Վերջերս աղջիկս "Heartstopper" կոմիքսն էր կարդում՝ դպրոցականների մասին LGBTQ թեմաներով, ինձ էլ հետաքրքրեց, մի քիչ գնացի հետքերով։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Պարզվեց՝ սերիալն էլ կա, ըստ կոմիքսի առաջին հատորի։
Նայեցի մի շնչով, էդ ի՜նչ լավն էր
Համ LGBTQ թեմաներն էն շատ լավ ներկայացված (բոլոր տառերով հանդերձ), համ էրեխեքի հարաբերությունները, զգացմունքներն ու ընկերությունը։
Ու էնքան ուրախացրեց դեռահասների մասին մի սերիալ նայել, որտեղ էրեխեքն իրենց հենց էրեխեքի պես են պահում՝ առանց գռեհիկ թեմաների, ալկոհոլի, թմրանյութերի ու եսիմ ինչերի (նույն պատճառով Stranger Things-ն էլ եմ սիրում)։
Շատ-շատ պուպուշ ու քաղցր մի բան էր։
Սպասում եմ շարունակությանը
Էջանիշներ