Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Առաջին էպիզոդում մի ստից դրվագ է, հետո նմանը չի կրկնվում։ Ցինիզմի ու սեքսուալ տեսարանների կայունություն առհասարակ չկա ու լիքը հակասականություն կա, բայց նայվում է։
Երկու սեզոնն էլ նայեցի, ու վերջում մոտս «էլի եմ ուզում» վիճակ էր։ Ոնց որ "Happy"-ից հետո։

Հիմա "Sweet Home"-ն եմ նայում՝ կորեական սերիալ, թե ոնց են մարդիկ մոնստր դառնում։ Չգիտեմ էլ ինչի ձգեց, աչքիս էս լոքդաունի ազդեցություններն է։ Երևի սենց որ գնա վերջը "The Walking Dead"-ն էլ սկսեմ նայել։
"Sweet Home"-ը թեև նոր սերիալ է, բայց հավանաբար մինչև կովիդն են նկարահանել, սերիալի ընթացքում 2020 թվականի ամիսներն են գրում, ու թե ամեն ամիս ոնց է անհասկանալի վիրուսը հայտնվում ու տարածվում, և որ սիմպտոմների ժամանակ է պետք անցնել կարանտինի։ Զուգադիպությունը ժպտացնում է։
Ախմախ սերիալ է, բայց մի ձև նայվում է։ Դերասանները շատ սիրուն են, մոնստրները՝ չէ։

Սուրբ ծննդի օրերին մի թեթև, ռոմանտիկ, նորվեգական սերիալ նայեցի՝ "Home for Christmas" ("Hjem til jul"):
Էստեղ ամեն ինչ փակ է, ծանր լոքդաուն, ոչ մի տոնական բան չկա քաղաքում, ու ես ինքս ինձ համար տոն էի սարքում, էս սերիալն էր դրա մի մասն էր։ Նայելիս ոնց որ ամանորյա շուկաների ու դարչինի հոտ զգայիր։ Գլխավոր դերասանուհու լույս արձակող աչքերն ու ժպիտն էլ ամեն ինչ արժեին։