Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ivy (22.01.2020)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մի քիչ թեմայից պետք է շեղվեմ․
Դե մեր հասարակությունում կինո նայողների զգալի մասը ռուսերենին տիրապետում է ու անգլերենից կաղում է,էդ պատճառով смотреть онлайн-ը ամենատարածվածն է։ Ես շատ կուզեի,որ ռուսական պիռատսկի կայքերի նման հայկական նորմալ թարգմանությամբ էլ լիներ,քանի որ մեր օրերում ֆիլմերը մեծ դեր ունեն մարդկանց զարգացման գործում ու հասարակության մի զգալի մասը օտար լեզվի չիմացության պատճառով կինոներ չի նայում։
Ես օրինակ հիմնականում Նեթֆլիքսով եմ նայում,ինչը որ չկա նեթֆլիքսում Անվերնոյիս ականջը կանչի տոռենտը կա ու կա,չենք մոռանում նաև կինոթատրոնները որտեղ տարվա ընթացքում գոնե մի 10-15ֆիլմ նայում եմ,իսկ գյուղում դիսկերի ահագին մեծ պաշար ունեմ հիմա,որ գնում եմ մեկ-մեկ դիսկերով էլ եմ նայում։ Ուրիշ տարբերակներից խաբար չեմ ։Դ
Հ․Գ հարցին պատասխանելու փոխարեն սաղ կյանքս պատմեցի
Անվերնագիր (23.01.2020), Արշակ (22.01.2020)
Մեծ մասամբ մենք էլ (ավելի ճիշտ, ընկերս, ինքն ա սթրիմինգներից օգտվում), չհաշված էն դեպքերը, երբ կինոթատրոն գնում ենք շահած տոմսերով։ Բայց ես երաժշտության համար էլ եմ վճարում ու ոչ սթրիմինգ ծառայություններին. առնում եմ ցանկացած ինձ դուր եկած երաժշտություն թվային կամ ֆիզիկական տարբերակներով։ Ու հա, մեշոկով փողը չափազանցված ա։
Յոհաննես (22.01.2020)
Դե երաժշտության համար ես էլ եմ վճարում Spotify–ը, չնայած որ երաժշտություն էլ եմ շատ քիչ լսում։ Բայց գոնե Spotify–ում պրակտիկորեն փնտրածս ցանկացած երաժշտություն կա։ Իսկ Նեթֆլիքսը վճարում եմ, բայց համարյա ինչ ուզում եմ նայեմ, պարզվում ա չկա, կամ էլ իմ ռեգիոնում չկա։ ՈՒ ոնց ջոկում եմ տենց սթրիմինգ սերվիս չկա, որ ամեն ինչ ունենան։ Այսինքն, ուզածս ֆիլմը նայելու համար եսիմքանի տարբեր սթրիմինգի պիտի գրանցվեմ։ Որ օրը երկու ժամ կինո նայող լինեի, էլի կանեի, բայց ամիսը մի քանի անգամ մի բան նայելու դեպքում մի քիչ անիմաստ ա թվում։ Հետն էլ անհարմար, որ պիտի ընկնեմ գնտեմ որտեղ կա ուզածս կինոն:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Չգիտեմ, կինո ու սերիալ նայելը ավելի շատ դրակա՞ն թե՝ բացասական դեր ունի մարդկանց զարգացման գործում, բայց մի բան եմ նկատել․ Եվրոպական էն երկրներում, որոնցում հեռուստատեսությամբ ավանդաբար կինոները չեն թարգմանում, էդ երկրներում բոլորը շատ լավ անգլերեն են խոսում։ Իսկ են երկրներում, որտեղ թարգմանում են, հասարակ ժողովրդի մեջ անգլերենի վիճակը վատ ա։
Ասածս ինչ ա․ կինոները երևի ամենալավ միջոցն են լեզու սովորելու․ շատ ավելի արդյունավետ, քան հանրակրթական դպրոցի սովորացրածն ա։ ՈՒ որ թարգմանություն չի լինում, մարդիկ ուզած–չուզած սովորում են։ Նույն հեռուստատեսության շնորհիվ Հայաստանում մարդկանց մեծ մասը էս կամ էն չափով ռուսերեն գիտի, գոնե հասկանալու մակարդակով։ Նենց որ, ավելի հակված եմ կարծել, որ լավ ա, որ չի թարգմանվում․ սերիալ նայելուց, ժամանակ վատնելուց բացի, գոնե մի օգուտ լինում ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
boooooooom (22.01.2020), Հայկօ (25.01.2020)
Կորչի Spotify֊ը, ես իրանց չեմ վճարում ու չեմ օգտվում իրանց ծառայություններից։ Ուզում եմ ասել՝ ոնց երաժշտության համար եմ մեծ մասամբ առանձին֊առանձին վճարում, նենց էլ ֆիլմերի։
Բայց մի գաղտնիք ասեմ. ամերիկյան նեթֆլիքս գրանցվի։ Սկանդինավիայում ինչ֊որ բարդ ու անհասկանալի օրենքների պատճառով նեթֆլիքսի ամբողջական տեսադարանը հասանելի չի, ու շատերը Սկանդինավիայում նստած ամերիկյան նեթֆլիքս են նայում։
Ամերիկյան Նեթֆլիքս գրանցվելը ո՞րն ա։ Նույն Նեթֆլիքսի գրանցումովս, կախված նրանից, թե էդ պահին որ երկրում եմ գտնվում, էդ երկրում լիցենզավորված կինոներն ա ցույց տալիս։ Հա, Շվեդիայում ահագին սահմանափակ ա։ Ձևեր կան շրջանցելու՝ VPN–ով ուրիշ երկիր ես «տեղափոխվում», սկսում ա ուզածդ կինոն ցույց տալ, բայց էդ էլ ա ջանջալ, Netflix–ը VPN–ները փակում ա ու պիտի տրյուկներ անես, բայց համ էլ մեկ ա ԱՄՆ–ում էլ ա ահագին սահմանափակ։
Ասենք հենց Legion–ը որ վերջերս քննարկում էիք, նայեցի, մենակ 5 փախած երկրում կային՝ Ճապոնիա, Բրազիլիա, Արգենտինա, Իտալիա, մյուսը չեմ հիշում։ Էլ չասած, որ լիքը ուրիշ կինոներ էլ ընդհանրապես որևէ երկրում չկան, օրինակ՝ Մարվելի համարյա սաղ կինոները։
Իսկ ֆիլմերի համար առանձին–առանձին ի՞նչ պլատֆորմով ես առնում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իմ հասկանալով ստեղ VPN֊ով ամերիկյան ըքաունթ են բացում՝ ամերիկյան հասցե գրանցելով֊բան ու դոլարով վճարելով։ Երևի գրանցման պահից են ձևացնում, թե ԱՄՆ֊ում են, չգիտեմ։
Ֆիլմերի համար Criterion, ու թվային չի, ֆիզիկական ա, չնայած իրանք էլ ունեն իրանց սթրիմինգը, պլյուս խիստ սահմանափակ ա, որտև մենակ ընտրյալ կինոներ են էնտեղ։ Ես չեմ առնում, առնողն ա առնում բայց
Չեմ կարծում, թե գրանցման պահը կապ ունի․ հավանաբար ուղղակի VPN–ով են մտնում ամեն անգամ, որտև Նեթֆլիքսը նայած որտեղից ես մտնում էդ պահին, էդ երկրին հասանելի կինոներն ա ցույց տալիս։
Խի դուք ո՞ր թիվ եք Սթրիմինգի կոնցպետն ինչո՞վ դուրդ չի գալիս։ Ավելի հարմար չի՞, քան ֆիզիկական դիսկ–միսկ քաշ տալը։ Գումարած, որ ավելի environmentally friendly ա
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ֆիլմերի դեպքում մենք սաղ տեսակի սթրիմինգներին էլ ենք միացած, երաժշտության դեպքում ա, որ բոյկոտ ա, արխային, բայց դրանք հիմնականում սերիալների համար են, ֆիլմերը կա՛մ սեփական հավաքածուից ենք նայում, կա՛մ կինոթատրոնում։ Երբ դա միօգտագործման չի, պարբերաբար օգտագործվում ա, աղբ չի դառնում, դժվար ա խոսել environmentally friendly֊ության մասին։
Թեմայից արդեն լրիվ շեղվում ենք, բայց հետաքրքրեց․ երաժշտության դեպքում ինչի՞ ա բոյկոտ։
Ինչ վերաբերում ա environmentally friendly–ին, բնությանը վնաս լինում ա ոչ միայն ֆիզիկական ապրանքները աղբ դարձնելուց, այլև հենց արտադրելուց էլ (ռեսուրսների ծախս ու արտադրության թափոններ)։ Չնայած, մի օր սենց թե նենց աղբ էլ ա դառնում։ Օնլայն առնելու դեպքում էդ դիսկը ընդհանրապես չի էլ արտադրվում։ Չեմ ասում ահռելի վնաս եք տալիս բնությանը, լիքը ուրիշ բաների համեմատ իհարկե չնչին ա դիսկի ֆութպրինտը, բայց զուտ համեմատական կարգով սթրիմինգն ավելի քիչ վնաս ա բնությանը, քան դիսկը
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ