Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ նմանատիպ թեմաներով մի սերիալ էլ ես խորհուրդ տամ, որ, ամբողջ հարգանքով Յոհանի և այս սերիալը սիրած մյուսների նկատմամբ, կզցրած ունի «The Leftovers»-ին, չնայած հիմա մի քիչ կարող ա հնացած դիտվի՝ Կիշլովսկու «Դեկալոգ»-ը։ 88 թվի սերիալ ա, բլին, արդեն 32 տարեկան․․․ ես մի 17 տարի առաջ եմ նայել՝ կիշլովսկյկան փուլիս ժամանակ․․․ ի դեպ իր մնացած ամեն ինչն էլ եմ խորհուրդ տալիս․․․ «երեք գույները» թերևս իր ամենամեծ հայտնիություն ձեռք բերած ֆիլմերն են, բայց իր մնացած ֆիլմերն էլ են մեկը մյուսից աննկարագրելի լավը։
Մերսի ռեկոմենդացիայի համար: Քաշում եմ: Վճարովի, օրինական ռեսուրսներում չգտա:

Իսկ էն որ Leftovers-ը չես հավանել կարծում եմ առավել քան բնական է: Ամեն մեկը իր հասկանալի և անհասկանալի պատճառները ունի ֆիլմերն ու սերիալները հավանի կամ ոչ: Իմ համար դա հարաբերությունների պես մի բան ա. կամ կա էդ քիմիան, կամ՝ ոչ: Ու ամենահետաքրքիրը էն ա, որ կարա լինի ամեն ինչը տեղը տեղին աղջիկ կամ տղա ու դու էլ դա գիտակցում ես, բայց հասկանում ես որ քոնը չի, մեջդ դատարկ ա: Նույնն էլ սերիալները, ֆիլմերը, երաժշտությունը....