User Tag List

Էջ 24 26-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Սերիալներ

  1. #346
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին էպիզոդում մի ստից դրվագ է, հետո նմանը չի կրկնվում։ Ցինիզմի ու սեքսուալ տեսարանների կայունություն առհասարակ չկա ու լիքը հակասականություն կա, բայց նայվում է։
    Երկու սեզոնն էլ նայեցի, ու վերջում մոտս «էլի եմ ուզում» վիճակ էր։ Ոնց որ "Happy"-ից հետո։

    Հիմա "Sweet Home"-ն եմ նայում՝ կորեական սերիալ, թե ոնց են մարդիկ մոնստր դառնում։ Չգիտեմ էլ ինչի ձգեց, աչքիս էս լոքդաունի ազդեցություններն է։ Երևի սենց որ գնա վերջը "The Walking Dead"-ն էլ սկսեմ նայել։
    "Sweet Home"-ը թեև նոր սերիալ է, բայց հավանաբար մինչև կովիդն են նկարահանել, սերիալի ընթացքում 2020 թվականի ամիսներն են գրում, ու թե ամեն ամիս ոնց է անհասկանալի վիրուսը հայտնվում ու տարածվում, և որ սիմպտոմների ժամանակ է պետք անցնել կարանտինի։ Զուգադիպությունը ժպտացնում է։
    Ախմախ սերիալ է, բայց մի ձև նայվում է։ Դերասանները շատ սիրուն են, մոնստրները՝ չէ։

    Սուրբ ծննդի օրերին մի թեթև, ռոմանտիկ, նորվեգական սերիալ նայեցի՝ "Home for Christmas" ("Hjem til jul"):
    Էստեղ ամեն ինչ փակ է, ծանր լոքդաուն, ոչ մի տոնական բան չկա քաղաքում, ու ես ինքս ինձ համար տոն էի սարքում, էս սերիալն էր դրա մի մասն էր։ Նայելիս ոնց որ ամանորյա շուկաների ու դարչինի հոտ զգայիր։ Գլխավոր դերասանուհու լույս արձակող աչքերն ու ժպիտն էլ ամեն ինչ արժեին։

  2. #347
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու սեզոնն էլ նայեցի, ու վերջում մոտս «էլի եմ ուզում» վիճակ էր։ Ոնց որ "Happy"-ից հետո։
    Կոմիքսը կարդա: The Boys-ի սերիալը կոմիքսի համեմատ նույնն ա, ինչ մանկական «Արևիկ» երգչախումբը՝ Ռամշտայնի համեմատ: Չեմ չափազանցնում: Ու սյուժեն էլ ա լրիվ տարբեր, նենց որ վատ սպոյլերներ հաստատ բռնած չես լինի:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.12.2020), Աթեիստ (30.12.2020)

  4. #348
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոմիքսը կարդա: The Boys-ի սերիալը կոմիքսի համեմատ նույնն ա, ինչ մանկական «Արևիկ» երգչախումբը՝ Ռամշտայնի համեմատ: Չեմ չափազանցնում: Ու սյուժեն էլ ա լրիվ տարբեր, նենց որ վատ սպոյլերներ հաստատ բռնած չես լինի:
    Սերիալը նայելուց հետո կոմիքսը գտա, կարդացի

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (30.12.2020)

  6. #349
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Shamelessն եմ նայում բրիտանական: Խելքս գնում ա սենց սերիալների համար` ռեալիստական , համ էլ տարբեր ակցենտներ եմ սովորում:
    Բրիտանական underclass-working class-ի մասին կատակերգական սերիալները մեկը մյուսից ընտիր են: Ամեն մեկը նայելիս մտածում եմ՝ ինչքան հավես սենց բաներ կարար անել հայկական իրականության մասին, բայց ինչքան էլ տարօրինակ լինի՝ չնայած բրիտանական խավերի միջև տարբերությունը ավելի մեծ ա, հայկականում վերև-ներքև մեծամտությունն ա ավելի ահռելի ու ցավոք ծաղրանքից էն կողմ ոչ մի խորություն չեմ կարողանում պատկերացնել, որ մեզ մոտ կարողանան անել…

    Shameless, Benidorm, The Royle Family, Derry Girls, The Job Lot

    Իմ բախտը բերել ա, որ լիքը բան կա որ չեմ նայել, հա հայտնաբերում եմ ու նայում… Զուգահեռ սկսում եմ ճանաչել ակցենտները: Ասենք եթե ավստրալական ու ամերիկյան ակցենտները շատ ընդհանուր եմ ճանաչում, յուրաքանչյուրը որպես մեկական ամբողջություն, էս սերիալների շնորհիվ Մանչեստրի, Ուելսի, Հս. Իռլանդիայի, Բերմինգեմի բնակիչներին արդեն ոնց որ սկսում եմ զանազանել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (02.01.2021)

  8. #350
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ սիրում բրիտանական ֆիլմեր ու սերիալներ' Shamelessը վաղուց էի նայում, բայց ինչ-որ պահի սկսեց նյարդայնացնել ու էլ չնայեցի:
    Ինչի ոչ մեկդ Sex educationը չի նայել? էնքան եմ հավանել նկարահանման վայրը, հին դպրոցի շենքը, բնությունը...իսկ դեռահասների ֆանտազիաներն ու կյանքը վաբշե:
    The boysը իմ չսիրած ժանր էր, բայց շատ արագ նայեցինք:
    Կոմեդի/դրամա շրջանակներում նոր ինչ կա որ կարելիա նայել?
    Հ.գ. հեռախոսով հարցականի նշանը չգտա))
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (10.03.2021), Աթեիստ (03.01.2021), Շինարար (03.01.2021)

  10. #351
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ սիրում բրիտանական ֆիլմեր ու սերիալներ' Shamelessը վաղուց էի նայում, բայց ինչ-որ պահի սկսեց նյարդայնացնել ու էլ չնայեցի:
    Ինչի ոչ մեկդ Sex educationը չի նայել? էնքան եմ հավանել նկարահանման վայրը, հին դպրոցի շենքը, բնությունը...իսկ դեռահասների ֆանտազիաներն ու կյանքը վաբշե:
    The boysը իմ չսիրած ժանր էր, բայց շատ արագ նայեցինք:
    Կոմեդի/դրամա շրջանակներում նոր ինչ կա որ կարելիա նայել?
    Հ.գ. հեռախոսով հարցականի նշանը չգտա))
    Sex Education-ն անհամբեր սպասում ենք շարունակությանը։
    Ջիլիանը կյանք ա։
    The Boys-ը մենակ եմ նայել, էլի շատ լավն էր, ասում են կոմիքսը տասնապատիկ լավն ա։

    Հ.Գ.
    Ենթադրում եմ Gboard-ով ես գրում, ստորակետի վրա սեղմած պահի, պտի որ հայտնվի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #352
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ սիրում բրիտանական ֆիլմեր ու սերիալներ' Shamelessը վաղուց էի նայում, բայց ինչ-որ պահի սկսեց նյարդայնացնել ու էլ չնայեցի:
    Ինչի ոչ մեկդ Sex educationը չի նայել? էնքան եմ հավանել նկարահանման վայրը, հին դպրոցի շենքը, բնությունը...իսկ դեռահասների ֆանտազիաներն ու կյանքը վաբշե:
    The boysը իմ չսիրած ժանր էր, բայց շատ արագ նայեցինք:
    Կոմեդի/դրամա շրջանակներում նոր ինչ կա որ կարելիա նայել?
    Հ.գ. հեռախոսով հարցականի նշանը չգտա))
    Shameless-ը ինչ-որ ընթացք մի թեթև տափակացավ, բայց հետո վերջում էլի տեղն ընկավ: Ամերիկյանը ինձ մի այլ կարգի դուր չեկավ՝ հենց սկզբից:
    Sex education-ի մթնոլորտը էնպես ա արած, որ ավելի ամերիկյան, միջազգային պահանջարկ բավարարող լինի: Ես դպրոցում աշխատել եմ, բացարձակ էստեղի դպրոց չի: Դպրոցականների անկաշկանդությունը էստեղի չի: Մշտապես արևոտ եղանակից էլ երևի չխոսանք: Էդ առումով ինձ համար էդքան կոլորիտային չի, բայց նայել եմ: Իհարկե հումորը տիպիկ բրիտանական ա:
    Peaky Blinders-ը նայե՞լ ես, կատակերգություն չի իհարկե, բայց էլի նուրբ բրիտանական հումորի պակաս չկա: Լիքը կոլորիտային կերպարներ, նույնիսկ ոչ գլխավորները: Մի քիչ սյուժեն կարող էր ավելի մշակված լիներ, բայց լարված հետևելուն չի խանգարում:

    Կատակերգություններից Gavin & Staceyն մոռացել եմ նշել, հին ա, բայց ամենալավը, իմ իմացած ամենաբարի, ծիծաղելի սերիալներից ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.01.2021, 04:55:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Agni (24.05.2021)

  13. #353
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sex Education-ն անհամբեր սպասում ենք շարունակությանը։
    Ջիլիանը կյանք ա։
    The Boys-ը մենակ եմ նայել, էլի շատ լավն էր, ասում են կոմիքսը տասնապատիկ լավն ա։

    Հ.Գ.
    Ենթադրում եմ Gboard-ով ես գրում, ստորակետի վրա սեղմած պահի, պտի որ հայտնվի։
    Sex education ը մի-քիչ նայեցի, չդզեց։
    Good omens ն էր շատ լավը, առաջին սերիան էի նայել, մնացածը մի քանի օր առաջ նայեցի։
    Բայց վերջակետի վրա պիտի սեղմի
    The cake is a lie.

  14. #354
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս առանց երկարացնելու դնեմ մյուս սեզոններն էլ նայեմ, մեկ ա վերջը համոզելու ես, որ ամբողջը նայեմ
    Այվի, հիմա մենք Լեֆթօվերսի աշխարհու՞մ չենք

  15. #355
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի, հիմա մենք Լեֆթօվերսի աշխարհու՞մ չենք
    Լեֆթովերսի մասին մի անգամ գրել էի.
    Պատմությունն ինձ համար կորստի մասին է։
    Մի կողմ թողնենք ամբողջ միստիկան, որ ինչ-որ անհասկանալի ուժով մի վայրկյանում միլիոնավոր մարդիկ ուղղակի անհետանում են (թրեյլերից էլ է սա երևում, էնպես որ առանձնապես սփոյլեր չի գրածս)։
    Սրա տեղը կարող ենք դնել ցանկացած ուրիշ ռեալ իրադարձություն՝ բնական աղետ, պատերազմ, համաճարակ, տեռորիզմ, դժբախտ պատահար, որի արդյունքում մարդիկ վերանաում են՝ իրենք հետևում թողնելով նրանց, ովքեր էդ կորստի հետ պիտի ապրել կարողանան։
    Էնպես որ, հա, մենք միշտ էլ լեֆթովերսի աշխարհում ենք, պիտի փորձենք ապրել մեր անձնական կորուստների հետ, ինչ անուն էլ որ ունենան էդ կորուստները, ու ընդհանրապես, անկախ ամեն ինչից, ապրելու իմաստ փնտրենք, ինչ-որ բանի հավատանք ու ձգտենք կամ էլ անջատենք ինքներս մեզ ու լռվենք մնանք։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (05.01.2021)

  17. #356
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս "Atypical"-ը նայեցի․ չգիտեմ՝ Ռոբիա Ռաշիդն ով է, որ էսպիսի սիրուն գործ է ստեղծել, բայց նենց կգրկեի իրեն։
    Պատմության հերոսը դեռահաս է՝ աուտիզմի սպեկտրում, իր շուրջը գտնվող հարազատ և ոչ հարազատ մարդկանցով։ Ինքը նույն խնդիրներն ունի, ինչ ուրիշ դեռահասներ՝ սիրային-սեռական թեմաներ և այլն, բայց դրանց արտահայտման ձևերը տարբերվում են սպեկտրից դուրս գտնվողներից։
    Սա էնքան կարևոր դաս է բոլոր նրանց համար, ովքեր մարդկանց նորմալի ու ոչ նորմալի են դասում, ովքեր շատ քիչ բան գիտեն ուրիշ մարդկանց մասին ու ոչ էլ փորձում են իմանալ։ Պատմությունը երբեմն զավեշտական պահեր ունի, բայց դրանց առանցքում իրավիճակներն ու ընկալումների տարբերություններն են և ոչ թե մարդը (ու դրա համար լիքը շնորհակալություն ստեղծագործ թիմին)։
    Սերիալը ընդհանուր առմամբ կարծես ահագին դրական է ընկալվել նեյրո-ատիպիկ մարդկանց կողմից, հիմնական քննադատությունը (ինչքան աչքովս ընկավ) վերաբերվում էր նրան, որ գլխավոր հերոսի դերակատարման համար նեյրո-տիպիկ դերասան էին ընտրել և ոչ թե նեյրո-ատիպիկ, թեև ֆիլմում նաև աուտիզմի սպեկտրումում ընդգրկված դերասաններ կային։
    Անհամբեր սպասում եմ չորրորդ սեզոնին․ ափսոս, որ վերջինն է լինելու։

    Ու մի սերիալի մասին էլ եմ ուզում գրել, որը նոր եմ սկսել նայել՝ "This is Us":
    Շատ ջերմ ու սիրուն պատմություն է մի ընտանիքից սերված երեք երեխաների ու նրանց կյանքի մասին՝ լիքը ֆլեշբեքերով, որոնք ցույց են տալիս իրենց ծնողների պատմությունը, ինչպես նաև նրանց համատեղ կյանքը՝ թե երեխաների հետ, թե մինչև նրանց ծնվելը։ Ոնց որ մի գունավոր պազլ լինի (երբևիցե տեսածս ամենասիրուններից մեկը), որի բոլոր մասերը քիչ-քիչ հավաքվում են ու մի բազմաշերտ նկար ստեղծում։
    Առաջին սեզոնի մեջտեղներում եմ, ու գնալով ավելի լավն է դառնում։ Էնքան հետաքրքիր ու նուրբ թեմաներ են շոշափվում՝ մարդկային հարաբերություններին վերաբերվող, ու ամենը էնքան լավ է ներկայացված, որ համարյա կատարելության է հասնում։
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.03.2021, 12:47:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.05.2021), Freeman (10.03.2021), Աթեիստ (10.03.2021), Ուլուանա (10.03.2021)

  19. #357
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս "Atypical"

    Ու մի սերիալի մասին էլ եմ ուզում գրել, որը նոր եմ սկսել նայել՝ "This is Us" ։
    Այվի, փաստորեն նոր սերիալ չես առաջարկել
    Վերևում առաջարկածներդ երկուսն էլ նայեցի։ Atypicialը իսկապես հետաքրքիր էր,հատկապես ,եթե ծանոթ ես այդ սպեկտրի ու շրջապատի արձագանքին, խնդիրներին։ Մերսի ֆիլմի համար։
    This is usը դժվար նայեցի,մի կողմից լավ էր,որ շատ բազմազան հոգեբանական խնդիրներ ու դրանց հաղթահարման վերաբերյալ էր ցույց տալիս, բայց չափից շատ էր ու հոգնացնում էր պահի տակ։
    Դե ինչ, կսպասեմ նոր սերիալներ առաջարկեք։
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (25.05.2021)

  21. #358
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի, փաստորեն նոր սերիալ չես առաջարկել
    Վերևում առաջարկածներդ երկուսն էլ նայեցի։ Atypicialը իսկապես հետաքրքիր էր,հատկապես ,եթե ծանոթ ես այդ սպեկտրի ու շրջապատի արձագանքին, խնդիրներին։ Մերսի ֆիլմի համար։
    This is usը դժվար նայեցի,մի կողմից լավ էր,որ շատ բազմազան հոգեբանական խնդիրներ ու դրանց հաղթահարման վերաբերյալ էր ցույց տալիս, բայց չափից շատ էր ու հոգնացնում էր պահի տակ։
    Դե ինչ, կսպասեմ նոր սերիալներ առաջարկեք։
    Agni ջան, նրանք էլ չէի առաջարկել, ուղղակի գրել էի, թե ինչ սերիալներ եմ նայում
    Հիմա “The Mosquito Cost”-ն եմ նայում: Գիրքը չեմ կարդացել, 80-ականների համանուն ֆիլմն էլ չեմ նայել, սերիալը պատահաբար աչքովս ընկավ:
    Հետաքրքիր ու լարված պատմություն է, դերակատարումը լավն է, հավեսով նայում եմ:
    Ու ընթացքում մոտս հա մի հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք արդարացված է ծնողների կողմից երեխաներին նման իրավիճակի (ու ընդհանրապես՝ էդպիսի կյանքի) մեջ ներգրավելը:

    Մեկ էլ “Worn Stories”-ն եմ նայում. հետաքրքիր են մարդիկ ու իրենց իրական պատմությունները:

  22. #359
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Maid"-ն եմ նայում, երրորդ սերիային եմ հասել։ Շատ կարևոր սոցիալական խնդրի մասին է։

    Համոզված եմ, մարդկանց մեծ մասը «բռնություն» բառի տակ ֆիզիկական / սեռական բռնություն է հասկանում։ Ու որ լսում ես՝ ինչ-որ կին բռնության պատճառով հեռացել է տնից, առաջինը մտքիդ հենց ֆիզիկական բռնությունն է գալիս։
    Իսկ ինչ, եթե դեմքին չեն հարվածում, այլ պատին, իսկ ինչ, եթե զուգնընկերն, ասենք, զայրույթի հետ կապված (կամ այլ տեսակի) խնդիրներ ունի ու բոլոր կապտուկներն էլ բառերով և գոռոցներով է հասցնում։ Կամ իշխելով։ Կամ ազատության սահմանափակմամբ։ Կամ, կամ, կամ․․․ Սա բռնությունի չի՞, սրա պատճառով չարժի՞ հեռանալ։
    Ինչքանո՞վ է էս տեսակի բռնության ճանաչումն ընդգրկված սոցիալական և իրավական համակարգի մեջ։
    Իսկ մարդկանց գիտակցությա՞ն մեջ։

    Էմոցիոնալ բռնությունն էնքան անտեսված ու թերագնահատված թեմա է, ու շատ ուրախացրեց, որ էդ թեմայով պատմություն են ներկայացրել, էն էլ էսքան լավ։

    Վերջին խմբագրող՝ ivy: 30.10.2021, 12:57:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.10.2021)

  24. #360
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մարդ կա՞, որ Cobra Kai-ն ա նայում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 24 26-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու եք դիտում հայկական սերիալներ
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 19
    Վերջինը: 11.01.2015, 17:11
  2. Հայկական սերիալներ
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.11.2009, 19:15
  3. Սերիալներ
    Հեղինակ՝ Saria, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.09.2006, 00:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •