«Դալլասը» ես էլ եմ նայել։Վազգեն-ի խոսքերից
![]()
91-92 թվերից մինչև մոտավորապես 98 թիվը նայում էի «Սանտա Բարբարա» անվերջ սերիալը, կարելի է ասել՝ դրա հետ մեծացել եմ։ Արդեն հույս չունեի որ երբևէ կվերջանա։ Շատ էի սիրում էդ սերիալը, հետո ժամերը փոխվեցին, այդ ժամերին դասի էի, չէի կարողանում նայել։ Տենց էլ չիմացա, թե վերջը ինչ եղավ (զարմանալի է, բայց վերջ, այնուամենայնիվ, ունեցավ)։
Իսկ ընդհանրապես բազմաթիվ սերիալներ նայել եմ զուտ այն պարճառով, որ մայրս սկսել է նայել, ես էլ Վազգենի ասածի պես սկզբում ուզած-չուզած նայում էի, հետո էլ արդեն կախվածություն էր դառնում։ Այ, ամենաշատը էդ կախվածության համար չեմ սիրում սերիալները։





)։
Մեջբերել
Էջանիշներ