացման փուլում ա ու էդ ինովացիան ահագին ծախսատար ա։ Արդյունքում վերջնական արտադրանքում սթրիմերի ներդրած ջանքի ու արտիստի աշխատանքի հարաբերությունը ավելի մեծ ա, քան դիսկի դեպքում, համապատասխանաբար էլ արտիստի ստացած տոկոսները ավելի փոքր են։ Իսկ երբ նոր տեխնոլոգիան հագեցման հասնի, էդ թվերը կփոխվեն։
Ու էն, որ արտիստների մեծ մասը ուզում ա ու համաձայնվում են իրանց երգերը Սփոթիֆայում դնել, էլի խոսում ա նրա մասին, որ էդ տոկոսների բաշխումը անարդար չի։ Սթրիմինգը մի շարք առավելություն ունի դիսկերի նկատմամբ ու հատկապես արտիստների համար։ Տես, եթե սթրիմինգ չլիներ, ես ասենք ընտրելու էի իմ ամսենասիրած մի քանի արտիստների մի 10-20 դիսկ ու դրանց վրա էի լռվելու, մենակ դրանք էի առնելու ու նույն բանը հա լսեի։ Իսկ սթրիմինգի դեպքում լիքը տարբեր արտիստների եմ բացահայտում ու լսում, միավոր ժամանակում շատ ավելին եմ լսում ու ավելի շատ արտիստների եմ լսում, քան դիսկի դեպքում կլիներ։ Նենց որ վերջին հաշվով արտիստների եկամուտը ավելի մեծանալու ա։ Էսօր ընկերս տանը նստած ձայնագրում ա իր երաժշտությունը ու սփոթիֆայ ա գցում, էդպիսով ավելի մեծ հնարավորություն ա ունենում աշխարհին լսելի լինել, մուտք գործել էդ ոլորտ, քան դիսկերի միջոցով էր կարողանալու:
Սթրիմինգը ավելի նոր տեխնոլոգիա ա, որը տեխնիկապես շատ ավելի հարմար ա ինչպես երաժտություն լսողի համար, էնպես էլ անսահման ավելի լայն հնարավորություններ ա բացում երաժիշտների համար․ սրա մասին անվերջ կարելի ա խոսել։ Իսկ որակը ժամանակի հարց ա` ինտերնետի արագության մեծացմանը զուգընթաց որակը ավելի ու ավելի լավանալու ա ու ինչ–որ պահի անցնի դիսկի որակից էլ։ Մի խոսքով, վաղ թե ուշ սթրիմինգը որպես ավելի կատարյալ տեխնոլոգիա լրիվ փոխարինելու ա դիսկերին ու էդ բոլորովին վատ չի։
Ես չասեցի, թե քո դիսկ առնելը ավելի շատ ա վնասում բնությանը, քան գործարանների թափոնները։ Ինքս էլ արդեն շեշտել էի, որ լիքը ուրիշ բաների համեմատ դիսկի վնասը չնչին ա ու հենց ինքդ էլ եթե ուզում ես ֆութպրինտդ պակասացնել, լիքը ուրիշ բան կարաս փոխես ապրելակերպումդ մինչև դիսկերին հասնելը։ Ես զուտ դիսկի ու սթրիմինիգի միջև համեմատություն էի անում․ համեմատական կարգով սթրիմինգը դիսկից ավելի քիչ վնաս ա բնությանը, ու էդ անհերքելի ա․ էդքան բան
Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.01.2020, 18:02:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Պոտենցիալ ունի երկրորդ սեզոնում լավը դառնալու, բայց առաջին սեզոնը էնդքան լավը չէր ինչքան սպասում էի՝ արձագանքներից ելնելով։ Ասենք սերիալի առաջին 70%-ը երևի փորձում էի timeline–ը հասկանալ ու ով ում բարեկամն ա։ Նենց էին խառնել ու հաճախ չէր էլ հասկացվում ներկան են ցույց տալի՞ս, թե անցյալի ինչ–որ կոնտեքստ են ներկայացնում․ էդ առումով կարծում եմ կարելի էր ավելի լավ լուծումներ տալ։ Լավ կերպարներ կային, հատկապես Գերալտը, դերասանի ընտրությունը հաջող էր շատ, բայց Յենիֆերի կերպարը մի քիչ խառը ու հում էր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իհարկե սթրիմինգն ընդամենը տեխնոլոգիա ա, ես դրա մասին որևէ բան չասեցի։ Բայց հեշտացնելով երաժշտություն լսելը՝ նախ քեզ տրամադրում ա էդ երաժշտությունը խայտառակ որակով, իսկ երաժշտին՝ խայտառակ փոքր թվեր։ Ու չէ՛, էդ թվերը չեն բարձրացել։ Եթե բարձրացել են, շատ քիչ են բարձրացել։ Հենց անցյալ շաբաթ խոսում էի երաժշտի հետ, որ Սփոթիֆայում ալբոմ ունի թողարկած, ինքը ամեն լսած երգի համար ստանում ա եվրոյի մեկ հարյուրերորդականից քիչ։ Ինքը աշխարհահռչակ հզոր երաժիշտ չի, որ շաբաթը հինգ միլիոն հոգի սթրիմ անի, ու դրանից հետո ինչ-որ զգալի թվեր դառնան։ Ու որպեսզի չստացվի, թե օդից եմ խոսում, առ քեզ 2019-ի թվեր։ Ու նաև ավելացնեմ, որ արտիստ ասելով ստեղ խոսքը Թեյլոր Սվիֆթների ու Լեդի Գագաների մասին չի, այլ իրանց արվեստին հավատարիմ ու շատ ավելի փոքր լսարան ունեցող երաժիշտների։
Ինչ վերաբերում ա ժամանակին ստուդիաների բռի մեջ լինելուն, ապա հիմա էլ դա կա, չի անցել, բայց անգամ էն ժամանակ արտիստները նենց չէին շահագործվում, ոնց որ հիմա։ Հիմա փաստացիորեն արտիստներին ձեռնտու չի ալբոմ թողարկելն ընդհանրապես, որովհետև դրանից գրեթե եկամուտ չունեն։ Արտիստները սկսել են ավելի շատ համերգներ տալ, որ գոնե մի քիչ փող աշխատեն, որովհետև սթրիմինգ ծառայությունների պատճառով ալբոմների վաճառքից եկամուտը ահավոր փոքր ա դառել։ Ու իհարկե մենակ ծառայությունը չի շահողը, նաև արանքներում լեյբըլներն են միլիոններ աշխատում։ Բայց հենց էս սթրիմինգային սեթափն արտիստներին դրել ա շատ ավելի վատ դրության մեջ, քան երբևէ էղել են։ Չփորձես ին
Սփոթիֆայը վնասով ա աշխատում, որովհետև իրանց երկարատև ստրատեգիան ա տենց Իրանք անընդհատ ներդրումներ են անում ընդլայնվելու, տեխնոլոգիան զարգացնելու ու շուկան մոնոպոլիզացնելու ուղղությամբ։ Նենց չի, որ արտիստներին վճարելուն են կարոտ։ Սփոթիֆայը բիզնես պրոյեկտ ա, ալտրուիստական պրոյեկտ չի մարդկանց կյանքը հեշտացնելու համար։Ինչ վերաբերում ա Սփոթիֆային, Սփոթիֆայը ինչքան գիտեմ մինչև հիմա մինուսով ա աշխատում՝ ինվեստորների փողերն են ծախսում ու դեռ երկար ժամանակ տենց ա լինելու։ Այսինքն՝ «սթրիմերները խայտառակ շատ փող են աշխատում՝ արտիստին խայտառակ քիչ վճարելով» պնդումը էնքան էլ ճիշտ չի։ Իսկ փողը ծախսում են սթրիմինգի նոր տեխնոլոգիան զարգացնելու ու մասսայականացնելու վրա․ ինովացիա են անում։ Երբ դու դիսկ առնելուց փող ես տալիս, փողին համապատասխան ստացածդ արժեքը միայն արտիստի ստեղծածը չի․ դիսկի արժեքը լիքը բաղկացուցիչ մաս ունի՝ արտիստի աշխատանքը, դիսկ արտադրողի աշխատանքը, դիսկի՝ որպես տեխնոլոգիա ինովացիայի հեղինակների աշխատանքը, ստուդիայի կատարած աշխատանքը, խանութ հասցնողների աշխատանքը և այլն։ Նույն ձևով սթրիմինգն ա, որը որպես տեխնոլոգիա դեռ զարգացման փուլում ա ու էդ ինովացիան ահագին ծախսատար ա։ Արդյունքում վերջնական արտադրանքում սթրիմերի ներդրած ջանքի ու արտիստի աշխատանքի հարաբերությունը ավելի մեծ ա, քան դիսկի դեպքում, համապատասխանաբար էլ արտիստի ստացած տոկոսները ավելի փոքր են։ Իսկ երբ նոր տեխնոլոգիան հագեցման հասնի, էդ թվերը կփոխվեն։
Ու էն, որ արտիստների մեծ մասը ուզում ա ու համաձայնվում են իրանց երգերը Սփոթիֆայում դնել, էլի խոսում ա նրա մասին, որ էդ տոկոսների բաշխումը անարդար չի։ Սթրիմինգը մի շարք առավելություն ունի դիսկերի նկատմամբ ու հատկապես արտիստների համար։ Տես, եթե սթրիմինգ չլիներ, ես ասենք ընտրելու էի իմ ամսենասիրած մի քանի արտիստների մի 10-20 դիսկ ու դրանց վրա էի լռվելու, մենակ դրանք էի առնելու ու նույն բանը հա լսեի։ Իսկ սթրիմինգի դեպքում լիքը տարբեր արտիստների եմ բացահայտում ու լսում, միավոր ժամանակում շատ ավելին եմ լսում ու ավելի շատ արտիստների եմ լսում, քան դիսկի դեպքում կլիներ։ Նենց որ վերջին հաշվով արտիստների եկամուտը ավելի մեծանալու ա։ Էսօր ընկերս տանը նստած ձայնագրում ա իր երաժշտությունը ու սփոթիֆայ ա գցում, էդպիսով ավելի մեծ հնարավորություն ա ունենում աշխարհին լսելի լինել, մուտք գործել էդ ոլորտ, քան դիսկերի միջոցով էր կարողանալու:
Սթրիմինգը ավելի նոր տեխնոլոգիա ա, որը տեխնիկապես շատ ավելի հարմար ա ինչպես երաժտություն լսողի համար, էնպես էլ անսահման ավելի լայն հնարավորություններ ա բացում երաժիշտների համար․ սրա մասին անվերջ կարելի ա խոսել։ Իսկ որակը ժամանակի հարց ա` ինտերնետի արագության մեծացմանը զուգընթաց որակը ավելի ու ավելի լավանալու ա ու ինչ–որ պահի անցնի դիսկի որակից էլ։ Մի խոսքով, վաղ թե ուշ սթրիմինգը որպես ավելի կատարյալ տեխնոլոգիա լրիվ փոխարինելու ա դիսկերին ու էդ բոլորովին վատ չի։
Ես չասեցի, թե քո դիսկ առնելը ավելի շատ ա վնասում բնությանը, քան գործարանների թափոնները։ Ինքս էլ արդեն շեշտել էի, որ լիքը ուրիշ բաների համեմատ դիսկի վնասը չնչին ա ու հենց ինքդ էլ եթե ուզում ես ֆութպրինտդ պակասացնել, լիքը ուրիշ բան կարաս փոխես ապրելակերպումդ մինչև դիսկերին հասնելը։ Ես զուտ դիսկի ու սթրիմինիգի միջև համեմատություն էի անում․ համեմատական կարգով սթրիմինգը դիսկից ավելի քիչ վնաս ա բնությանը, ու էդ անհերքելի ա․ էդքան բան
Իսկ արտիստների մեծ մասը համաձայնում ա Սփոթիֆայում դնել իրա երգերը, որովհետև ուրիշ տարբերակ չունեն։ Երաժշտական խանութները մեկը մեկի հետևից փակվում են։ Մարդիկ Սփոթիֆայում են նոր երաժշտություն փնտրում։ Եթե չես դնում երաժշտությունդ էնտեղ, ուրեմն կարաս կարիերայիդ վրա խաչ քաշես։ Բայց սա չի նշանակում, թե երաժիշտները նենց սուպեր երջանիկ են դրանից։ Սա ասում եմ բազմաթիվ երաժիշտների հետ շփվելու արդյունքում։
Իհարկե, քեզ համար որպես սպառողի (ոչ որպես արվեստը խորապես գնահատողի, այլ հենց սպառողի) ավելի հարմար ա Սփոթիֆայը, որովհետև երբ ինչ հավեսդ տա, կլսես։ Բայց եթե գոնե մի քիչ երաժշտությունից հասկանայիր, դու որակական տարբերությունը կտեսնեիր ու կտեսնեիր, թե ոնց ա Սփոթիֆայը խայտառակ ձևով ձայնագրության որակը գցում։ Կարա տեխնոլոգիան ժամանակի ընթացքում զարգանա ու որակը լավացնի, բայց հիմա որակը վատն ա ու հիմա դու էդ երաժշտությունը լսում ես խայտառակ որակով։ Եթե դու կարաս մի քանի տարի սպասես ու վատ որակով լսես, քո գործն ա։ Բայց ես չեմ կարա։ Ինձ պետք ա երաժշտությունն իրա բոլոր նյուանսներով հիմա լսել, ոչ թե ինչ-որ հիպոթետիկ ապագայում։
Դե էլ չեմ ասում, որ նաև խթանում ա երգերն առանձին լսելու հակումը (փլեյլիսթներ, ռադիոներ, եսիմինչեր), մինչդեռ ալբոմները սովորաբար թողարկվում են որպես արվեստի ամբողջական գործ ու իրանց ամբողջականության մեջ ա իրանց հետաքրքրությունը, ոչ թե մի երգ էս կողմ-էն կողմի։
Ինչ վերաբերում ա էկոլոգիան ֆութփրինթին, ուրեմն հատուկ դժվար հասկանալուդ համար նորից ասեմ․
1. Ես տարվա մեջ հազիվ 10-12 հատ վինիլ եմ առնում
2. Ես առնում եմ երաժշտությունը նաև թվային ու որակյալ տարբերակով, ինչի արդյունքում իմ վճարած գումարի մեծ մասը երաժշտի գրպաննա գնում
3. Հա, ու տարին մի քանի անգամ էլ ինքնաթիռ եմ նստում, գնում եմ ուրիշ երկիր համերգ լսելու։ Դե դրա էկոլոգիական ֆութփրինթն էլ հաշվի։
Ու ընդհանրապես, դա բացարձակապես ու որևէ ձևով քո գործը չի, թե ես երաժշտություն ոնց եմ լսում կամ ինչ ձևով եմ իմ ֆութփրինթը նվազեցնում կամ նվազեցնում եմ, թե չէ։
Ու վերջում, դու հարցնում էիր՝ սթրիմինգն ինչու եմ բոյկոտում, ես էլ բացատրեցի։ Թե դու ոնց կլսես երաժշտություն, ինչ կանես, բացարձակապես ինձ չի հետաքրքրում ու ես բացարձակապես չեմ ասում, թե վինիլ առ, սփոթիֆայից հրաժարվի կամ չգիտեմ ինչ։ Սթրիմինգը բոյկոտելն իմ որոշումն ա, ու դու ինձ չես կարողանալու որևէ ձևով համոզել, թե դա ավելի լավ ա, քան նենց, ոնց որ ես լսում եմ երաժշտություն։ Բարեբախտաբար, հիմա երաժշտություն լսելու հազար ու մի ձև կա։ Ամեն մարդ թող լսի նենց, ոնց որ ինքն ա ուզում։ Ես նախընտրում եմ նենց լսել, որ արտիստին առավելագույնս օգուտ տամ։ Մեկ ուրիշն էլ նախընտրում ա նենց լսել, որ հնարավորինս քիչ փող ծախսի։ Նենց որ խնդրում եմ յան տուր։ Ներվերիս վրա իրոք սարսափելի ազդում ես։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ