Հարդ (21.07.2020)
Հայկօ (23.07.2020)
Netflix-ով Cursed-ը նայեք։ Թվում ա հազար անգամ ծեծված թեմայա, բայց մոգական ուժը կորցրած հարբեցող Մերլինով, տալիքների մեջ թաղված գողցող Արթուրով, թրով աջ ու ձախ խզարող նանարով (էս իմ սիրած պահն ա սաղ կինոներում), լեսբի Մորգանայով ու ահագին սիրուն բնության տեսարաններով սերիալը հավեսով նայվում ա։
Անվերնագիր (27.07.2020)
The Boys -ը լավն ա․․․ հատուկ դիսի-մարվելներից կշտացած մարդկանց համար, ոնց որ մի ժամանակ Watchmen-ը, թարմ օդի նման։ Բացի դրանից Կարլ Ուրբանի անգլիական ակցենտը վերջն ա, կերպարներն էլ ոչ միանշանակ, լիքը կոնֆլիկտներ ու զարգացումներ։ Հետաքրիր ա նայվում։
SWTS
Freeman (01.09.2020), Աթեիստ (10.09.2020), Անվերնագիր (02.09.2020), Հայկօ (01.09.2020)
The Expanse - Սայ ֆայ ժանրում, հավաստի գիտական բազայով, ինչպես նաև ամենահավանական ապագայի սցենարով, մարդկային բարդ փոխհարաբերություններով, քաղաքականությամբ, կոնֆլիկտներով, որ նույնիսկ տեսակի գոյության վտանգի դեմ չի սպառում իրեն։ Մի շնչով եմ նայել, մի հատ աստրոֆիզիկայի դոկտրի խորհրդով։
հ․գ․ @Վիշապ, եթե կարդում ես, կարծում եմ քեզ կարա դուր գա
հ․հ․գ Amos-ի համար գժվում եմ, որովհետև իմ սիրած տեսակի գիժ ա
Վերջին խմբագրող՝ LisBeth: 10.09.2020, 20:47:
SWTS
Վայ, աչքիցս վրիպել ա, համ էլ դու աստրոֆիզիկայի դոկտր չես, որ քո ասածը հալած յուղի տեղ ընդունեմ Բայց ճիշտ ես, երրորդ սեզոնը ամենալվն էր։
Գրքերը ուզում եմ կարդամ, մի քանի ինտերվյու նայելուց հետո շատ ա հետաքրքրել, կարծես հեղինակի գիտական խորհրդատուն նաև սերիալի վրա ա աշխատել։ Հինգերորդ սեզոնին սպասելու ժամանակը պետք ա որ հերիքի։
SWTS
Էն կապ ունի, որ ասենք եթե աստրոֆիզիկը ասում ա, որ տեղի ֆիզիկան հարյուր տոկոս ա, ու երբ ռեզկի տոռմուզից փայլըթը ցբխվում ա քընթրոլ փենըլի վրա, ես ստիպված չեմ գնամ ման գամ թե տենց բան հնարավո՞ր, ա թե չէ
Իսկ նենց չեմ ասում մի երգի, եթե տեսած լինեի, հավանական ա որ նայած էլ լինեի, վաղուց։
SWTS
Դու ինձ թվում ա չես ջոկել մինչև հիմա, թե ես ինչքան խելոք եմ։ Տես ինչ եմ գրել դեռ 3 տարի առաջ։
LisBeth (10.09.2020)
Մեկ էլ մի բան ասեմ, քացու տակ քցել չլինի։ Էս երկու օր ա հայկական Վերջին ուսուցիչը սերիալն եմ նայում։ Ինձ թվում ա ցենտր գործ են արել․ համ դերասանները ու հատկապես երեխեքն են լավ ջոկած, համ շատ իրական պատմություն ա, համ էլ նենց երևանյան համ ու հոտ կա մեջը։
Վոբշեմ, էն վեշնի դարդոդած դեմքով, լացող, տփոց կերած հեռավոր-մտերիմ, ատված-սիրելի, թշնամի-բարեկամ, արևաշող-գիշեր, ծերը-ծերին սերիալներից չի։ Ֆուլհաուսի երկու սեզոնը չհաշված առաջին հայկական սերիալն ա, որ նայում եմ։
Տրիբուն, ես չեմ կասկածում որ դու շատ խելոք ես, հատկապես ինչ վերաբերվում ա սոցիալական համակարգին։ Բայց տենց բան գրելու համար տենց շատ խելոք պետք էլ չի լինել, էդ համակարգը որ դրվել ա սերիալի ու գրքերի հիմքում, բավական ա մի քիչ մարդկության պատմությանը ծանոթ լինես, կամ Ներսեսի ասած մարշուտկա նստես, որ ջոկես, հորինված չի։ Իսկ այ ասնեք ինչպես ա գրավիտացիան աշխատում, ինչպես են մարդիկ ֆիզիոլոգիապես ադապտացում տիեզերքում ու այլ մոլորակների գրավիտացիային ու մթնոլորտին, տերաֆորմացիայի անդադար պրոցեսները և այլն․․․ դրանք արդեն նեղ մասնագիտական կոմպետենցիաներ են։ Ոչի՞նչ որ էս հարցում կարծեմ, որ ճիշտ կլինի աստրոֆիսիկոսի կարծիքով առաջնորդվել։
SWTS
LisBeth (10.09.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ