Մենք շատ էինք հավանել: Աշխարհը լավն էր, Լայրայի դերասանուհին համարյա համը չէր հանում, Մարիսայի դերասանուհին աննկարագրելի լավն էր, Լին էլ էր իդեալական (իմ ֆավորիտ կերպարն ա), էֆեկտները շատ ճիշտ էին արած, դեմոններն իրոք հավատալու էին ու սիրուն, Յորեկը իսկական էր, ձկնորսական քաղաքը՝ երևի ամենալավ տեղը լիքը ուրիշ լավ տեղերի մեջ, իսկ պորտալները՝ առհասարակ ամենալավը բոլոր կինոների, սերիալների ու խաղերի պորտալների մեջ: Պլյուս դե պատմությունը հետաքրքիր մատուցել էին, ռիթմը լավ պահել էին, երաժշտությունն էլ երևի էլի ամենալավերից ա, էն որ նայելուց հետո ժամերով երգում ես, դրանցից:
Էջանիշներ