Առաջին էպիզոդը ինձ ստիպելով ու կիսաանտարբեր նայեցի, շատ ձանձրալի թվաց։
Արևային համակարգի տարբեր դժոխային պայմաններ ունեցող անկյուններում (էնքան որ պինդ մարմին լինի ու սառույցի գոյության հավանականություն) մարդկության գաղութացվելու գաղափարները ինձ հիմար ու ծիծաղելի են թվում։
Երկրորդ՝ ֆանտաստիկ ժանրի ֆիլմից ես ակնկալում եմ բարձր օպերատորական աշխատանք ու հոյակապ տեսարաններ (Ավատար սթայլ), էստեղ ամենը միջակություն ու սվաղած գործ թվաց։
Երրորդ՝ չափից շատ անիմաստ դրվագներ զուտ ժամանակը լցնելու համար, դասական չմո սերիալ։ Ես էդքան համբերություն չունեմ էս վերջերս։
Սրանից ավելի հետաքրքիր՝ black mesa 2020 կխաղամ, գլխավոր դերում՝ ես
Կարող ա մի քանի էպիզոդ նայեմ, փոխվի՞ կարծիքս, վստահ չեմ։
Si vis pacem, para bellum
Freeman (12.09.2020)
Ինչո՞ւ ես քեզ ստիպելով նայում։ Եթե դուրդ չի գալիս չես նայում, ասեցի չէ, կարա դուր գա, քեզ պարտավորված մի զգա
Հ․գ․ եթե քեզ թվում ա թե որևէ խաղի գլխավոր դերում դու ես, առաջարկում եմ The Stanley Parable - ը խաղաս, էդ իլյուզիայից մեկընդմիշտ ազատվելու համար։
Բայց պետք ա ընդունեմ, որ Detroit Become Human - ի դեպքում էդ իլյուզիան բավական ուժեղ ա, երբ կարծում ես, որ քո քայլերը իրոք բան են փոխում, բայց նենց ուղեղիդ ծերով գիտակցում ես որ ելքերը մեկ ա սահմանափակ են ու ոչ միշտ քո ուզած ելքերը։
SWTS
Դերի մեջ մտնելը ոչ մի իլյուզիա չունի, ընդամենը դերի մեջ մտնել է, որը կոնցեպտուալ շատ չի տարբերվում հիմիկվա իմ մարմնից, որ ստեղների վրա հավաքում է այս բառերը, ուղղակի այս պարագայում ընտրություններն անհամեմատ ավելի շատ են :Ճ
The Stanley Parable-ը հետաքրքիր է թվում, մի օր կփորձեմ, բայց հիմա ինձ կրակել ա պետք։
Սերիալներից Նեթֆլիքսի Լյուցիֆերը կառաջարկեմ որպես թեթև ժամանցային ու համով կերպարներով սերիալ: Ես որ նայել ու չեմ փոշմանել:
Si vis pacem, para bellum
@LisBeth ու @Տրիբուն վերջը ինձ էլ նստացրիք The Expanse–ի վրա։ Լավն ա ։Ճ Երկու սեզոն նայել եմ արդեն։
Դոկտորիդ ասա որ մի երկու տեղ վսյո տակի մեգա–բլթեր կան
Օրինակ էս։ Միլիոնի տակ գնում ա մեկ էլ Flip and Burn ու մի քսան վայրկյանում արդեն հակառակ ուղղությամբ ա գնում։
Մեկ էլ ներվերիս ազդում ա, որ տիեզերքում թռնելուց եթե թաքնվելու թեմա չկա, շարժիչը մշտական միացրած ա։ Սիրուն ա նայվում իհարկե, բայց ապուշություն ա։ Տիեզերքում շարժիչը միացնում են երբ արագացում ա պետք, հետո անջատում են ու տենց հաստատուն արագությամբ թռնում են։ Եթե անընդհատ շարժիչը միացրած լինի, անընդհատ արագությունը մեծանալու, արագացում ա լինելու, տենց հեշտ ու հանգիստ չեն կարող մեջը ֆռֆռան, ոնց որ անընդհատ արագացող ավտոբուսի մեջ չես կարող կանգնես առանց բռնվելու, ուր մնաց քայլես։
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 21.09.2020, 20:46:
Իմ ներվերի վրա ամենաշատը ազդեց, որ դրանց տիեզերանավերը ոնց որ անճոռնի գործարան լինեն, լիքը դուրս ցցված ուղղանկյուն դետալներով ու լույսերով, ներսն էլ լիքը անիմաստ տարածքներ բարձր առաստաղներով անիմաստ սանդուղքներ ու հատակի անհավասարություններ, լիքը մետաղյա ձողեր՝ սովետական մետրոյի բռնվելու տեղերի պես, այսինքն ներսից էլ ոնց որ անկյալ ինժեների կողմից նախագծած կոմբիկերի գործարան լինի: Չեմ խոսում կառավարման ձևերի, կամ էկրանների վրա տխմար ֆուտուրիստական անիմաստ էսքիզների մասին:
Մի քիչ էլ «գազ» են տալիս, սաղ դետալները վրից պոկվում են, պոլնի տխմարություն ա: Մի հատ հարցնող լինի, թե էդ «գործարանը» ո՞ր մոլորակի վրա ա սարքվել ու ոնց ա շպրտվել տիեզերք:
Զգացվում է, որ երևակայությունից, ռացիոնալիզմից ու ֆիզիկայի օրենքներից հեռու մարդիկ են կինոյի հեղինակները, դրա համար էլ Ցերերայից փորձում են Երկրի ու Մարսի հարաբերությունները կարգավորել, այ սենց պոլնի բուլշիթ:
Si vis pacem, para bellum
Ներս, որ խնդրեմ կբացատրե՞ս Flip and Burn-ի պահը, ի՞նչն ա մեգա-բըլթ։
Շարժիչի պահի համար ես սենց բացատրությւոն եմ գտել, դա հիմնված ա տիեզերանավերում գրավիտացիա գեներացնելու թեորեաներից մեկի վրա։ Ներքին կառուցվածքը տիեզերանավի ուղղահայաց ա, հորիշոնական չի, դրա համար էլ մարդիկ հանգիստ շարժվում են, ստեղից էլ Վիշապի ասած աստծճանների առկայությունը, որ հարկից հարկ գնան։
Իսկ ինչ վերաբերվում ա ներվերի վրա ազդելուն էդ արդեն սերիալի խնդիրը չի, ես որ ներվայնացած եմ լինում իմ ներվերի վրա էլ ա շատ բան ազդում, օրինակ մարդիկ որ մարդկության մասին խոսելուց, իրենց խնամքով մեջից հանում են։ Չնայած որ հասկանում եմ, մեծ մեծ տռելուց պետք ա սեփական քիթը հասցնել փակել
Իսկ դիզայնի հետ կապված, ասենք չես կարա ասես խոսք խի քո տանկը կամ գռուզավիկը իմ երկտեղանոց սպորտային մաշնի պես սլացիկ ու փառահեղ չի։ Էդ նավերը ունեն կոնկրետ նշանակություն, այն է պատերազմ վարել, բեռներ փոխադրել և այլն։ Եթե մինչև երրորդը ձգեք, ընդեղ ձեր ճաշակին ու էստեթիկ պահանջմունքներին բավարարող տիեզերանավ էլ կա, որի միակ նշանակությունը էդպիսին լինելն ա, ու գուշակեք ո՞ւմ ա պատկանում․․․ դե իհարկե ամենահարուստ մարդկանցից մեկին։ Ասածս էն ա, որ հենց էդ դետալներն էն էս սերիալը սենց լավը սարքում։ Ձեր համար դա չարդարացված բըլթ ա, ուրեմն սա ձեր սերիալը չի, ստարթրեք նայեք։
SWTS
Տրիբուն (22.09.2020)
Փորձեմ։
Մարդու G–force–ին դիմանալու գրաֆիկը վիկիում https://en.wikipedia.org/wiki/G-forc...olerance.svg։ Գույները ըստ ազդման ուղղության։ Կինոյում մի թե երկու տեղ ասում ա (օրինակ որ Էրոսի հետևից են ընկնում, էկրանին երևում ա), որ 20G–ն ա մոտավորապես լիմիտը, թող տենց լինի հաշվի առնելով որ juice են անում։
Հիմա արի հաշվենք թե ինչ արագությամբ պիտի տիեզերանավը գնա, որ flip and burn անելուց քսան վայրկյանում իրա սկզբնական արագությունը դառնա 0 (խնդիրը պարզացնում ենք ավելի քան կինոյում էր որտեղ 20 վայրկյանից արդեն հակառակ էր գնում):
V = V0 + a*t ուզում ենք գտնել V0 սկզբնական արագությունը երբ վերջնական V-ն 0 ա, a արագացումը հաշվենք մաքսիմում 20G=200մ/վ, t-ն էլ 20վ։ Կստանանք որ 20 վայկրյանում 20G արագացմամբ կանգնելու համար սկզբնական արագություն մոտավորապես 4000մ/վ ա։ Տիեզերական մասշտաբներով 4 կմ/վ խնդալու թիվ ա։ Դրանով սկի երկրի ուղեծիր չես դուրս գա։ ՈՒ եթե հաշվի առնենք որ իրենք անընդհատ շարժիչը միացրած են գնում, նույնիսկ եթե 1G արագացմամբ լինի, որ գրավիտացիայի էֆֆեկտ տա, ապա 4 կմ/վ արագությունը կհասնի 7 րոպեյում։
Հա տիեզերքում գրավիտացիյի էֆֆեկտ ստեղծելու համար կամ պիտի առանցքի շուրջ պտտվի կամ անընդհատ արագացմամբ շարժվի։ Roci–ն առանցքի շուրջ պտտվում ու ես էլ էի սկզբում մտածում, որ գրավիտացիայի համար են երևի տենց անում, մինչև հասա The monster and the rocket էպիզոդի վերջին։ ՈՒ հիմա ես ներողություն, էդ սերիաները նայել եմ գիշերվա հազարին ու ինձ թվում էր թե «գետինը» «հորիզոնական» ա։ Բայց հիմա մի քանի անգամ ստոպ կադրով դանդաղ նայելով երևում ա, որ airlock-ի ճեղքը ու Caliban–ը «ուղղահայաց» են։ (Էդ սերիայում մի հատ ա փուստ կար, որ Հանիմեդի ջերմոցի մեջով «լողում» ա առանց շարժիչները միացնելու։)Շարժիչի պահի համար ես սենց բացատրությւոն եմ գտել, դա հիմնված ա տիեզերանավերում գրավիտացիա գեներացնելու թեորեաներից մեկի վրա։ Ներքին կառուցվածքը տիեզերանավի ուղղահայաց ա, հորիշոնական չի, դրա համար էլ մարդիկ հանգիստ շարժվում են, ստեղից էլ Վիշապի ասած աստծճանների առկայությունը, որ հարկից հարկ գնան։
Բայց մեկ ա նույնիսկ եթե ենթադրենք որ 1Gով արագացմամբ Ա կետից գնում են Բ կետը ապա, կանգնելու համար պիտի flip and burn անեն ուղիղ ճանապարհի կեսից, որ -1G արագացմամբ կամաց կամաց դանդաղեն մինչև տեղ հասնելը։
էս Վիշապին ես պատասխանել, բայց արդեն մեզ քցել ես մի բոչկի մեջ ու «ձեզով» ես դիմում, մարդ հանկարծ մի բան չասի ։ Ըստ իս շատ հանգիստ կարելի ա տենց քառակուսի տիեզերանավեր սարքել Բելթում, մթնոլորտ չկա բան չկա, էնքան որ արագացմանը դիմանա։ ՈՒ հա բնականաբար Բելթի աղքատները պիտի տենց թքած կպցրած կաշկեք քշեն։Իսկ դիզայնի հետ կապված, ասենք չես կարա ասես խոսք խի քո տանկը կամ գռուզավիկը իմ երկտեղանոց սպորտային մաշնի պես սլացիկ ու փառահեղ չի։ Էդ նավերը ունեն կոնկրետ նշանակություն, այն է պատերազմ վարել, բեռներ փոխադրել և այլն։ Եթե մինչև երրորդը ձգեք, ընդեղ ձեր ճաշակին ու էստեթիկ պահանջմունքներին բավարարող տիեզերանավ էլ կա, որի միակ նշանակությունը էդպիսին լինելն ա, ու գուշակեք ո՞ւմ ա պատկանում․․․ դե իհարկե ամենահարուստ մարդկանցից մեկին։ Ասածս էն ա, որ հենց էդ դետալներն էն էս սերիալը սենց լավը սարքում։ Ձեր համար դա չարդարացված բըլթ ա, ուրեմն սա ձեր սերիալը չի, ստարթրեք նայեք։
Ցանկացած կինոյում էլ կարան ինչ որ բաներ ներվայնացնեն, մանավանդ որ անդընդհատ երևույթ ա, բայց էդ պատճառ չի կիսատ թողնելու քանի շատ համը չեն հանում։
Տրիբուն (23.09.2020)
Ես էի ուզում գրել, Լիզն ասեց։
Ինձ թվում ա սերիալը ցույց ա տալիս, որ իրա նկարագրած ժամանակաշրջանում, Արեգակնային համակարգում միջմոլորակային տեղաշարժը առօրեական գործ ա, հատկապես գաղութների միջև, որտեզ տիեզերանավերը տաղափոխում են բանվորներ, գաղթականներ, վեշավո, խառը աբրանք, հանքանյութ ․․․ բլա բլա բլա։ Հիմա ասենք Թալինից Մաստարա որ գռուզավիկ ա գնում, ո՞նց ա․ մի հատ հին Զիլ ա, կաբինկեն չորս հոգի մարդ իրար գլխի, կուզովն էլ երկու հատ ժանգոտ տրուբա, երկու տուկ խոտ, չորս հատ հավ, հարեվան Ժենիկ տոտան խնդրել ա խնամիների տնից հին սառանարանը բերել ․․․
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ